Հղիություն, ծննդաբերություն
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց

Միայն վերջերս մեր հանրապետոթյունում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել այն զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ, բայց օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության դիմելու բավարար միջոցներ չունեն:
«Արագիլ» հիմնադրամի ստեղծման, գործունեության և նպատակների մասին զրուցեցինք հիմնադրամի բժշկական փորձագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ:
– Տիկին Թոխունց, ներկայացրեք, խնդրե´մ, նորաստեղծ «Արագիլ» հիմնադրամի ստեղծման նախադրյալները:
– Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան, իր գոյության տարիների ընթացքում վերլուծելով հանդիպող խնդիրները, եկել է եզրակացության, որ Հայաստանում շատ են զույգերը, որոնց անպտղությունը կարելի է բուժել միայն օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառման միջոցով, լինի դա էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորման, թե ներարգանդային սերմնավորման ճանապարհով: Իսկ նշված մեթոդները բավականին թանկարժեք են և շատ զույգերի համար հաճախ անհասանելի: Որոշեցինք այս խնդրի վրա կենտրոնացնել բարեգործական ջանքեր և ներդրումներ, քանի որ այսօր Հայաստանը ծերացող երկիր է, նաև՝ երկիր, որտեղ ակնհայտ արագությամբ նվազում է ազգաբնակչության թիվը: 50 տարվա ընթացքում Հայաստանը կկորցնի մեկ ու կես միլիոն մարդ, նման ընթացքի պայմաններում մեր երկիրը 50 տարվա ընթացքում կկորցնի մեկ ու կես միլիոն երեխայի ծնունդ, մենք կկանգնենք շատ լուրջ խնդրի առջև: Լիովին գիտակցելով խնդրի հրատապությունը, ասոցիացիան դիմեց ՀՀ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Նախքան հիմնադրամի ստեղծումը խորհրդակցել ենք նաև մեր արտասահմանյան գործընկերների, ասոցիացիայի անդամների հետ, ովքեր միշտ պատրաստ են ակտիվորեն համագործակցել մեզ հետ: Միասնական ջանքերով ստեղծվեց բարեգործական հիմնադրամ, որը կօգնի անապահով զույգերին՝ լուծելու անպտղության խնդիրը: Եվ այսպես, 2013թ. աշնանն իր գործունեությունը սկսեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Քանի որ խնդիրն ունի դեմոգրաֆիկ նշանակություն, որոշեցինք կառավարության ուշադրությունը ևս սևեռել խնդրի լուծմանը՝ եթե ոչ ամբողջովին, ապա որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
![]() |
![]() |
![]() |
– Ովքե՞ր կարող են դիմել հիմնադրամի օգնությանը:
– Հիմնադրամին կարող են դիմել մինչև 40 տարեկան անձիք, սակայն առաջնահերթ աշխատանք կտարվի մինչև 35 տարեկանների հետ, քանի որ այս միջոցառման (ԱՄԲ ) համար դա ամենահեռանկարային տարիքն է: Բացի այդ, զույգն անպայման պետք է ուղեգիր ունենա արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնող բժշկական որևէ հաստատությունից, ինչը կհաստատի, որ տվյալ զույգին ցուցված է ԱՄԲ: Հակառակ դեպքում՝ կան բազմաթիվ հակացուցումներ, հնարավոր բարդություններ և այլն:
– Նկարագրեք, խնդրե՛մ, այն ճանապարհը, որը պետք անցնի զույգը, եթե որոշել է դիմել հիմնադրամին:
– «Արագիլ» հիմնադամում գրանցվելու համար նախևառաջ անհրաժեշտ է այցելել www.fundaragil.am կայքը, որտեղ կա անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը: Այդ փաստաթղթերով զույգը պետք է դիմի Նաիրի բժշկական կենտրոնի 1-ին հարկում գտնվող հիմնադրամի գրասենյակ՝ հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանին, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, 13:00-15:00 ժամանակահատվածում: Փաստաթղթերն ուսումնսիրելուց հետո ուղարկվում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ վերջնական եզրահանգման, թե արդյո՞ք զույգը համապատասխանում է հիմնադրամի պահանջներին: Դրական պատասխանի արդյունքում զույգը կարող է անցնել արհեստական բեղմնավորման ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում արտամարմնային բեղմնավորում իրականացնող 4 բժշկական հաստատություններից որևէ մեկում: Այդ կենտրոններն են. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, Շենգավիթ բժշկական կենտրոնը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և «Վիտրոմեդ» մասնավոր կլինիկան: 2014թ. հունվարի 1-ից հինադրամին կմիանա նաև կառավարության աջակցությունը: Այս հարցն արդեն քննարկվել է Ազգային ժողովում և 2014թ. անպտղության բուժման համար պետական աջակցություն կցուցաբերվի:
![]() |
![]() |
![]() |
– Հատկապես վերջին տարիներին մեր երկրում անպտղության դեպքերը զգալիորեն շատացել են, բավակա՞ն են արդյոք գործող այս 4 կենտրոնները:
– Հասարակության գիտակցության մեջ պետք է հստակեցվի այն գաղափարը, որ այսպիսի կենտրոնները երբեք շատ չեն լինում: Մեր հետագա անելիքների մեջ պետք է ներառենք հեռավոր շրջաններում ԱՄԲ կենտրոնների ստեղծումը: Անպտղության բուժումը միջամտություն չէ, որը կատարվում է միանվագ՝ մեկշաբաթյա այցելությունների ընթացքում: Այն տևում է 1-2 ամիս, որի ընթացքում էական բարդություններ են առաջանում հեռավոր տարածաշրջաններում ապրող զույգի համար:
– Ի՞նչ լուծում է ստանում խնդիրը, երբ անապահով զույգը ցանկանում է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի երեխա:
– Այս մեթոդի առավելություններից մեկը հետագայում զույգի ինքնուրույն երեխա ունենալու հնարավոր փաստն է: Եթե առաջին անգամ մենք ֆինանսավորում ենք արտամարմնային բեղմնավորումը, երկրորդ անգամ այդ քայլին դիմելու, այսինքն, թանկարժեք գործընթացի համար լիարժեք վճարելու կարիք չի լինում, քանի որ կինն արդեն անցել է դեղորայքային առաջին ցիկլը, արտազատել է ձվաբջիջներ, հաջորդ անգամ կարող են օգտագործվել սառեցրած մյուս բջիջները և վճարել ամբողջական միջամտության գումարի կեսը: Բացի այդ՝ առաջին արհեստական բեղմնավորումից հետո զույգը հնարավոր է ունենա նաև ինքնուրույն բեղմնավորման հաջողված փորձ:
– «Արագիլ» հիմնադրամի շնորհանդեսը համընկավ Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովի հետ: Առհասարակ, ի՞նչ արձագանք ստացավ ամբողջական միջոցառումը:
– Հոկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեր ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը, որի ընթացքում շատ կարևոր հյուրեր ունեցանք, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են մեզ հետ: Բոլորին հայտնի իրողություն է, որ մեր բժիշկների զգալի մեծամասնությունը ի վիճակի չէ արտասահմանում վերապատրաստում անցնել, մասնակցել միջազգային մակարդակի կոնֆերանսի, քանի որ չափազանց թանկ է մասնակցությունը: Կազմակերպված կոնֆերանսին մասնակցությունը անվճար էր, և բժիշկները մեծագույն ցանկությամբ ներկա գտնվեցին թե՛ գիտաժողովին, թե՛ հիմնադրամի բացմանը: Դժվար թե ավելի պատեհ առիթ լիներ ներկայացնելու «Արագիլ»-ը, քան վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը:
– Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում մենք ականտես եղանք նաև երգի պրեմիերայի…
– Այո՛, տիկին Ռիտա Սարգսյանը շատ գեղեցիկ անակնկալ էր պատրաստել: Առաջին անգամ կատարվեց նրա կողմից գրված «Աղոթք» երգը՝ ձոն «Արագիլ» հիմնադրամին: Շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց:
– Բազմիցս խոսվեց ներկա հյուրերի մասին, խնդրեմ, ներկայացրեք նրանց:
– Մեզ համար շատ գնահատելի է, որ լինելով չափազանց զբաղված, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները, մեր հոգաբարձուների խորհրդի ադամ-բժիշկները, ովքեր չեն զլանում Հայաստան գալ, կիսել իրենց փորձը, գիտելիքները մեր բժիշկների հետ: Հիմնադրամի շնորհանդեսին և ասոցիաիցայի համագումարին ներկա էր համաշխարհային համբավ ունեցող ֆրանսիացի պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, ով նաև Ֆրանսիայում «առաջին փորձանոթային» երեխայի հայրն է: Մեզ հյուրընկալել էր նաև Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան բժշկական կազմակերպության նախագահ Վիգեն Սեպիլյանը: Միջոցառմանը ներկա էր նաև բ.գ.դ., պրոֆեսոր Էմմա Վարդանյանը, ով «Երեխաներ՝ փորձանոթից» ԱՄԲ կլինիկայի ղեկավարն է Մոսկվայում: Մեծ պատիվ էր հյուրընկալել բ.գ.դ., ակադեմիկոս Լեյլա Ադամյանին, ով Հայաստանում եղել է ավելի քան 40 տարի առաջ: Հեռանալիս նա խոստացավ անել հնարավորը, ինչը կարող է նպաստել հայաստանյան բժիշկների մասնագիտական առաջընթացին, «Արագիլ» հիմնադրամի գործունեությանը: Համագումարի հյուրն էր նաև վերարտադրողական բժշկության ականավոր մասնագետ ճապոնացի պրոֆեսոր Յոշի Մորիմոտոն:
– Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք կանգնած եք այս հեռանկարային հիմնադրամի հիմքերում, ի՞նչ կոչ, ուղերձ ունեք հասարակությանը:
– Մեր ժողովրդի լավագույն կողմերից մեկը դժբախտության ժամանակ համախմբվածությունն է: Բայց այս դեպքում կոչ եմ անում չսպասել, չթողնել խնդիրը հասարակության համար գերխնդրի վերածվի: Պետք չէ սպասել, թե երբ խոշոր գործընկերությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, կարող եք ինքներս էլ մեր ուժերի ներածին չափով օգնել զույգերին հաղթահարելու այս կենսական նշանակություն ունեցող խնդիրը՝ անպտղությունը:

|
Tatev
16.12.2015




Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Tatev, բարև Ձեզ: Հիդրոսալպինգսը արգանդափողերի պաթոլոգիկ վիճակ է, երբ տեղի է ունենում հեղուկի կուտակում արգանդափողի լուսանցքում, որն իր հերթին փողերի անանցանելության է բերում: Պատճառը արգանդափողերի կամ հավելումների բորբոքային պրոցեսներն են: Կարելի է ախտորոշել ՈՒՁՀ միջոցով, վերջնական հաստատվում է լապարասկոպիայի ժամանակ:




Tatev
11.12.2015




Մեդ-Պրակտիկ
10.12.2015
Հարգելի MARIAM, բարև Ձեզ: Ձեր հարցին պատասխանում է Մեդ-Պրակտիկ կայքը: "Արագիլ" հիմնադրամին դիմելու համար խնդրում ենք կապ հաստատել ստորև նշված կոնտակտային տվյալներով.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522




Մեդ-Պրակտիկ
10.12.2015
Հսրգելի Tatev, բարև Ձեզ: Փողերի անանցանելիության դեպքում արտամարմնային բեղմնավորում կարելի է կատարել, դա չի խանգարում: Միայն, եթե կա փողերում բորբոքային պրոցես, հիդրոսալպինգս, արտամարմնային բեղմնավորումից առաջ հարկավոր է հեռացնել փողերը:




Մեդ-Պրակտիկ
10.12.2015
Հարգելի Yana, բարև Ձեզ: Ձեր հարցերին պատասխանում է Մեդ-Պրակտիկի անձնակազմը: Խնդրում ենք "Արագիլ" հիմնադրամի հետ կապված բոլոր հարցերով անմիջապես դիմել հիմնադրամի կազմակերպիչներին: Կոնտակտային տվյալները կարող եք գտնել նախորդ պատասխանում:




MARIAM
10.12.2015




yana
08.12.2015




Tatev
07.12.2015




yana
05.12.2015




Մեդ-Պրակտիկ
05.12.2015
Հարգելի Mariam, բարև Ձեզ: Արագիլ հիմնադրամը ստեղծված է անպտղությամբ տառապող զույգերին օգնելու համար: Իսկ Մեդ-պրակտիկի գործառույթը բժշկական ինֆորմացիա և խորհրդատվություն տրամադրելն է: Ցավում եմ, որ չենք կարող օգնել Ձեզ:




Մեդ-Պրակտիկ
05.12.2015
Հարգելի Yana, բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք, ունեցել եք նախկինում հղիություն, թե ոչ: Եթե ձվազատման ֆունկցիան նորմալ է, օրգանիզմում այլ խնդիրներ չկան, Դուք կարող եք միանշանակ հղիանալ բնական ճանապարհով, քանի որ տարիքն այդքան մեծ չէ: Բնական ճանապարհով չհղիանալու դեպքում կարող եք դիմել արտամարմնային բեղմնավորման մեթոդին, ծայրահեղ դեպքում նաև օգտվել փոխնակ մոր ծառայությունից: Մենք ընդամենը կարող ենք բժշկական խորհրդատվություն կամ այլ ինֆորմացիա դրամադրել Ձեզ: Կարող եք փորձել դիմել "Արագիլ" հիմնադրամին: Ստորև կոնտակտային տվյալներն են.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522




Մեդ-Պրակտիկ
05.12.2015
Հարգելի Lili, բարև Ձեզ: Օգնություն տրամադրելու կարգի, պայմանների և այլ հարցերի մասին մանրամանս ինֆորմացիա կարող եք ստանալ կապ հաստատելով անմիջապես հիմնադրամի կազմակերպիչների հետ: Ստորև կոնտակտային տվյալներն են.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522




Մեդ-Պրակտիկ
05.12.2015
Հարգելի Katarina, բարև Ձեզ: Հակամյուլլերյան հորմոնի քանակությունը թույլ է տալիս ենթադրել ձվարանների պահեստային հնարավորությունների մասին, եթե այն շատ ցածր է, ֆոլիկուլների, հետևաբար բեղմնավորման ունակ ձվաբջիջների քանակը ևս ցածր կլինի: Պետք է նշեմ, որ միայն ՀՄՀ-ի անալիզը բավական չէ: Բացի դրանից հարկավոր է սոտւգել նաև ֆոլիկուլոխթանիչ հորմոնի և ինհիբինի քանակները, քանի որ որոշ դեպքերում հնարավոր է պատասխանն ուղղակի ճիշտ չլինի:




Մեդ-Պրակտիկ
05.12.2015
Հարգելի Liana, բարև Ձեզ: Փողերից մեկի անանցանելիության դեպքում ինսիմինացիայի միջոցով բեղմնավորման հավանականությունը փոքրանում է: Սակայն փորձել կարելի է:




Մեդ-Պրակտիկ
05.12.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Ենթադրել ձվազատման բացակայության մասին մեկ ցիկլի ընթացքում ճիշտ չէ, դրա համար կատարվում է ֆոլիկուլոմետրիա, ցանկալի է երկու, երեք ցիկլերի ընթացքում, եթե այդ ընթացքում ձվազատում տեղի չի ունենում, կարելի է հաստատել ձվազատման բացակայությունը: Եթե հաստատված է, որ ձվազատում չի կատարվում, հարկավոր է պարզել պատճառը: Անօվոլյացիայի կամ ձվազատման խանգարման պատճառ կարող են լինել հիպոֆիզի, հիպոթալամուսի հիվանդությունները, ուռուցքները, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, արգանդի միոման, հիպերանդրոգենէմիան, հիպերպրոլակտինէմիան, վահանագեղձի հիվանդությունները, սթրեսը, ճարպակալումը և այլն: Այսինքն պատճառը պարզելու համար պետք է մանրամասն հետազոտվել, այնուհետև փորձել վերացնել այն, եթե հնարավոր է:




yana
04.12.2015




Mariam
01.12.2015




yana
27.11.2015




Lili
26.11.2015




katarina
26.11.2015




Liana
24.11.2015




Anna
24.11.2015




Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի Lilit, բարև Ձեզ: "Փոխնակ մոր" ծառայության մասին ինֆորմացիա ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել հիմնադրամի կազմակերպիչների հետ: Ստորև կոնտակտային տվյալներն են.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522




Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Հնարավորության դեպքում իհարկե կօգնեինք Ձեզ, սակայն առանց անալիզ հանձնելու հնարավոր չէ պարզել հակամարմինների տիտրը: Նման բժիշկ կարծում եմ չի գտնվի, որը կկարողանա առանց որևէ հետազոտության Ձեզ բուժում նշանակել: Փորձեք որքան հնարավոր է ավելացնել քաշը, հատկապես, եթե նշանակված քաշից ընդամենը 3կգ է պակասում:




Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի x, բարև Ձեզ: Բժիշկներին ուղղված նամակները հասնում են անմիջապես: Ինչ վեևաբերում է նամակների պատասխաններին. նամակները անմիջապես գրում եք տվյալ բժշկի էլէկտրոնային հասցեին, հետագայում դրանք որքան ժամանակ հետո են պատասխան ստանում, ցավոք ինֆորմացիա չունենք, հայցում ենք Ձեր ներողամտությունը:




Lilit
20.11.2015




ani
17.11.2015




x
11.11.2015




Մեդ-Պրակտիկ
08.11.2015
Հարգելի KRISTINE և Valer, բարև Ձեզ: Գրանցման կարգի և հիմնադրամի գործունեության վերաբերյալ բոլոր հաևցերով հարկավոր է դիմել "Արագիլ" հիմնադրամի կազմակերպիչներն: Ստորև կոնտակտային տվյալներն են.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522




Կարդացեք նաև

Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն