Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Բուժում են սերմերը. 168.am

Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է, որ սերմում պարունակվող զորությունը կարող է ոչ միայն սերունդների շարունակությունն ապահովել, այլև ունի բուժիչ հատկություններ։

Այսօր մենք կզրուցենք որոշ բույսերի սերմերի օգտակարության մասին։ Այն բույսերի, որ առավել հաճախ ենք օգտագործում սննդի մեջ։

Մաղադանոսը հայտնվում է մարգերի վրա վաղ գարնանը և մինչև աշուն ապահովում է մեզ օգտակար նյութերով։ Ժողովրդական բժշկությունն օգտագործում է բույսի արմատը, կանաչ մասը, սակայն առավել մեծ բուժիչ զորություն է կուտակվում սերմի մեջ։

 

Սերմը պարունակում է խեժեր, եթերային յուղեր:

Եփուկը և ջրային թուրմը լավացնում են ախորժակը, մարսողությունը, նվազեցնում ծակոցները որովայնում, ունեն դաշտանային պարբերությունը կարգավորող հատկություն։ Օգտակար են առիթմիայի, սրտի անբավարարության, այտուցման, միզապարկի և երիկամների բորբոքման դեպքում:

Թուրմ. 1 թ/գ տրորած սերմը 8-10 ժամ թրմեք կես լիտր սառը զտված ջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օր 3 անգամ։

Եփուկ. 1թ/գ սերմը 4 ժամ թրմեք 200 մլ տաք ջրով (65-75 C) ջերմապահի մեջ։ Քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։

Փոշիացրած սերմ. Խմեք կեսական գրամ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։


Մազաթափություն – Փոշիացրած սերմին խառնեք գոլ զտված ջուր այնպես, որ ստացվի համասեռ շիլայանման զանգված, ներմերսեք գլխամաշկին։ Կես ժամից լվացեք ոչ շատ տաք ջրով։

Դդմի սերմԴդմի սերմը հարուստ է բջջանյութով, սպիտակուցով, E վիտամինով, պարունակում է ցինկ, պղինձ, երկաթ, մագնիում, կալցիում, ֆոսֆոր, կալիում, չհագեցած ճարպայուղեր։ Սննդային արժեքը բարձր է` 550 կկալ։ Մաքրված, հատկապես առանց պաշտպանիչ թաղանթի, սերմը պարունակում է օքսիդացած ճարպեր, որոնք կարող են զգալի վնաս պատճառել առողջությանը։

Պատրաստում են «Տիկվեոլ» դեղամիջոցը, որը սերմի յուղամզվածքն է։ Այն լայնորեն կիրառվում է լեղաքարային հիվանդության, ստամոքսաբորբի և խոցի, թութքի, շագանակագեղձի, այրվածքի բուժման համար։

Լյարդի հիվանդություններ- Խառնեք 1-ական թ/գ դդումի և կես թ/գ դաղձի յուղերը։ Խմեք օրը 3 անգամ` սնվելուց առաջ կամ 1 ժամ հետո։


Երիկամների, միզապարկի հիվանդություններ. Չորացրած սերմը մանրացրեք, տրորեք կավե ամանի մեջ, ընթացքում ավելացրեք տաք ջուր (1։6)։ Թրմեք կես ժամ, քամեք, թանզիֆով մզեք հումքը։ Կստացվի «կաթնանման» հեղուկ, խմեք 400 մլ` օրվա ընթացքում։ Հատկապես օգտակար է, եթե մեզում կա արյուն կամ կան միզարձակության հետ կապված խնդիրներ։


Հելմինտոզ.Հելմինտոզ. Աղացեք կես կգ չմաքրված սերմը, ավելացրեք 1 լ զտված ջուր, 2 ժամ տաքացրեք ջրային բաղնիքի վրա, առանց եռացնելու։ Եփուկը քամեք տաք վիճակում, թրմեք մինչև հովանալը, մակերեսի վրայից հեռացրեք յուղի թաղանթը։ Այս լուծույթը պետք է խմեք (1-ական ճ/գ) մեկ-երկու րոպե ընդմիջումներով, որից երկու ժամ անց ընդունեք ոչ յուղային հիմքով լուծողական միջոց։ Այդ օրը չի կարելի ուտել ճարպ պարունակող ուտեստներ։

Մինչև 10 տարեկան երեխաների համար սերմի չափաբաժինը 300 գ է (ջուրը` 600 մլ), մինչև 7 տարեկան` 200 գ, մինչև 5` 150 գ, մինչև 4` 50-100 գ, 2 տարեկանին` 20 գ և 40 մլ ջուր:

Սամիթի սերմն ունի ախորժակը և մարսողությունը լավացնող, լեղամուղ, միզամուղ, հանգստացնող, թույլ լուծողական հատկություն:

Կերակրող մայրերին (լակտացիան բարձրացնելու նպատակով) խորհուրդ է տրվում օրը 5-7 անգամ խմել 1-ական ճ/գ սերմի եփուկ։ Այս չափաբաժինը պետք է խմել փոքր կումերով։
Եփուկ. 1 թ/գ սերմին ավելացրեք 200 մլ զտված ջուր, 15-20 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք։

Հնագույն ժամանակներից սերմի եփուկը կիրառել են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, գլխացավի, որովայնի ցավերի բուժման համար. 1 ճ/գ հումքին ավելացրեք 1 լ եռջուր, եփեք 5 րոպե, թրմեք 1 ժամ։ Խմեք 50-ական մլ չափաբաժիններով` 1-2 օրվա ընթացքում։ Շարունակեք 1 շաբաթ։

Երիկամների բորբոքում. Խառնեք կես թ/գ սամիթի սերմը և 1,5 թ/գ տերևը, ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչև գոլանալը, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Հեռացնում է երիկամներից մեզի անցանկալի կուտակումները։


Համեմի սերմ. Նևրոզ, մետեորիզմ, խոլեցիստիտ, թութք. Օրը 1-2 անգամ ընդունեք համեմի փոշիացրած 10-ական սերմ։ Ունի թույլ լուծողական հատկություն։


Խոլեցիստիտ, կոլիտ, արյունահոսություն – 20 գ մանրացրած սերմը 2 շաբաթ թրմեք 100 մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ մութ տեղում։ Քամեք։ Խմեք 10-15-ական կաթիլ` օրը 2-3 անգամ։


Ձմերուկի և սեխի սերմի բուժիչ «կաթը» պատրաստում են հետևյալ ձևով.

Մաքրեք թարմ կամ չորացրած սերմը, մանրացրեք, թրջեք փոքր քանակությամբ զտված ջրի մեջ, տրորեք հավանգով` մինչև ստացվի համասեռ զանգված։ Հումքին ավելացրեք սառը (նախօրոք եփած) ջուր` 1։10 հարաբերությամբ, թրմեք մինչև 1 ժամ։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։

Միջոցը կարգավորում է մարսողությունը, մաքրում աղիները, ունի խորխաբեր հազի նոպաները կանխարգելող հատկություն, օգտակար է միզաքարային հիվանդության բուժման ընթացքում։

 Ջերմիջեցնող. Ջերմիջեցնող. Մաքրեք, մանրացրեք և տրորեք ձմերուկի սերմը, ավելացրեք սառը ջուր (1։24)։ Խմեք 3-ական ճ/գ, յուրաքանչյուր 2 ժամը մեկ, խմելուց առաջ լավ թափահարեք տարան։


Դժվար միզարձակություն, շագանակագեղձի քրոնիկ բորբոքում, քարեր միզապարկում. 1 ճ/գ մաքրած, մանրացրած սեխի սերմը 25-30 րոպե եփեք թույլ կրակի վրա` 200 մլ կաթի մեջ, հաճախակի խառնեք։ Թրմեք մինչև հովանալը, քամեք, մզեք հումքը և զտեք կաթնային թուրմը։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, սնվելուց առաջ։


Շաքարային դիաբետ. Մաքրեք չորացրած սեխի սերմը, փոշիացրեք, 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Իջեցնում է շաքարի պարունակությունն արյան մեջ։

Օգտակար խառնուրդ տղամարդկանց համար. Աղացեք սեխի սերմը, խառնեք մեղրի հետ (1։5)։ Կերեք 1-ական ճ/գ` սնվելուց 10 րոպե առաջ` 50 մլ գոլ ջրի հետ։

Չաման, քեմոն, քիմոն, զիրե


Գիտական անվանումն է` carus carve։ Սերմերը գտնվել են Ք.Ա. 3-րդ հազարամյակում կառուցված ցցաշեն բնակատեղիներում։ Չամանի սերմը հնագույն համեմունքն է, որն օգտագործել են Եվրոպայում։ Նույն ժամանակներից կիրառվել է մարսողության լավացման համար։

 Ջերմիջեցնող. Միջնադարում ճաշից հետո ընդունված է եղել ճաշակել չամանով պատրաստված քաղցրավենիք։ Ինչպես ասում է Վ. Շեքսպիրի հերոս Ֆալստաֆը («Վինձորի զվարճասեր կանայք»)` չամանի սերմը ցանել են եփված խնձորի վրա։ Սերմը պետք է մանրացնել օգտագործելուց անմիջապես առաջ։ Բնական պայմաններում հանդիպում է գրեթե ողջ Եվրասիայում, մեր ժամանակներում մշակվում է նաև Հյուսիսային Ամերիկայում։


Երկամյա բույս է, ցանում են գարնանը` 2 սմ խորության վրա, 40 սմ հեռավորությամբ։ Բերքը հավաքում են երկրորդ տարում, երբ հասունացել է պտուղների 30-35 տոկոսը։ Հնձած բույսը խրձում են և թողնում դաշտում` մինչև որ պտուղները վերջնականապես հասունանան և չորանան բնական պայմաններում։

Պատկանում է հովանոցավորների ընտանիքին, հասնում է 50-100 սմ բարձրության։ Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավոր։

Տերևները հերթադիր են, եռակի փետրաձև կտրտված տերևիկներով։ Ծաղիկները սպիտակ են կամ թույլ վարդագույն, հավաքված հովանոցատիպ ծաղկաբույլերով։ Պտուղները գորշ գույնի են, երկսերմ` բեկված հատվածով։ Պտղակոթունը գրեթե երկու անգամ երկար է պտղից։ Սերմերը հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին, ունեն կծու, դուրեկան համ ու հոտ։


Տարածված է Լոռիում, Նիգ-Ապարանում, Վայքում, Սյունիքում, Սևանի ավազանում, ոչ խոնավ ավազային և կավավազային հողերում, անտառի բացատում, մարգագետիններում, ճանապարհների և ցանքատարածքների եզրերին։

Կան տվյալներ, որ բույսը լայնորեն մշակվել է Փոքր Ասիայում Ք.Ա. 8-րդ դարում` հետաքրքիր է, որ այն երբեմն անվանում են Հայոց չաման կամ հայչաման։


Բուժիչ հատկություններ ունի բույսի սերմը, պահպանման ժամկետը 3 տարի է։


Պարունակում է մոտ 20 տոկոս ճարպային յուղ, 23 տոկոս սպիտակուց, 8 տոկոս եթերային յուղ, պիգմենտներ, ֆլավոններ, դաբաղանյութեր, հանքային աղեր, խեժանյութ։


Լավացնում է ախորժակը, մարսողությունը, կանխարգելում և հանում հարթ մկանների սպազմները, ունի խորխաբեր հատկություն, մաքրում է լորձը, կարգավորում միզարտադրությունը։

Հին Հռոմում ընդգրկվել է երիտասարդացնող էլիքսիրի բաղադրության մեջ։

Օգտագործում են գազերի կուտակման, դիսպեպսիայի, էնտերիտի, խոլեցիստիտի, մետեորիզմի և կոլիտի դեպքում։ Ժողովրդական բժիշկները խորհուրդ են տալիս` որպես լակտացիան լավացնող, բրոնխները լայնացնող խորխաբեր միջոց։ Կիրառում են սուր բրոնխիտի (նաև քրոնիկ), պնևմոնիայի, թոքախտի բուժման համար։

Ըստ Ա. Ամասիացու. «Օժտված է տարրալուծող հատկությամբ։ Եթե խառնեն քացախի հետ, կդադարեցնի քթի արյունահոսությունը։ Եթե աղի հետ ծամեն, նույն ազդեցությունը կունենա։

Օգնում է սառը բնույթի աչքացավի դեպքում։ Եթե քսեն կրծքագեղձին, կկանխի նրա մեծացումը։ Մարմնից հեռացնում է գազերը։ Բայց հյուծում է մարմինը և առաջացնում դեմքի դեղնություն։ Եթե ծամեն չամիչի հետ, կօգնի գոտկատեղի ցավի դեպքում։ Ընդունման չափաբաժինը 6 գրամ է։ Չամանին փոխարինել կարող է դաղձը»։

Արտադրվում է չամանի սերմի յուղ։

  • Կաթեցրեք 1-3 կաթիլ յուղ շաքարի վրա, ընդունեք օրը 3-4 անգամ։ Տալիս են երեխաներին` փորացավը հանգստացնելու համար։
  • Կրծկեր երեխաներին տվեք չամանի ջուր, որը նույնպես վաճառվում է դեղատներում։


Ախորժակը լավացնող. Աղացեք սերմը, կես ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 60-100 մլ, օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ հետո, գոլ վիճակում, փոքր կումերով։ Օգտակար է փքվածության և որովայնում սպազմերի դեպքում։


Հազ. 1 ճ/գ սերմին ավելացրեք 400 մլ տաք (նախօրոք եփած) ջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա` առանց եռացնելու։ Քամեք տաք վիճակում։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց մեկ ժամ առաջ։


Քոս. Սերմը մանրացրեք, տրորեք հավանգով, ավելացրեք ձիթապտղի յուղ 1։20 հարաբերությամբ։ Երկու շաբաթ թրմեք տաք տեղում։ Օգտակար է նաև, եթե քնելուց առաջ կատարեք շփումներ մրսածության դեպքում։


Միզամուղ. Մանրացրեք երկու խնձորի կեղևը, տրորեք 2 թ/գ չամանի սերմը, խառնեք։ 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Մեկ օրվա չափաբաժինն է։ Խմեք փոքր կումերով։

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. howtocure.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ