Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թեստեր

Չե՞ք կարողանում դիմադրել ցավին. մեղավոր է Ձեր աչքերի գույնը. med.news.am

Չե՞ք կարողանում դիմադրել ցավին. մեղավոր է Ձեր աչքերի գույնը. med.news.am

Աչքերը հոգու հայելին են։ Վերջերս գիտնականները բացահայտել են, որ մեր հոգու հայելիների՝ աչքերի գույնի եւ առողջության միջեւ մի զարմանալի կապ կա։  Նրանք անգամ պարզել են, որ աչքերի գույնը կարող է «պատմել», թե ինչքան ցավ է մարդը զգում, որքան արագ է նրա ուղեղն աշխատում եւ ինչքան շուտ է մարդը հարբում։

Պրոֆեսոր Ինա Բելֆերը՝ Փիթսբուրգի համալսարանի անեսթեզիոլոգիայի բաժանմունքից, հետազոտելով 58 հղի կանանց, եկել է այն եզրակացության, որ աչքերի բաց գունավորում ունեցող կանայք ծննդաբերելիս ավելի քիչ ցավեր են ունենում։ Ավելին, նրանք ավելի քիչ են անհանգստանում ծննդաբերությունից հետո, եւ նման կանանց մոտ դեպրեսիա եւ բացասական զգացմունքներ ավելի քիչ են նկատվում, ասել է պրոֆեսոր Բելֆերը։

Մինչեւ վերջերս կարծիք կար, որ մարդու աչքերի գույնը պայմանավորված է մեկ գենով։ «Սա հիմարություն է»,- ասել է Լիվերպուլի Ջոն Մուրի համալսարանի բիոմոլեկուլյար գիտությունների ավագ դասախոս, դոկտոր Ջերի Լուհելնենը։ «Մենք գիտենք, որ աչքի գույնը պայմանավորված է մարդկանց գեներում 12-13 անհատական տարբերակումներով, եւ այս գեները տարբեր գործողություններ են կատարում։ Դրանցից մեկը՝ մուգ աչքեր ունեցող մարդկանց մոտ առկա NCX-4-ը, վերահսկում է մի շարք սպիտակուցների, որոնք՝ ըստ վերջին հետազոտությունների, մեծապես կապված են ցավի հետ։ Մելանինը՝ աչքերը մգացնող պիգմենտը,  նույնպես զուգորդվում է ցավի հետ։

Մելանինը շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց նաեւ ավելի ընկալունակ է դարձնում ալկոհոլի նկատմամբ՝ ըստ Ատլանտայի Ջորջիա համալսարանի հոգեբանների։ Նրանք ուսումնասիրել են ավելի քան 12 000 կանանց ու տղամարդկանց եւ պարզել, որ բաց գույնի աչքեր ունեցող մարդիկ ավելի շատ ալկոհոլ են սպառում, քան մուգ գունավորում ունեցողները։ Պատճառն այն է, որ վերջիններս ավելի քիչ են խմում (հետեւաբար, հարբեցող դառնալու հավանականությունը նույնպես քիչ է), քանի որ նրանց ավելի քիչ քանակությամբ ալկոհոլ է պետք հարբելու համար։

Մելանինը ո՛չ միայն աչքերին մգություն է տալիս, այլեւ մեկուսացնում է ուղեղի բջիջների միջեւ առկա էլէկտրական կապերը։ Ինչքան շատ մելանին կա ուղեղում, այնքան ուղեղն ավելի արդյունավետ, զգայուն եւ արագ է գործում։ Իսկ կապույտ աչքեր ունեցող մարդկանց ուղեղի դանդաղ ռեակցիաները նշանակում են, որ իրենք ավելի խորաթափանց եւ ռազմավարական մտածելակերպ ունեն։ Լուիսվիլի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ կապույտ աչքեր ունեցող ուսանողները ավելի ճիշտ են պլանավորել ու օգտագործել իրենց ժամանակը եւ ավելի հաջող կերպով են սովորել ու հանձնել քննությունները։

Մելանինի պակասը մարդկանց մաշկն ավելի փխրուն է դարձնում, եւ մաշկը չի կարողանում վիտամին D սինթեզել։ Սա շատ կարեւոր է հատկապես հյուսիսային կլիմա ունեցող վայրերում բնակվող մարդկանց համար, քանի որ այստեղ արեւի լույսը քիչ է, ինչը պարտադիր պայման է վիտամին D արտադրելու համար։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. khoroshih.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդու խառնվածքը՝ ըստ նրա ստորագրության. 1in.am
Մարդու խառնվածքը՝ ըստ նրա ստորագրության. 1in.am

adme.ru-ն գրաֆոլոգիա գիտության միջոցով, որն ուսումնասիրում է ձեռագրի կապը խառնվածքի հետ, պարզել է, թե ինչ է «ասում» մարդու մասին նրա ստորագրությունը...

Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջն ու ամենաբարձրահասակը. tert.am
Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջն ու ամենաբարձրահասակը. tert.am

Ամռան ամիսներին ծնված մարդիկ առողջ մեծանալու ավելի շատ շանսեր ունեն, քան մյուս սեզոններին ծնվածները: «Գազետա»-ի փոխանցմամբ, նման բացահայտում են արել գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Ճապոնիայում մարդու բնավորությունը կապում են արյան խմբի հետ. 1in.am
Ճապոնիայում մարդու բնավորությունը կապում են արյան խմբի հետ. 1in.am

Ճապոնացիների համար արյան խումբն ունի ճիշտ այնպիսի նշանակություն, ինչպես կենդանակերպի նշաններն Արևմուտքում: Gogetnews.info-ն ներկայացնում է որոշ փաստեր այն մասին, թե ինչպես է արյան խումբը որոշում բնավորությունը...

Մարդու բնավորությունը պայմանավորված է նրանով, թե տարվա որ եղանակին է նա ծնվել. news.am
Մարդու բնավորությունը պայմանավորված է նրանով, թե տարվա որ եղանակին է նա ծնվել. news.am

Մարդու բնավորության և նրա վարքագծի վրա ազդում է այն հանգամանքը, թե տարվա որ եղանակին է նա ծնվել, հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի մասնագետները: Իրենց ենթադրությունը հաստատելու համար մասնագետներն ուսումնասիրել են...

Ես
Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք
Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք

Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա` հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին...

Ես
Թեստ. շրթունքների ձևն ու բնավորությունը. past.am
Թեստ. շրթունքների ձևն ու բնավորությունը. past.am

Բնությունը մարդկանց տարբեր շուրթեր է տվել, դա հենց այնպես չէ: Շրթունքների ձևը շատ բան կարող է ասել կանանց մասին...

Ինչի մասին են պատմում ականջները. 1in.am
Ինչի մասին են պատմում ականջները. 1in.am

Ականջները պարզապես լսողության օրգան չեն: Ականջների ձևից ելնելով, վաղ ժամանակներից, որոշել են մարդու ներուժը, իսկ բժիշկներn ականջի գույնով ախտորոշել և բուժել են հիվանդություններ...

Մարդու բնավորության գծերը՝ ըստ մատների երկարության. news.am
Մարդու բնավորության գծերը՝ ըստ մատների երկարության. news.am

Մատների երկարության տարբերությունը շատ բան կարող է հուշել բնավորության, նախընտրությունների ու մարդկային որակների մասին։ Ներկայացնում ենք բրիտանացի գիտնականների եզրակացությունը...

Ինչպես թողնել անհրաժեշտ տպավորություն գույնի միջոցով. harmonia.am
Ինչպես թողնել անհրաժեշտ տպավորություն գույնի միջոցով. harmonia.am

Գույնը համարվում է հոգեհուզական վիճակի, խառնվածքի, բնավորության արտահայտման հիմնական տարրերից մեկը: Այս կամ այն իրն ընտրելիս մենք կարող ենք ռացիոնալ ձևով ինքներս մեզ պատճառաբանել այդ ընտրությունը...

Ես
Ծիծաղը և բնավորությունը. harmonia.am
Ծիծաղը և բնավորությունը. harmonia.am

Ծիծաղը թուլացնում է մարդուն, բարենպաստ ներգործություն ունենում նրա հոգեկան աշխարհի վրա: Զուսպ մարդը հազվադեպ է ծիծաղում, սովորաբար սահմանափակվում է մեղմ ժպիտով:Հիվանդ մարդիկ ևս հաճախակի չեն...

Ես
Դեմքի խալերի նշանակությունները. haynewsblog.ru
Դեմքի խալերի նշանակությունները. haynewsblog.ru

Ահա դրանց նշանակությունները գիտեին շատ քչերը: Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ: Բայց արի ու տես, որ դրանք իմաստ...

Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am

Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...

Առողջ և գեղեցիկ Լրահոս կանանց համար Հանգստի ժամին
Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով.. blog.1in.am
Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով.. blog.1in.am

Կնոջ մասին շատ բան կարող են պատմել ո՛չ միայն նրա շպարը, պայուսակը, շրթներկն ու անգամ նրա եղունգները, այլև նրա դաստակի ձևը։ Որպեսզի մաքսիմալ ինֆորմացիա ստանաք նրա մասին, անպայման պետք է ուշադրություն...

Առողջ կին
Ծիծաղելու ձևը՝ մարդուն բնորոշելու միջոց. 1in.am
Ծիծաղելու ձևը՝ մարդուն բնորոշելու միջոց. 1in.am

Մարդիկ շփվելիս, իրենք էլ դա չնկատելով, հաճախ օգտագործում են ժեստեր: Զրույցի ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժեստերին, դիմախաղին և մարմնի շարժումներին...

Հոգեկան առողջություն Ես
Սանրվածքը և բնավորությունը. ինչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին. fact.am
Սանրվածքը և բնավորությունը. ինչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին. fact.am

Իհարկե՛, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրում են փոփոխել իրենց մազերի ձևը եւ հաճախ փոխում են սանրվածքը, մազերի երկարությունը, բնավորությունը ևս երբեմն-երբեմն փոփոխության է ենթարկվում: Սակայն, խոսքը, մասնավորապես...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ