Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2013

Ամբուլատոր պայմաններում թոքաբորբերի եվ բրոնխիտների բուժումը մանկաբուժական պրակտիկայում

Մանկական հիվանդությունների և մահացության կառուցվածքում շնչառական օրգանների հիվանդությունները զբաղեցնում են երրորդ տեղը` պերինատալ ախտաբանություններից և բնածին արատներից հետո: Սուր շնչառական հիվանդություններից (ՍՇՀ)  մահացությունը կազմում է 2,26 -2,47` 1000 կենդանի ծնված երեխաների հաշվով: Ըստ պրոֆ. Վ.Գ. Ժդանովի տվյալների, մինչև 3 տարեկան երեխաները մեկ տարվա ընթացքում ՍՇՀ-ով հիվանդանում են 2-12 անգամ, 3-7 տարեկանները` 6 անգամ, 7-17 տարեկանները` մոտ 3 անգամ, ըստ որում` ավելի հաճախ հիվանդանում են աշնանը և ձմռանը: Հիվանդությունների ռիսկի գործոններն են` նախադպրոցական, դպրոցական ու հասարակական հիմնարկներ հաճախելը և տանը ուրիշ երեխաների առկայությունը:

 

Որոշ շնչառական վիրուսային վարակներ հաճախ բարդանում են ստորին շնչառական ուղիների ախտահարումով (բրոնխիտ, թոքաբորբ)` պայմանավորված երկրորդային բակտերային վարակի միացումով:

 

Մեծ դեր են խաղում հետևյալ մանրէները` Streptococcus pneumoniae, Streptococcus pyogenes, Haemophilus influenzae, որոշ դեպքերում նաև ատիպիկ միկրոֆլորան (Mycoplasma pneumoniae, Chlamydophila pneumoniae):

 

Նախատրամադրող գործոններից մեծ նշանակություն ունեն ներարգանդային զարգացման շրջանում բրոնխաթոքային համակարգի խանգարումները (բրոնխաթոքային դիսպլազիա), կազմվածքի շեղումները, բրոնխների լորձաթաղանթի գերռեակտիվականությունը պայմանավորող ժառանգական և ատոպիկ գործոնները, օդի աղտոտվածությունը, պասիվ ծխելը, արհեստական սնուցումը, չհիմնավորված բուժումը հակաբիոտիկներով: Ինչպես նշում են հայտնի թոքաբաններ Վ.Կ. Տատոչենկոն, Տ.Վ. Սպիչակը և այլք, շնչառական վարակական հիվանդությունների ժամանակ 50% դեպքերում հակաբիոտիկները նշանակվում են չհիմնավորված: Դա ավելի է ծանրացնում հիվանդության ընթացքը, որը նպաստում է դրա ձգձգմանն ու կրկնություններին և լուրջ խնդիր է մանկաբույժների համար:

 

Մենք հետազոտել ենք բրոնխաթոքային ախտաբանություններով 2-9 տարեկան 43 երեխայի (25 տղա և 18 աղջիկ): Անամնեստիկ, կլինիկական, լաբորատոր և ռենտգենյան հետազոտության տվյալների հիման վրա 12-ի մոտ ախտորոշվել է թոքերի չբարդացած բորբոքում, իսկ 31-ի մոտ` օբստրուկտիվ և կրկնվող բրոնխիտ: 13-ի մոտ հիվանդությունը սկսվել է առաջնային ՍՇՀ-ից հետո, իսկ 11-ի մոտ կրկնվել է 2-3, 7-ի մոտ` 4-5 անգամ: Վերջիններիս մոտ եղել է անբարենպաստ ֆոն` քրոնիկական տոնզիլիտ, ադենոիդներ, ռախիտ, անամնեզում նշվել են էքսուդատիվ դիաթեզի կլինիկական ախտանիշներ, 5 երեխայի մոտ եղել է ալերգիկ մաշկաբորբ: Գրեթե բոլոր երեխաները (24) մինչ այդ ստացել են խորխաբերներ, մուկոլիտիկներ, մի մասը (14) նաև հակաբակտերային դեղամիջոցներ (սուլֆանիլամիդներ, հակաբիոտիկներ) և ախտանշային այլ բուժում:

 

Մեր հետազոտության տվյալներով, բրոնխիտով  հիվանդ բոլոր երեխաների մոտ կլինիկորեն եղել է լորձաթարախային և թարախային բնույթի արտահայտված թաց հազ` առատ խորխարտադրությամբ, երբեմն չոր, տանջող բնույթի, թեթևակի կպչուն լորձարտադրությամբ: Օբստրուկտիվ համախտանիշով (14) երեխաների մոտ եղել է նաև հևոց, դժվարաշնչություն, երբեմն I-II աստիճանի շնչառական անբավարարություն: Բոլորի մոտ լսվել են երկկողմանի չոր սուլող և տարբեր տրամագծի թաց խզզոցներ: Կրկնվող բրոնխիտով 11 երեխայի մոտ եղել են ջերմության բարձրացում սուբֆեբրիլ թվերի սահմաններում, ընդհանուր թուլություն և թույլ արտահայտված ինտոքսիկացիա:

 

Ծայրամասային արյան կողմից բորբոքային պատկեր հայտնաբերվել է 19-ի մոտ` չափավոր լեյկոցիտոզ (9-11x109)` հիմնականում նեյտրոֆիլային թեքումով: Ռենտգենյան հետազոտությամբ հայտնաբերվել են բրոնխային պատկերի ուժեղացում, թոքերի թափանցելիության և օդակրության մեծացում, հարարմատային շրջանի (հիլուսի) լայնացում` ի հաշիվ լիմֆոիդ հյուսվածքի գերաճի, երբեմն մանր օջախային ստվերներ` առանց ինֆիլտրատիվ օջախային փոփոխությունների:

 

2-7 տարեկան 12 երեխայի մոտ ախտորոշվել է արտահիվանդանոցային, միջին ծանրության, թոքերի չբարդացած բորբոքում: Մանր բշտիկային թաց խզզոցներ լսվել է 9-ի, միայն կոշտացած շնչառություն` 3-ի մոտ: Մեծ մասի մոտ եղել է ոչ ուժեղ հազ, 5 երեխայի մոտ` առատ խորխարտադրությամբ: Լաբորատոր տվյալներով լեյկոցիտոզը եղել է բարձր (11-15.109)` նեյտրոֆիլային թեքումով, էրիթրոցիտների նստեցման արագությունը (ԷՆԱ)` 10-30 մմ/ժամ, իսկ 7 հիվանդների մոտ բարձր է եղել նաև C-ռեակտիվ սպիտակուցը (CRP)` 28-54 մգ/լ սահմաններում: Վերջնական ախտորոշումը հաստատվել է ռենտգենյան հետազոտությամբ:

 

Բոլոր հիվանդներին տրվել է հակաբիոտիկ` խմելու համար: Հաշվի է առնվել զգայունությունը (էմպիրիկ) պնևմոտրոպ մանրէների նկատմամբ` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ հիվանդները մինչև ներկա բուժումը ստացել են տարբեր հակաբակտերային դեղամիջոցներ: Նախապատվությունը տրվել է ամոքսիցիլինի կլավուլանատին: Վերջին տարիներին ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է սոլյուտաբ` ֆլեմոկլավ սոլյուտաբ դեղամիջոցը (ամոքսիցիլին/կլավուլանատ), որն իր կազմի մեջ մտնող ամոքսիցիլինի և կլավուլանաթթվի շնորհիվ ապահովում է ավելի բարձր կենսամատչելիություն, դա ապահովում է աղիքներում ամոքսիցիլինի շատ ցածր մնացորդային խտությունը: Սա իր հերթին նվազեցնում է դիսբիոզի ռիսկը և ապահովում առավելագույն անվտանգություն` այս շարքի այլ դեղամիջոցների հետ համեմատած: 

 

Դեղամիջոցը հատկապես հարմար է օգտագործել մանկական պրակտիկայում, այն կարելի է լուծել ջրում և ստանալ հաճելի համով կախուկ (սուսպենզիա): Աղիքային բիոցենոզի վրա, համեմատած պաշտպանված այլ ամոքսիցիլինների հետ, ֆլեմոկլավը թողնում է նաև նվազագույն բացասական ազդեցություն: Թոքաբորբով բոլոր երեխաներին ֆլեմոկլավ սոլյուտաբը տրվել է 40-50մգ/կգ/օր հաշվարկով. օրվա դեղաչափը բաժանվել է 2-3 ընդունման համար` պայմանավորված երեխայի տարիքով: Բուժումից 48-72 ժամ հետո հիվանդների մեծ մասի ջերմությունն իջել է, նրանց ինքնազգացողությունը լավացել, հազը` պակասել, միայն 4 երեխայի մոտ սուբֆեբրիլ ջերմությունը պահպանվել է 4-5 օր: Հիվանդների ընդհանուր վիճակի կարգավորումից, ջերմության իջեցումից 2-3 օր հետո հակաբիոտիկի ընդունումը դադարեցվել է, տրվել է միջինը 7 օր: Երեխաներից միայն 4-ի մոտ ձգձգվել է թաց հազը և պահպանվել սուբֆեբրիլ ջերմությունը, ուստի կարիք է եղել հակաբիոտիկի ընդունումը շարունակել ընդունել մինչև 10 օր: Հազի դեպքում նշանակվել են խորխաբերներ, մուկոլիտիկներ` նեբուլայզերային ինհալացիայի ձևով, և այլ ախտանշային բուժում: Բուժման արդյունքում բոլոր հիվանդներն ապաքինվել են, լաբորատոր ցուցանիշները` կարգավորվել: 

 

Բրոնխիտով հիվանդները նույնպես ստացել են համալիր բուժում` խորխաբերներ, մուկոլիտիկներ, բրոնխոսպազմի առկայության դեպքում տրվել են նաև բրոնխալայնիչներ, բոլորը նեբուլայզերային ինհալացիոն ճանապարհով` օրը 2 անգամ, 7-10 օր: Մի մասը ստացել է նաև հակահիստամինային դեղամիջոցներ և ախտանշային բուժում:

 

Հաշվի առնելով հիվանդության կրկնությունները, կլինիկան` առատ լորձաթարախային խորխարտադրությունը, սուբֆեբրիլ ջերմությունը, չափավոր լեյկոցիտոզը, բրոնխիտով 18 երեխայի նշված բուժման հետ միասին նշանակվել է նաև հակաբիոտիկ Ֆլեմոկլավ սոլյուտաբ` 5-7 օր տևողությամբ: Բուժման արդյունքում նրանց ինքնազգացողությունը լավացել է, հազը` վերացել, թոքերում լսվող ֆիզիկալ երևույթներն անցել են, միայն 3-ի մոտ մնացել է թեթև հազ` առավոտյան ժամերին քիչ քանակությամբ խորխարտադրությամբ: Բոլոր հիվանդների լրիվ ապաքինումը տևել է 14-18 օր: 

 

Մեր դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ստորին շնչառական ուղիների հիվանդությունների (բրոնխիտ, արտահիվանդանոցային չբարդացած թոքաբորբ) բուժումն ամբուլատոր պայմաններում ֆլեմոկլավ սոլյուտաբով` համակցված նեբուլայզերային ինհալացիոն ճանապարհով տրվող բրոնխոլիտիկ և մուկոլիտիկ, ինչպես նաև հակաբորբոքային, հակահիստամինային դեղամիջոցների հետ, բավական արդյունավետ է եղել և հիվանդները հիվանդանոց տեղափոխվելու կարիք չեն ունեցել:

 

Հեղինակ. Լիդա Պողոսյան Բժշկական գենետիկայի կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները
Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տարեսկզբին անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ 2013թ. համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին...

Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները
Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումը նվիրված էր մոր և մանկան առողջության պահպանմանը և նորածնային սկրինինգի ծրագրերին, որոնք վերջին տարիներին դասվում են ՀՀ Կառավարության, և մասնավորապես, առողջապահության նախարարության գերակա խնդիրների շարքին...

Ուրվագծվում են համագործակցության նոր եզրեր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վերջերս ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող «ONLIUS CARDIO-TUSCANIA» թիմի անդամներին...

Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր
Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր

2012թ.-ի դեկտեմբերին կայացավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը...

Անվանի գիտնականի հիշատակին.Հանրապետության ախտաբանաանատոմիական գիտական դպրոցի հիմնադիր Արտաշես Հայկի Բեգլարյանը կլիներ 92 տարեկան

Վերջերս Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ում տեղի ունեցած ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, մեծանուն գիտնական, պրոֆեսոր Արտաշես Հայկի Բեգլարյանի կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը...

Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում
Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում

1997թ. ստեղծված ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան (ՀՀ ԲԳԱ) համալրված է հանրապետության առաջատար բժիշկ գիտնականներով, որոնք ներկայացնում են բժշկագիտության բոլոր բնագավառները...

Համաձայնությունը` բժշկական միջամտության համար

Անկախ անձի գտնվելու վայրից և կյանքի տարբեր իրավիճակներից` բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուրին պետք է երաշխավորվի բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքը...

Մարդու գենոմ` ուսումնասիրության հեռանկարներ

«Մարդու գենոմ» նախագծի ավարտից անցել է տասը տարի: Գիտության ողջ պատմության ընթացքում այն կենսաբանական-հետազոտական առավել հավակնոտ ծրագիրն էր...

Արդյո՞ք ապագա մայրիկը գիտի իր իրավունքները

«Կա մի հիասքանչ էակ, որին մենք միշտ պարտք ենք` դա մայրն է»:

Ն.Ա. Օստրովսկի

Իրավամբ սա այն պարտքն է, որը երբեք չենք կարող հատուցել, բայց փոխարենը կարող ենք ապագա մայրիկի համար ապահովել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ վերջինս իրեն ապահով, պաշտպանված ու գնահատված կզգա...

Ինտելեկտը եվ միկրոտարրերը
Ինտելեկտը եվ միկրոտարրերը

Մասնագետները կարևորում են մեկ տարեկանից մեծ երեխաների հավասարակշռված սննդակարգը, քանի որ այդ տարիքում է ձևավորվում նրանց սննդի ռեժիմը: Հաճախ երեխան անհրաժեշտ քանակությամբ օգտակար սնունդ չի ստանում...

«VISION»-Ի Հետ` 21-րդ դար
«VISION»-Ի Հետ` 21-րդ դար

Ըստ վիճակագրական տվյալների, այսօր կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ) օգտագործում է զարգացած երկրների բնակչության 60-80%-ը: ԿԱՀ-երը համեմատաբար նոր են մուտք գործել ԱՊՀ երկրներ. այսպես...

Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական
Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական

Հարցազրույց կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ

Ե՞րբ է բացվել կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղը և ի՞նչ նպատակով...

Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...
Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...

Հարցազրույց աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հետ

Պարոն Ազարյան, դուք սպորտին` մարմնամարզությանն եք նվիրել Ձեր ամբողջ կյանքը, և, որքանով ես եմ տեղյակ, բավականին առողջ եք մինչ այժմ` չնայած Ձեր տարիքին: Ինչո՞վ է դա պայմանավորված, որքանո՞վ են փոխկապակցված պրոֆեսիոնալ սպորտն ու առողջ ապրելակերպը...

Ամենամեծ գեղձը` լյարդից հետո (ենթաստամոքսային գեղձ)

Սիրելի հետաքրքրասեր բարեկամ, մեր հանդեսի նախորդ համարների ՙՃանաչիր քո օրգանիզմը՚ խորագրի տակ տպագրված հոդվածները ձեզ ծանոթացրել են մարդու օրգանիզմում գործող տարբեր գեղձային օրգանների, բջիջների գործունեությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ