Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թեստեր

Ինչպես է գույնն ազդում առողջության ու տրամադրության վրա

Ինչպես է գույնն ազդում առողջության ու տրամադրության վրա

Դեռևս մեծ Գյոթեն է ասել, որ դեղինը պայծառ զգացումներ է ծնում, կապույտը` սառնության, մանուշակագույնը` ոչ զվարթ, իսկ կարմիրը մի ամբողջ տպավորությունների գամմա է ստեղծում: Գույնն ազդում է տրամադրության, ինքնազգացողության և վերջնարդյունքում` առողջության վրա: Ինչպե՞ս և ինչո՞ւ:

 

Դեռևս հնագույն քաղաքակրթություններն են գույնն օգտագործել բուժման նպատակով: Այսպես, Հին Եգիպտոսում տաճարներում հատուկ տարածքներ կային, որտեղ արևի ճառագայթները բեկվում ու տարբեր գունային սպեկտորներ էին ստեղծում: Մարդն, ասես, լող էր տալիս այդ գույների մեջ: Այդ միջոցն անվանել են Ռա-թերապիա: Մեր օրերում դրան փոխարինելու է եկել քրոմաթերապիան, որն ուսումնասիրում է  գույնի ազդեցությունը մարդու վրա:

 

Այսպես. կամիրը խթանում է նյարդակենտրոնների,  ուղեղի ձախ կիսագնդի աշխատանքը, լիցքավորում  լյարդն ու մկանները: Սակայն, երկարատև ազդեցության դեպքում հոգնածություն է առաջացնում ու հաճախասրտություն: Այն կիրառվում է սակավարյունությունը, բրոնխիալ ասթման, թոքամզաբորբը, ներզատիչ համակարգը, ռևմատիզմը, ընկճախտը, շլությունն ու աչքի ցանցաթաղանթի  հիվանդությունները բուժելու նպատակով: Կարմիրը հակացուցված է  տենդի, նյարդային գրգռվածության, արյան բարձր ճնշման, բորբոքային գործընթացների ժամանակ: Վատ է ազդում նաև կարմիր մազեր  ունեցողների վրա:

 

Դեղինն ու կիտրոնագույնն ակտիվացնում են շարժողական կենտրոնները, կուտակում մկանային էներգիա, խթանում ու մաքրում լյարդը, աղիքները, մաշկը, օժտված են լեղամուղ ու թուլացնող հատկությամբ: Դա բերկրանքի ու սեքսուալության գույնն է: Կիրառվում է շաքարային դիաբետի, մարսողական խնդիրների, լեղապարկի թերֆունկցիայի, լյարդի ու աղիքների բուժման նպատակով: Ակնաբուժության մեջ շլությունը, թույլ տեսողությունը, ցանցաթաղանթի ու աչքի անոթները բուժելու համար է կիրառվում:

 

Չի կարելի դեղին գույն կիրառել մարմնի բարձր ջերմության, նևրալգիաների, գերգրգռվածության, բորբոքային ու տեսողական հալուցինացիաների դեպքում:

 

Կանաչ գույնը թուլացնում, վերացնում  է անոթների  սպազմը, իջեցնում բարձր ճնշումը, լայնացնում մազանոթները, նպաստում լավ տրամադրությանը: Դրա համար էլ կիրառվում է սիրտ-անոթային հիվանդությունների, ասթմայի, նևրալգիաների, օսթեոխոնդրոզի, իմպոտենցիայի, անքնության դեպքում: Կանաչով են բուժում գլաուկոման, կարճատեսությունը, ցանցաթաղանթի հիվանդություններն ու տեսողական նյարդի խնդիրները:

 

Կապույտը, հակառակը, նպաստում է  անոթների կծկմանը, բարձրացնում ճնշումը: Հակամանրէ ազդեցություն ունի, կիրառում են սենյակների ախտահանման, քիթ-կոկորդ-ականջի, ստամոքս-աղիքային տրակտի  հիվանդությունների ժամանակ: Աչքերի համար` եղջրաթաղանթի, կատարակտի սկզբնական փուլի ու կարճատեսության դեպքում: Երկարատև ազդեցության դեպքում կապույտը հոգնեցնում է ու ընկճախտի պատճառ դառնում:

 

Մանուշակագույնը կարգավորում է  հարվահանաձև գեղձի,  փայծաղի աշխատանքը, բարձրացնում մկանային տոնուսը: Մնացած դեպքերում այս գույնը նույն ազդեցությունն ունի, ինչ՝ կապույտը:

 

Ակնաբուժության մեջ կիրառվում է  մի սարք, որը աչքի վրա է ներազդում գունային գամմաների որոշակի համադրության միջոցով: Դրանից հետո աչքի որոշ հիվանդություններ լիովին բուժվում են, մյուսներն էլ` էականորեն նահանջում: Ընդհանուր վիճակի բարելավում է լինում. բարձրանում է ախորժակը, անցնում են գլխացավերն, ու կարգավորվում է քունը:

 

Գույնն ու տրամադրությունը

 

Հագուստ գնելիս կամ տունը նորոգելիս ինչո՞ւ ենք ընտրում որոշակի գունային գամման, ինչո՞ւ ենք որոշ գույներ նախընտրում, իսկ մյուսները, մեղմ ասած, չենք սիրում: Այդպես է դուր գալիս մեր տրամադրությանը: Իսկ հոգեբանները կարծում են, որ դա հենց այնպես չէ: Տրամադրությունն ու բնավորությունը միշտ չէ, որ համապատասխանում են, նույն կերպ` եղանակն ու կլիման: Հարթավայրային տեղանքում երբեմն անձրևներ են լինում, կարկուտ ու ձյուն: Այդպես էլ գույնի ընտրության մեջ է. ողջ կյանքում նախընտրում ենք գունային որոշակի տոնայնություն, սակայն մի պահ անզուսպ ցանկություն է առաջանում լիովին մեզ հակառակ, «ոչ բնորոշ» գույնով շրջապատվելու: Ասենք, անընդհատ հագնում ենք մոխրա-կապտավուն հագուստ ու գնում ենք կարմիր բլուզ: Որոշ ժամանակ անց նայում ենք այդ բլուզին, ու ափսոսում ծախսած գումարը: Սակայն չպետք է շտապել այդ «անպետք» գնումից ազատվել, չէ՞ որ նման տրամադրություն էլի կլինի, ու անպայման կարմիր բլուզը  պետք կգա:

 

Հոգեբանները դա հետևյալ կերպ են բացատրում:

 

Այս կամ այն գույնի հանդեպ «թուլությունը» բացատրվում է մարդու բնույթով, իսկ կամիր բլուզի տեսքով անսպասելի պոռթկումները ցույց են տալիս տվյալ պահի տրամադրությունը: Ստացվում է, որ մենք գույնով կոտրում ենք տրամադրությունը: Այս կամ այն իրը գնում ենք` առաջնորդվելով սեփական նախասիրություններով ու ճաշակով: Եթե վերջին շրջանում ֆիզիկական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածություն ենք ունեցել, ապա բնազդորեն ընտրում ենք մուգ գույներ և հակառակը, եթե, օրգանիզմը «վերելքի մեջ է», իրադարձություն ենք ցանկանում, ապա ըտրում ենք վառ գույներ:

 

Հոգեբաններն  առանձնացնում են այն գլխավոր գույները, որոնք որոշում են հոգեբանական տրամադրությունը, բավարարությունը, ինքնահաստատումը, ակտիվությունը, կապվածությունը, ինչ-որ բանի սպասումը: Հիմնական գույների նշանակությունը դիտարկելով` կարելի է գնահատել մեր ու մեր մտերիմների բնավորությունը:

 

Կարմիրը կամքի, ակտիվության, ագրեսիվության, անկախության, շարժման գույն է: Կարմիրով մարդը կենսուրախ է, սեքսուալ, էներգիայով լեցուն: Այն կյանքը կրքով, ցանկություններով է լցնում: Եթե կենցաղը  նեղում է ձեզ կամ ծանր աշխատանք պիտի կատարեք, ուրեմն օգտվեք այդ գույնից: Իսկ եթե հուզված եք, նյարդայնացած, ապա կարմիրը վիճակն է՛լ ավելի կբարդացնի:

 

Նարնջագույնը լավատեսության, ջերմության, հախուռնության ու համառության  գույն է: Նարնջագույնը նախընտրողները լավ ընկերներ են, պատրաստ՝ միշտ օգնության գալու:

 

Վարդագույնը քնքշության ու կանացիության գույն է:

 

Դեղինը`  երջանիկ հույսի գույնն է: Դեղին են ընտրում ուրախ, կենսասեր, նպատակաուղղված, ակտիվ ու նույնիսկ էքսպանսիվ մարդիկ: Դեղինով մարդը բարի կամեցող է, ինքնավստահ, գիտի գումար աշխատել: Այդ գույնն օգնում է կազմվածքը պահպանելուն:

 

Կանաչը խոսում է մտքի ճկունության, դատողությունների ու իրավիճակը հասկանալու  մասին: Խորհրդանշում է ֆինանսական բարվոք վիճակն ու ծաղկումը: Պայծառ կանաչը երիտասարդացնում է: Կանաչի հանդեպ անհանդուրժողությունը խոսում է  էմոցիոնալ վիճակից դժգոհության մասին:

 

Երկնագույնը խաղաղության գույնն է ու ճշմարտության: Երկնագույնը գերադասող մարդը կարող է առանց վիրավորելու ասել ճշմարտությունը, ու նրան միշտ ճիշտ են հասկանում: Երկնագույնի հանդեպ սերը խոսում է զարգացած ինտելեկտի մասին: Գույնի բնավորությունը զուսպ է, փոքր-ինչ սառնոտ:

 

Կապույտը նախընտրում են պասիվ ու զգացմունքային մարդիկ, որոնք կարգուկանոն ու մաքրություն են սիրում: Հանգստությունը նրանց համար ամեն բանից վեր է, նրանք մելանխոլիկ են:

 

Մանուշակագույնը  վերամբարձ երազների ու խորհրդավորության գույնն է: Այդ գույնը սիրողները ստեղծագործ մարդիկ են, ձգտում են հմայել: Եթե դա չի կատարվում, ապա դառնում են քմահաճ ու  բռնկվող:

 

Շագանակագույնը պահպանողական բնույթի մասին  է խոսում: Մարմնավորում է կայունությունը, զսպվածությունն ամեն ինչում, հուսալիությունն ու համեստությունը: Այդ գույնը սիրողները հրաշալի աշխատող են, հուսալի  գործընկեր:

 

Սպիտակը մաքրության ու անաղարտության, հանգստության ու հոգեկան հավասարակշռության գույնն է: Սպիտակի չարաշահումը, սակայն, կարող է օտարացում առաջացնել:

 

Մոխրագույնը գործնական գույն է: Այն նախընտրողները ամուր բնավորություն ունեն, համբերատար են ու աննկուն: Գերադասում են  վերահսկել զգացմունքներն ու ձգտում են կայունության: Չափազանց ինքնավստահությունը կարող է ունայնության ու ընկճախտի հանգեցնել:

 

Սևը «ճակատագրական կանանց» գույնն է: Սևով կինը  եսասեր է ու անխիղճ: Սակայն նորաձևության աշխարհում հաստատվել է այն կարծիքը, որ սևը էլեգանտության, ոճի ու լավ ճաշակի գույն է: Ինչը կրկին հաստատում է այն միտքը, որ  ամեն ինչ կյանքում իր որոշակի  իմաստն ունի, ու ոչինչ պատահական չի լինում:

 

Թվում է, թե այս կամ այն գունային գամմայի նախապատվությունը կամ ցուցադրական բազմագույնությունը ենթագիտակցական մակարդակում է կատարվում, սակայն ուշադիր լինելու դեպքում կարող ենք հասկանալ, որ գույնը ո՛չ միայն զարդարում է մարդուն, այլև լրացուցիչ գույներ բերում նրա բնույթի ու աշխարհընկալման մեջ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդու խառնվածքը՝ ըստ նրա ստորագրության. 1in.am
Մարդու խառնվածքը՝ ըստ նրա ստորագրության. 1in.am

adme.ru-ն գրաֆոլոգիա գիտության միջոցով, որն ուսումնասիրում է ձեռագրի կապը խառնվածքի հետ, պարզել է, թե ինչ է «ասում» մարդու մասին նրա ստորագրությունը...

Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջն ու ամենաբարձրահասակը. tert.am
Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջն ու ամենաբարձրահասակը. tert.am

Ամռան ամիսներին ծնված մարդիկ առողջ մեծանալու ավելի շատ շանսեր ունեն, քան մյուս սեզոններին ծնվածները: «Գազետա»-ի փոխանցմամբ, նման բացահայտում են արել գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Ճապոնիայում մարդու բնավորությունը կապում են արյան խմբի հետ. 1in.am
Ճապոնիայում մարդու բնավորությունը կապում են արյան խմբի հետ. 1in.am

Ճապոնացիների համար արյան խումբն ունի ճիշտ այնպիսի նշանակություն, ինչպես կենդանակերպի նշաններն Արևմուտքում: Gogetnews.info-ն ներկայացնում է որոշ փաստեր այն մասին, թե ինչպես է արյան խումբը որոշում բնավորությունը...

Մարդու բնավորությունը պայմանավորված է նրանով, թե տարվա որ եղանակին է նա ծնվել. news.am
Մարդու բնավորությունը պայմանավորված է նրանով, թե տարվա որ եղանակին է նա ծնվել. news.am

Մարդու բնավորության և նրա վարքագծի վրա ազդում է այն հանգամանքը, թե տարվա որ եղանակին է նա ծնվել, հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի մասնագետները: Իրենց ենթադրությունը հաստատելու համար մասնագետներն ուսումնասիրել են...

Ես
Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք
Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք

Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա` հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին...

Ես
Թեստ. շրթունքների ձևն ու բնավորությունը. past.am
Թեստ. շրթունքների ձևն ու բնավորությունը. past.am

Բնությունը մարդկանց տարբեր շուրթեր է տվել, դա հենց այնպես չէ: Շրթունքների ձևը շատ բան կարող է ասել կանանց մասին...

Ինչի մասին են պատմում ականջները. 1in.am
Ինչի մասին են պատմում ականջները. 1in.am

Ականջները պարզապես լսողության օրգան չեն: Ականջների ձևից ելնելով, վաղ ժամանակներից, որոշել են մարդու ներուժը, իսկ բժիշկներn ականջի գույնով ախտորոշել և բուժել են հիվանդություններ...

Մարդու բնավորության գծերը՝ ըստ մատների երկարության. news.am
Մարդու բնավորության գծերը՝ ըստ մատների երկարության. news.am

Մատների երկարության տարբերությունը շատ բան կարող է հուշել բնավորության, նախընտրությունների ու մարդկային որակների մասին։ Ներկայացնում ենք բրիտանացի գիտնականների եզրակացությունը...

Ինչպես թողնել անհրաժեշտ տպավորություն գույնի միջոցով. harmonia.am
Ինչպես թողնել անհրաժեշտ տպավորություն գույնի միջոցով. harmonia.am

Գույնը համարվում է հոգեհուզական վիճակի, խառնվածքի, բնավորության արտահայտման հիմնական տարրերից մեկը: Այս կամ այն իրն ընտրելիս մենք կարող ենք ռացիոնալ ձևով ինքներս մեզ պատճառաբանել այդ ընտրությունը...

Ես
Ծիծաղը և բնավորությունը. harmonia.am
Ծիծաղը և բնավորությունը. harmonia.am

Ծիծաղը թուլացնում է մարդուն, բարենպաստ ներգործություն ունենում նրա հոգեկան աշխարհի վրա: Զուսպ մարդը հազվադեպ է ծիծաղում, սովորաբար սահմանափակվում է մեղմ ժպիտով:Հիվանդ մարդիկ ևս հաճախակի չեն...

Ես
Դեմքի խալերի նշանակությունները. haynewsblog.ru
Դեմքի խալերի նշանակությունները. haynewsblog.ru

Ահա դրանց նշանակությունները գիտեին շատ քչերը: Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ: Բայց արի ու տես, որ դրանք իմաստ...

Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am

Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...

Առողջ և գեղեցիկ Լրահոս կանանց համար Հանգստի ժամին
Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով.. blog.1in.am
Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով.. blog.1in.am

Կնոջ մասին շատ բան կարող են պատմել ո՛չ միայն նրա շպարը, պայուսակը, շրթներկն ու անգամ նրա եղունգները, այլև նրա դաստակի ձևը։ Որպեսզի մաքսիմալ ինֆորմացիա ստանաք նրա մասին, անպայման պետք է ուշադրություն...

Առողջ կին
Ծիծաղելու ձևը՝ մարդուն բնորոշելու միջոց. 1in.am
Ծիծաղելու ձևը՝ մարդուն բնորոշելու միջոց. 1in.am

Մարդիկ շփվելիս, իրենք էլ դա չնկատելով, հաճախ օգտագործում են ժեստեր: Զրույցի ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժեստերին, դիմախաղին և մարմնի շարժումներին...

Հոգեկան առողջություն Ես
Սանրվածքը և բնավորությունը. ինչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին. fact.am
Սանրվածքը և բնավորությունը. ինչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին. fact.am

Իհարկե՛, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրում են փոփոխել իրենց մազերի ձևը եւ հաճախ փոխում են սանրվածքը, մազերի երկարությունը, բնավորությունը ևս երբեմն-երբեմն փոփոխության է ենթարկվում: Սակայն, խոսքը, մասնավորապես...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ