Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 4.2021

Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին:

 

Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: 

 

Հետագայում շատ երկրներում, անգամ Աստծու որդու ծննդավայր Բեթղեհեմում, Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը փոխադրվեց դեկտեմբերի 25, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: 

 

«Միայն կաթոլիկ աշխարհը  չէ, որ  Ս. Ծնունդը նշում  է դեկտեմբերի 25-ին. այդ օրն են տոնում ե'ւ կաթոլիկները, ե'ւ բողոքականները, ե'ւ ուղղափառները: Բողոքականներն ու կաթոլիկները նշում են նոր օրացույցով, իսկ ուղղափառները՝ հին»,-  Հիսուս Քրիստոսի ծննդյան ամսաթվի վիճելիության մասին խոսելով՝ մեզ հետ զրույցում նշեց արվեստաբան Արա Աթայանը: Նրա խոսքով՝ քրիստոնեության վաղ շրջանում Արեւմուտքում Ս.  Ծնունդը չի տոնվել այնպես, ինչպես այսօր: Այն  տոնվել է նախևառաջ որպես մկրտություն. ծննդյան խորհուրդը բազմաշերտ է՝ կա Հիսուս մանկան ծնունդ, կա մկրտություն, որը նույնպես ծնունդ է՝  Քրիստոսի ծնունդը  Հիսուսի մեջ:  «Եթե դեկտեմբերյան ծնունդը Հիսուս  մանկան ծնունդն է, ապա մկրտությունը հոգեւոր  ծնունդ է: Դա ֆիզիկական ծնունդ  չէ  երկիր վրա, այլ հոգեւոր ծնունդ , ծնունդ  մարդու մեջ աստվածայինի: Վաղ շրջանում քրիստոնյաների համար կարեւորը դա էր, նրանք շատ ավելի կարեւորում էին հոգեւոր ծնունդը: Ի դեպ,  դա կապված է ոչ միայն վաղ շրջանի հետ, այլև  Արեւելք-Արեւմուտք  տարբերության. մկրտության կարեւորության վերապրումը շատ ուժեղ է Արեւելքում, մինչդեռ մարդկայինն  ավելի ուժեղ են վերապրել հյուսիսային եւ արեւմտյան երիտասարդ  ժողովուրդները, որոնք ապրել են անտառներում, բացատներում, գետերի մոտ, չեն ունեցել հին քաղաքակրթություն»,- պարզաբանեց արվեստաբանը՝ հավելելով, որ ավելի «ծեր» ազգերի համար, որոնք անցել են հեթանոսական շրջանի իմաստնության դարբնոցով, շատ ավելի կարեւորվում է աստվածային ասպեկտը: 

 

 

«Կա ե'ւ Հիսուսի ծնունդ, ե'ւ մկրտություն. եկեղեցիներն ընդունում են դա որպես ճանապարհ, որը սկսվում է դեկտեմբերի 25-ին եւ ավարտվում հունվարի 6-ին, այսինքն` ճանապարհը սկսվում է մանկան ծնունդով, հետո տասներկու սուրբ գիշերների ընթացքում վերապրում տարբեր հոգեւոր իրադարձություններ, որոնցից բխում է նաեւ մկրտությունը, այսինքն ՝դա ճանապարհ է մարդուց դեպի Աստված»,- նշեց Արա Աթայանը՝ անդրադառնալով հայ առաքելական եկեղեցուն նույնպես` նկատելով, որ վերջինս հավատարիմ մնաց վաղ շրջանի քրիստոնեական տոնակատարություններին՝ հունվարի 6 եւ վերջ, սակայն դրա մեջ ներառեց նաեւ Ս. Ծնունդը: 

 

 

Արվեստաբանը խուսափեց  որակումներ տալուց՝ նշելով, որ սխալ կլինի ասել`  որն է ճիշտ, որը` սխալ: Դրանք տարբեր վերապրումներ են, որոնք տարբեր ժողովուրդների մոտ բնական կերպով տարբեր են ստացվել. մեկի մոտ մանկան Ծնունդը միանում է հոգեւոր Ծնունդին, իսկ մյուսի դեպքում՝ ճանապարհ  մանկան Ծնունդից մինչեւ մկրտություն: Արա Աթայանը կարեւոր համարեց  տրամադրությունը, որն իշխում է այդ օրերի ընթացքում, այլ ոչ այն, թե ով երբ է նշում:

 

Արվեստաբանն անդրադարձավ նաեւ Նոր տարվա խորհրդին՝ համոզմունք հայտնելով, որ այն  մատերիալիզմի ծնունդ է: Նրա դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում տոնը շատ ավելի թեթեւ է նշվում, քան ետխորհրդային երկրներում, որտեղ կարծես  Ամանորի պաշտամունք լինի: Խորհրդային տարիներին, երբ աթեիզմի պայմաններում փորձ արվեց ոչնչացնելու եկեղեցին ու հավատքը մարդկանց մեջ, Սուրբ Ծննդյան տոների փոխարեն ներմուծեցին տոն, որը պետք է կոտրեր ծննդոց տրամադրությունը՝ գողանալով այնտեղից խորհրդանիշն ու շատ ուրիշ բաներ: 

 

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահեն քահանա Հայրապետյանի հետ: Նա պատմեց, որ  մինչեւ IV դար  ամբողջ աշխարհը հունվարի 6-ին է տոնել Ս. Ծնունդը: Քանի որ  Հուլիանոս Ուրացող կայսրը  քրիստոնյաների դեմ հալածանքներ ծավալեց դեկտեմբերի 24-ի գիշերը եւ  25-ի առավոտյան՝ փորձելով վերադարձնել հեթանոսությունը, հետագայում  Ս. Ծնունդը միտումնավոր տեղափոխվեց դեկտեմբերի 25, իսկ Աստվածհայտնությունը՝ հունվարի 6: «Հայ առաքելական եկեղեցին մնաց հավատարիմ նախնական վիճակին: Ինչպես ասվում է Ավետարանում, Քրիստոսի Ծնունդն ու հայտնությունը եղել է մեկ օրում՝ հունվարի 6-ին, ու այդ օրն էլ կնշվի մինչեւ Քրիստոսի երկրորդ փառավոր գալուստը»,- նշեց Տեր Շահենը:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Lilevents. սիրելի զբաղմունքից` կայացած ընկերություն. Սալուտեմ ամսագիր №4
Lilevents. սիրելի զբաղմունքից` կայացած ընկերություն. Սալուտեմ ամսագիր №4

Առիթ ունեցանք ծանոթանալու Lilevents ընկերության հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ և փորձեցինք փոքրիկ հարցազրույցի շրջանակում ներկայացնել ընկերության գործունեությանը, պարզել, թե ինչպես հաջողվեց ոչնչից ինչ-որ բան ստեղծել...

«Աջափնյակ» բժշկական կենտրոնի հաջողության գաղտնիքը. Սալուտեմ ամսագիր №4
«Աջափնյակ» բժշկական կենտրոնի հաջողության գաղտնիքը. Սալուտեմ ամսագիր №4

Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին։ Կենտրոնը մատուցում է թերապևտիկ և վիրաբուժական, ամբուլատոր ու ախտորոշիչ ծառայություններ։ 2021 թվականի սկզբից կենտրոնն արդեն համալրել էր Հայաստանի դինամիկ...

Կոսմետոլոգի մոտ. հարցազրույց Լիանա Մարկոսյանի հետ. Սալուտեմ ամսագիր №4
Կոսմետոլոգի մոտ. հարցազրույց Լիանա Մարկոսյանի հետ. Սալուտեմ ամսագիր №4

Ի՞նչպես խնամել մաշկը և ի՞նչ միջոցներ ընտրել

Դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք` օրական առնվազն երկու անգամ։ Առանձնահատուկ խնամքը...

Արմեն Նազարյան. «Թող արշալույսները միշտ խաղաղ լինեն». Սալուտեմ ամսագիր №4
Արմեն Նազարյան. «Թող արշալույսները միշտ խաղաղ լինեն». Սալուտեմ ամսագիր №4

Մեր զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, բ.գ.թ, բժշկական ծառայության գնդապետ Արմեն Նազարյանը...

Նշաններ, որոնք վկայում են ակնաբանական խնդիրների մասին. Սալուտեմ ամսագիր №4
Նշաններ, որոնք վկայում են ակնաբանական խնդիրների մասին. Սալուտեմ ամսագիր №4

Ակնային ախտահարումները տարեցտարի ավելանում են, որին նպաստող պատճառներն են` գենետիկան, սնուցման խանգարումները, գաջեթների ակտիվ օգտագործումը և այլն: Երեխաների մոտ ակնային ախտահարումները...

Նախապատրաստվում ենք ծննդաբերության. Սալուտեմ ամսագիր №4
Նախապատրաստվում ենք ծննդաբերության. Սալուտեմ ամսագիր №4

Հղիության 37 շաբաթն անցնելուց հետո ապագա մայրիկը պետք է նախապատրաստվի ծննդաբերության: Չափազանց կարևոր է փաստաթղթերի և ծննդատուն տանելու պայուսակի պարտադիր և ցանկալի իրերի ցանկը կազմելը...

Ցրտային եղնջացան. Սալուտեմ ամսագիր №4
Ցրտային եղնջացան. Սալուտեմ ամսագիր №4

Ցրտային եղնջացանն օրգանիզմի յուրահատուկ արձագանքն է ցածր ջերմաստիճանի, սառը օդի, ջրի, անգամ սեփական սառած քրտինքի ազդեցությանը: Այն արտահայտվում է մաշկի՝ վերոնշյալ ազդեցություններին ենթարկված...

Չոր մաշկ՝ ախտաբանությո՞ւն, թե՞ նորմա. Սալուտեմ ամսագիր №4
Չոր մաշկ՝ ախտաբանությո՞ւն, թե՞ նորմա. Սալուտեմ ամսագիր №4

Մաշկն օրգանիզմի ամենամեծ և մարդու կողմից ամենատեսանելի օրգանն է, հետևաբար հենց մաշկն է ամենաշատ տեղեկություններ հաղորդում օրգանիզմի և նրանում կատարվող ֆիզիոլոգիական ու ախտաբանական գործընթացների մասին...

Ֆարինգիտ. արդեն ձմեռ է. Սալուտեմ ամսագիր №4
Ֆարինգիտ. արդեն ձմեռ է. Սալուտեմ ամսագիր №4

Արդեն ձմեռ է, իսկ տարվա այս եղանակին, սովորաբար, գլուխ են բարձրացնում վերին շնչառական ուղիների վարակները։ Վարակի մուտքի դռներ են բերանը և վերին շնչուղիները։ Վարակը վերին շնչառական ուղիներով ներթափանցում է...

Կառլեն Ադամյան. «Բժշկի խոսքն ավելին է, քան դեղահաբը». Սալուտեմ ամսագիր №4
Կառլեն Ադամյան. «Բժշկի խոսքն ավելին է, քան դեղահաբը». Սալուտեմ ամսագիր №4

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Սրտաբանների եվրոպական միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ...

Կարեն Մելիքսեթյան. «Ամեն փրկած կյանք լուսավոր կետ է». Սալուտեմ ամսագիր №4
Կարեն Մելիքսեթյան. «Ամեն փրկած կյանք լուսավոր կետ է». Սալուտեմ ամսագիր №4

Մեր զրուցակիցն է բժիշկ-արյունաբան, պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը...

«Տարվա բժիշկ», «Տարվա բուժհիմնարկ» Հուսո Աստղ-2021 ամենամյա մրցանակաբաշխությունը. Սալուտեմ ամսագիր №4.
«Տարվա բժիշկ», «Տարվա բուժհիմնարկ» Հուսո Աստղ-2021 ամենամյա մրցանակաբաշխությունը. Սալուտեմ ամսագիր №4.

2021 թվականի սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ» և «Տարվա բուժհիմնարկ»...

Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4
Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի տոնածառ


Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...

Պատմության էջերից Ամեն ինչ տոն օրերի մասին
Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները...

Պատմության էջերից Ամեն ինչ տոն օրերի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ