Հղիություն, ծննդաբերություն
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց

Միայն վերջերս մեր հանրապետոթյունում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել այն զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ, բայց օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության դիմելու բավարար միջոցներ չունեն:
«Արագիլ» հիմնադրամի ստեղծման, գործունեության և նպատակների մասին զրուցեցինք հիմնադրամի բժշկական փորձագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ:
– Տիկին Թոխունց, ներկայացրեք, խնդրե´մ, նորաստեղծ «Արագիլ» հիմնադրամի ստեղծման նախադրյալները:
– Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան, իր գոյության տարիների ընթացքում վերլուծելով հանդիպող խնդիրները, եկել է եզրակացության, որ Հայաստանում շատ են զույգերը, որոնց անպտղությունը կարելի է բուժել միայն օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառման միջոցով, լինի դա էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորման, թե ներարգանդային սերմնավորման ճանապարհով: Իսկ նշված մեթոդները բավականին թանկարժեք են և շատ զույգերի համար հաճախ անհասանելի: Որոշեցինք այս խնդրի վրա կենտրոնացնել բարեգործական ջանքեր և ներդրումներ, քանի որ այսօր Հայաստանը ծերացող երկիր է, նաև՝ երկիր, որտեղ ակնհայտ արագությամբ նվազում է ազգաբնակչության թիվը: 50 տարվա ընթացքում Հայաստանը կկորցնի մեկ ու կես միլիոն մարդ, նման ընթացքի պայմաններում մեր երկիրը 50 տարվա ընթացքում կկորցնի մեկ ու կես միլիոն երեխայի ծնունդ, մենք կկանգնենք շատ լուրջ խնդրի առջև: Լիովին գիտակցելով խնդրի հրատապությունը, ասոցիացիան դիմեց ՀՀ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Նախքան հիմնադրամի ստեղծումը խորհրդակցել ենք նաև մեր արտասահմանյան գործընկերների, ասոցիացիայի անդամների հետ, ովքեր միշտ պատրաստ են ակտիվորեն համագործակցել մեզ հետ: Միասնական ջանքերով ստեղծվեց բարեգործական հիմնադրամ, որը կօգնի անապահով զույգերին՝ լուծելու անպտղության խնդիրը: Եվ այսպես, 2013թ. աշնանն իր գործունեությունը սկսեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Քանի որ խնդիրն ունի դեմոգրաֆիկ նշանակություն, որոշեցինք կառավարության ուշադրությունը ևս սևեռել խնդրի լուծմանը՝ եթե ոչ ամբողջովին, ապա որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
![]() |
![]() |
![]() |
– Ովքե՞ր կարող են դիմել հիմնադրամի օգնությանը:
– Հիմնադրամին կարող են դիմել մինչև 40 տարեկան անձիք, սակայն առաջնահերթ աշխատանք կտարվի մինչև 35 տարեկանների հետ, քանի որ այս միջոցառման (ԱՄԲ ) համար դա ամենահեռանկարային տարիքն է: Բացի այդ, զույգն անպայման պետք է ուղեգիր ունենա արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնող բժշկական որևէ հաստատությունից, ինչը կհաստատի, որ տվյալ զույգին ցուցված է ԱՄԲ: Հակառակ դեպքում՝ կան բազմաթիվ հակացուցումներ, հնարավոր բարդություններ և այլն:
– Նկարագրեք, խնդրե՛մ, այն ճանապարհը, որը պետք անցնի զույգը, եթե որոշել է դիմել հիմնադրամին:
– «Արագիլ» հիմնադամում գրանցվելու համար նախևառաջ անհրաժեշտ է այցելել www.fundaragil.am կայքը, որտեղ կա անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը: Այդ փաստաթղթերով զույգը պետք է դիմի Նաիրի բժշկական կենտրոնի 1-ին հարկում գտնվող հիմնադրամի գրասենյակ՝ հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանին, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, 13:00-15:00 ժամանակահատվածում: Փաստաթղթերն ուսումնսիրելուց հետո ուղարկվում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ վերջնական եզրահանգման, թե արդյո՞ք զույգը համապատասխանում է հիմնադրամի պահանջներին: Դրական պատասխանի արդյունքում զույգը կարող է անցնել արհեստական բեղմնավորման ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում արտամարմնային բեղմնավորում իրականացնող 4 բժշկական հաստատություններից որևէ մեկում: Այդ կենտրոններն են. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, Շենգավիթ բժշկական կենտրոնը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և «Վիտրոմեդ» մասնավոր կլինիկան: 2014թ. հունվարի 1-ից հինադրամին կմիանա նաև կառավարության աջակցությունը: Այս հարցն արդեն քննարկվել է Ազգային ժողովում և 2014թ. անպտղության բուժման համար պետական աջակցություն կցուցաբերվի:
![]() |
![]() |
![]() |
– Հատկապես վերջին տարիներին մեր երկրում անպտղության դեպքերը զգալիորեն շատացել են, բավակա՞ն են արդյոք գործող այս 4 կենտրոնները:
– Հասարակության գիտակցության մեջ պետք է հստակեցվի այն գաղափարը, որ այսպիսի կենտրոնները երբեք շատ չեն լինում: Մեր հետագա անելիքների մեջ պետք է ներառենք հեռավոր շրջաններում ԱՄԲ կենտրոնների ստեղծումը: Անպտղության բուժումը միջամտություն չէ, որը կատարվում է միանվագ՝ մեկշաբաթյա այցելությունների ընթացքում: Այն տևում է 1-2 ամիս, որի ընթացքում էական բարդություններ են առաջանում հեռավոր տարածաշրջաններում ապրող զույգի համար:
– Ի՞նչ լուծում է ստանում խնդիրը, երբ անապահով զույգը ցանկանում է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի երեխա:
– Այս մեթոդի առավելություններից մեկը հետագայում զույգի ինքնուրույն երեխա ունենալու հնարավոր փաստն է: Եթե առաջին անգամ մենք ֆինանսավորում ենք արտամարմնային բեղմնավորումը, երկրորդ անգամ այդ քայլին դիմելու, այսինքն, թանկարժեք գործընթացի համար լիարժեք վճարելու կարիք չի լինում, քանի որ կինն արդեն անցել է դեղորայքային առաջին ցիկլը, արտազատել է ձվաբջիջներ, հաջորդ անգամ կարող են օգտագործվել սառեցրած մյուս բջիջները և վճարել ամբողջական միջամտության գումարի կեսը: Բացի այդ՝ առաջին արհեստական բեղմնավորումից հետո զույգը հնարավոր է ունենա նաև ինքնուրույն բեղմնավորման հաջողված փորձ:
– «Արագիլ» հիմնադրամի շնորհանդեսը համընկավ Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովի հետ: Առհասարակ, ի՞նչ արձագանք ստացավ ամբողջական միջոցառումը:
– Հոկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեր ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը, որի ընթացքում շատ կարևոր հյուրեր ունեցանք, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են մեզ հետ: Բոլորին հայտնի իրողություն է, որ մեր բժիշկների զգալի մեծամասնությունը ի վիճակի չէ արտասահմանում վերապատրաստում անցնել, մասնակցել միջազգային մակարդակի կոնֆերանսի, քանի որ չափազանց թանկ է մասնակցությունը: Կազմակերպված կոնֆերանսին մասնակցությունը անվճար էր, և բժիշկները մեծագույն ցանկությամբ ներկա գտնվեցին թե՛ գիտաժողովին, թե՛ հիմնադրամի բացմանը: Դժվար թե ավելի պատեհ առիթ լիներ ներկայացնելու «Արագիլ»-ը, քան վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը:
– Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում մենք ականտես եղանք նաև երգի պրեմիերայի…
– Այո՛, տիկին Ռիտա Սարգսյանը շատ գեղեցիկ անակնկալ էր պատրաստել: Առաջին անգամ կատարվեց նրա կողմից գրված «Աղոթք» երգը՝ ձոն «Արագիլ» հիմնադրամին: Շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց:
– Բազմիցս խոսվեց ներկա հյուրերի մասին, խնդրեմ, ներկայացրեք նրանց:
– Մեզ համար շատ գնահատելի է, որ լինելով չափազանց զբաղված, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները, մեր հոգաբարձուների խորհրդի ադամ-բժիշկները, ովքեր չեն զլանում Հայաստան գալ, կիսել իրենց փորձը, գիտելիքները մեր բժիշկների հետ: Հիմնադրամի շնորհանդեսին և ասոցիաիցայի համագումարին ներկա էր համաշխարհային համբավ ունեցող ֆրանսիացի պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, ով նաև Ֆրանսիայում «առաջին փորձանոթային» երեխայի հայրն է: Մեզ հյուրընկալել էր նաև Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան բժշկական կազմակերպության նախագահ Վիգեն Սեպիլյանը: Միջոցառմանը ներկա էր նաև բ.գ.դ., պրոֆեսոր Էմմա Վարդանյանը, ով «Երեխաներ՝ փորձանոթից» ԱՄԲ կլինիկայի ղեկավարն է Մոսկվայում: Մեծ պատիվ էր հյուրընկալել բ.գ.դ., ակադեմիկոս Լեյլա Ադամյանին, ով Հայաստանում եղել է ավելի քան 40 տարի առաջ: Հեռանալիս նա խոստացավ անել հնարավորը, ինչը կարող է նպաստել հայաստանյան բժիշկների մասնագիտական առաջընթացին, «Արագիլ» հիմնադրամի գործունեությանը: Համագումարի հյուրն էր նաև վերարտադրողական բժշկության ականավոր մասնագետ ճապոնացի պրոֆեսոր Յոշի Մորիմոտոն:
– Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք կանգնած եք այս հեռանկարային հիմնադրամի հիմքերում, ի՞նչ կոչ, ուղերձ ունեք հասարակությանը:
– Մեր ժողովրդի լավագույն կողմերից մեկը դժբախտության ժամանակ համախմբվածությունն է: Բայց այս դեպքում կոչ եմ անում չսպասել, չթողնել խնդիրը հասարակության համար գերխնդրի վերածվի: Պետք չէ սպասել, թե երբ խոշոր գործընկերությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, կարող եք ինքներս էլ մեր ուժերի ներածին չափով օգնել զույգերին հաղթահարելու այս կենսական նշանակություն ունեցող խնդիրը՝ անպտղությունը:

|
ANI
21.06.2015




Maya
20.06.2015




ANI
20.06.2015




Maya
20.06.2015




Անուշ
20.06.2015




ANI
19.06.2015




Maya
19.06.2015




ANI
18.06.2015




MURADYAN ANI
18.06.2015




Մեդ-Պրակտիկ
17.06.2015
Հարգելի Maya, բարև Ձեզ: Մաստոպաթիան կրծքագեղձի բարորակ հիվանդություն է, որն արտահայտվում է կրծքագեղձում շարակցական հյուսվածքի պաթոլոգիկ աճով, որի արդյունքում խախտվում է գեղձային և շարակցական հյուսվածքների նորմալ հարաբերակցությունը: Պատճառը կնոջ օրգանզիմում հորմոնալ դիսբալանսն է: Մաստոպաթիան կարող է լուրջ անհանգստություն պատճառել կնոջը, վերջապես մաստոպաթիայի որոշ տեսակների դեպքում, մասնավորապես հանգուցավոր տեսակի, մեծ է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:




Maya
16.06.2015




Մեդ-Պրակտիկ
15.06.2015
Հարգելի Marine H, բարև Ձեզ: Մանրամասների համար կարող եք դիմել "Արագիլ" հիմնադրամի կազմակերպիչներին, ստորև կոնտակտային տվյալներն են.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522




Մեդ-Պրակտիկ
08.06.2015
Հարգելի xxxx, բարև Ձեզ: Օլիգոսպերմիա կամ ազոոսպերմիա կոչվում է սերմնահեղուկում սպերմատոզոիդների նորմայից քիչ քանակը կամ ընդհանրապես բացակայությունը: Օլիգոսպերմիան և ազոոսպերմիան բերում են չբերության: Դրանք ունեն բազմաթիվ պատճառներ, որոնցից կախված խնդիրը կարող է լինել դարձելի և ոչ դարձելի: Եթե պրոցեսն անդարձելի է, ցավոք հղիանալու միակ տարբերակը դոնորական սերմի միջոցով արտամարմնային բեղմնավորումն է: Քանի որ հարցում նշված չէ օլիգոսպերմիայի պատճառը, ասել, թե կան հղիանալու այլ տարբերակներ թե ոչ, չենք կարող: Եթե օլիգոսպերմիայի պատճառը հնարավոր է վերացնել, հնարավոր է համապատասխան բուժում կամ վիրաբուժական միջամտություն կատարելուց հետո ստացվի ինքնուրույն հղիանալ, կամ թեկուզ արտամարմնային բեղմնավորում, սակայն ամուսնու սերմով: Ձեր բուժող բժիշկը ավելի հստակ պատկերացում ունի իրավիճակի մասին և իրավիճակից ելնելով որոշել է, որ կրկնակի բիոպսիան ուղղակի իմաստ չունի: Սակայն հուսահատվել պետք չէ, արտամարմնային բեղմնավորումը դատավճիռ չէ:




Marine H
08.06.2015




Մեդ-Պրակտիկ
08.06.2015
Հարգելի G.G, բարև Ձեզ: Մեդ-Պրակտիկ կայքը պատասխանատվություն չի կրում "Արագիլ" հիմնադրամի գործունեության համար: Խնդրում ենք Ձեզ հուզող բոլոր հարցերով դիմել անմիջապես հիմնադրամի կազմակերպիչներին: Ստորև կոնտակտային տվյալներն են.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522




Մեդ-Պրակտիկ
08.06.2015
Հարգելի Maya, բարև Ձեզ: Կայքը Ձեզ տրամադրում է անվճար խոհրդատվություն, հնարավոր է տեխնիկական պատճառներով որոշ ուշացումներ լինեն, որի պատճառով նախօրոք հայցում ենք Ձեր ներողամտությունը և զգուշացնում, որ նման բնույթի հայտարարությունները հետագայում ուղղակի կհեռացվեն կայքից:




Maya
08.06.2015




GG
08.06.2015




Ruzana
05.06.2015




xxxx
04.06.2015




xxxx
03.06.2015




Maya
03.06.2015




Ruzana
03.06.2015




Մեդ-Պրակտիկ
02.06.2015
Հարգելի Maya, բարև Ձեզ: Կայքի ծանրաբեռնվածության պատճառով պատասխաններն ուշանում են, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Ինչ վերաբերում է հարցին. իհարկե դեմքը սառույցով շփելուց հետո կարող է առաջանալ գլխացավ, քանի որ տեղի է ունենում անոթների սպազմ, որն էլ կարող է գլխացավ առաջացնել: Երեխային ցանկալի է արթնացնել որոշակի ժամի, իհարկե ոչ շատ վաղ, որպեսզի օրգանզմում ձևավորվի ռեֆլեքս, դա կօգնի հետագայում դպրոց հաճախելիս, երեխան արդեն սովոր կլինի վաղ արթնանալուն:




Anna
01.06.2015




Maya
01.06.2015




Ruzana
01.06.2015




Maya
31.05.2015




Asya
29.05.2015




Anna
27.05.2015




Կարդացեք նաև

Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն