Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2013

Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում

Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում

1997թ. ստեղծված ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան (ՀՀ ԲԳԱ) համալրված է հանրապետության առաջատար բժիշկ գիտնականներով, որոնք ներկայացնում են բժշկագիտության բոլոր բնագավառները:

 

Անցած 15 տարիների ընթացքում բազմաթիվ մեծ ու փոքր, այդ թվում նաև` արտագնա գիտաժողովների, կլոր սեղանների շուրջ քննարկումների բովանդակությունը իբրև կանոն, բխել է երկրի առողջապահության, բժշկագիտության, գործնական բժշկության առջև ծառացած առավել արդիական խնդիրներից: Արտագնա նստաշրջաններն ուղղված են եղել տեղի բուժաշխատողների գիտելիքների մակարդակը բարձրացնելուն, ձեռք բերված գիտական, մեթոդական, գործնական նվաճումներին ու նախատեսվող ծրագրերին նրանց ծանոթացնելուն: Դրանք միշտ էլ տեղերում հետաքրքրության ալիք են առաջացրել բուժաշխատողների շրջանում, քանզի պարտադիր կարգով ուղեկցվել են ժամանած մասնագետների բազմակողմանի խորհրդատվությունների, անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների իրականացմամբ, հատկապես ախտաբանական բարդ վիճակներում հայտնված հիվանդների զննման, ախտորոշման ու բուժման հարցում ուղղորդող միջամտություններով: Անհրաժեշտության դեպքում դրանք ավարտվել են տեղում կատարվող համատեղ վիրահատություններով: Ահա թե ինչու ՀՀ ԲԳԱ բոլոր արտագնա նստաշրջանները, որոնք տասնյակ տարիներ առաջ առողջապահության նախարարության և նրա գիտաբժշկական խորհրդի որդեգրած աշխատանքային գործելակերպի մերօրյա արտացոլքն են, լայն ընդունելություն են գտնում թե´ մարզերի բուժաշխատողների, թե´ բնակչության շրջանում: 

     

Իր գործունեության ընթացքում ՀՀ ԲԳԱ-ն նման այցելություններ է կազմակերպել աղետի գոտու (Գյումրի, Վանաձոր, Սպիտակ), ինչպես նաև սահմանամերձ (Արմավիր, Գորիս, Սիսիան, Արարատ) և այլ խոշոր բնակավայրերի առողջապահական կառույցներ, նաև` Լեռնային Ղարաբաղ:

 

 

ՀՀ ԲԳԱ-ն մինչև ձմեռնամուտը կազմակերպած իր հերթական արտագնա (ստեղծման 15-ամյակին նվիրված) գիտական նստաշրջանն անցկացրեց Աշոցքում, ի նշանավորումն 1988թ. երկրաշարժից հետո Հռոմի պապի հրամանով,«Սուրբ Կամիլիո» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, Աշոցքում կառուցված «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի գործունեության 20-ամյա հոբելյանի: Ահա թե ինչու նստաշրջանի ծրագիրը ՀՀ ԲԳԱ-ի 15-ամյա գործունեությունը բնութագրող հակիրճ զեկուցումից և գիտական զեկուցումներից բացի (Լ.Մկրտչյան, Ա.Ազնաուրյան, Է.Նազարեթյան, Վ.Տատինցյան), ներառել էր նաև «Տիրամայր Նարեկի» տնօրեն, գլխավոր բժիշկ Ս.Վարդանյանի զեկուցումը: Վերջինս նվիրված էր այդ հիվանդանոցի ձևավորման և զարգացման փուլերին, որոնց ընթացքում այն առաջատար կարևոր օղակ դարձավ ոչ միայն հանրապետության տարբեր բնակավայրերից, այլև Ջավախքից դիմող բնակչությանը բժշկական բարձրորակ օգնություն իրականացնելու գործում:

 

Նստաշրջանի բացման խոսքում ՀՀ ԲԳԱ հիմնադիրներ, ակադեմիկոսներ` Լևոն Մկրտչյանը (նախագահ), Արտաշես Ազնաուրյանը, ինչպես նաև զեկուցողները նշեցին, որ ՀՀ ԲԳԱ առաջին այցից (2000թ.) հետո Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցն իր կայուն տեղն է զբաղեցրել տարածաշրջանի առողջապահական կառույցների թվում` որպես առաջատար: Այն կարևոր դեր է խաղում նաև ջավախահայության առողջության պահպանման հարցում:

 

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն գովելի փաստը, որ գլխավոր բժիշկ Սարգիս Վարդանյանի կազմակերպչական, մասնագիտական և անձնական առանձնահատկությունների շնորհիվ հիվանդանոցում աշխատանքային համերաշխ կոլեկտիվ է ստեղծվել:

 

«Տիրամայր Նարեկի» հիմնադրման անմիջական նախաձեռնող, այդ տարիներին ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը նշեց 20 տարի առաջ թելադրված այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք հիմք հանդիսացան այս բազմապրոֆիլ առողջապահական կառույցի ստեղծման համար: Նա բարձր գնահատեց առողջապահական այս օղակի ստեղծման ռազմավարական կարևորությունը անցյալ, ներկա և գալիք ժամանակների համար:

 

Ինչպես իր զեկուցման մեջ նշեց միավորման գլխավոր բժիշկ Ս.Վարդանյանը, 92 մահճակալանոց հիվանդանոցը ներառում է պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա, ստոմատոլոգիական կաբինետներ և 21 գյուղական տեղամասային բուժակամանկաբարձական կետեր:

 

Հիվանդանոցի զարգացման առաջին փուլում 17 բժիշկներ մասնագիտացել ու վերապատրաստվել են Իտալիայում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում և Երևանում: Այդ տարիները հիվանդանոցին նաև ճանաչում բերեցին:

 

Եթե 1991թ. ստացիոնարում բուժվածների թիվը 500-ից, վիրահատվածների թիվը 200-ից չէր անցնում, իսկ մանկական մահացությունը կազմում էր 20%, ապա 2011թ. այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 2800, 1600, մանկական մահացությունը` 3%: Այս հիվանդանոցում կատարվում են մանկաբարձագինեկոլոգիական, լապարոսկոպիկ, քիթ-կոկորդ-ականջի, այդ թվում` քթի պլաստիկ վիրահատություններ:

 

Վերջին տարիներին մանկական բաժանմունքում բուժված երեխաների  թիվը  տատանվել է 250-300-ի սահմաններում: Դրանց զգալի մասը Ջավախքից են:

 

Հիվանդանոցի բուժաշխատողները մեծ հետաքրքրությամբ լսեցին ՀՀ ԲԳԱ անդամներ, պրոֆեսոր Է. Նազարեթյանի ներկայացրած «Պարբերական հիվանդության ախտորոշման փորձաքննական չափանիշները» և պրոֆեսոր Վ. Տատինցյանի`«Աշոցքի շրջանում գեոքիմիական առանձնահատկությունների հետ կապված ֆտորի պակասի հետևանքով դիմածնոտային համակարգի հիվանդությունների վտանգի մասին» զեկուցումները:

 

Ակնաբույժ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լ.Բարսեղյանը ակադեմիայի մյուս անդամների հետ շուրջ 3 տասնյակ հիվանդներ հետազոտեցին և պատասխանեցին բժիշկներին հետաքրքրող հարցերին:

 

ՀՀ ԲԳԱ պատվավոր դոկտոր, համաճարակաբան, պրոֆեսոր Մ.Մուրադյանն ուսումնասիրեց տեղում բակտերիոլոգիական հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները: Այս խնդիրը համատեղ կարգավորելուն ուղղված գործնական կոնկրետ քայլեր արվեցին:

 

Նստաշրջանի գործունեությունը ամփոփեց ՀՀ ԲԳԱ գիտնական քարտուղար, պրոֆեսոր Մ.Աղաջանովը: ՀՀ ԲԳԱ այս նստաշրջանը ամենաարդյունավետ գիտագործնական արտագնա միջոցառումներից էր, որի համար հիվանդանոցի ողջ անձնակազմը խորին շնորհակալություն հայտնեց ակադեմիայի ղեկավարությանն ու ժամանած մասնագետներին:

 

Հեղինակ. Պրոֆեսոր Մարտունի Մուրադյան Ռուզան Դոխիկյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները
Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տարեսկզբին անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ 2013թ. համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին...

Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները
Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումը նվիրված էր մոր և մանկան առողջության պահպանմանը և նորածնային սկրինինգի ծրագրերին, որոնք վերջին տարիներին դասվում են ՀՀ Կառավարության, և մասնավորապես, առողջապահության նախարարության գերակա խնդիրների շարքին...

Ուրվագծվում են համագործակցության նոր եզրեր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վերջերս ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող «ONLIUS CARDIO-TUSCANIA» թիմի անդամներին...

Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր
Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր

2012թ.-ի դեկտեմբերին կայացավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը...

Անվանի գիտնականի հիշատակին.Հանրապետության ախտաբանաանատոմիական գիտական դպրոցի հիմնադիր Արտաշես Հայկի Բեգլարյանը կլիներ 92 տարեկան

Վերջերս Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ում տեղի ունեցած ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, մեծանուն գիտնական, պրոֆեսոր Արտաշես Հայկի Բեգլարյանի կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը...

Համաձայնությունը` բժշկական միջամտության համար

Անկախ անձի գտնվելու վայրից և կյանքի տարբեր իրավիճակներից` բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուրին պետք է երաշխավորվի բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքը...

Մարդու գենոմ` ուսումնասիրության հեռանկարներ

«Մարդու գենոմ» նախագծի ավարտից անցել է տասը տարի: Գիտության ողջ պատմության ընթացքում այն կենսաբանական-հետազոտական առավել հավակնոտ ծրագիրն էր...

Արդյո՞ք ապագա մայրիկը գիտի իր իրավունքները

«Կա մի հիասքանչ էակ, որին մենք միշտ պարտք ենք` դա մայրն է»:

Ն.Ա. Օստրովսկի

Իրավամբ սա այն պարտքն է, որը երբեք չենք կարող հատուցել, բայց փոխարենը կարող ենք ապագա մայրիկի համար ապահովել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ վերջինս իրեն ապահով, պաշտպանված ու գնահատված կզգա...

Ինտելեկտը եվ միկրոտարրերը
Ինտելեկտը եվ միկրոտարրերը

Մասնագետները կարևորում են մեկ տարեկանից մեծ երեխաների հավասարակշռված սննդակարգը, քանի որ այդ տարիքում է ձևավորվում նրանց սննդի ռեժիմը: Հաճախ երեխան անհրաժեշտ քանակությամբ օգտակար սնունդ չի ստանում...

«VISION»-Ի Հետ` 21-րդ դար
«VISION»-Ի Հետ` 21-րդ դար

Ըստ վիճակագրական տվյալների, այսօր կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ) օգտագործում է զարգացած երկրների բնակչության 60-80%-ը: ԿԱՀ-երը համեմատաբար նոր են մուտք գործել ԱՊՀ երկրներ. այսպես...

Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական
Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական

Հարցազրույց կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ

Ե՞րբ է բացվել կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղը և ի՞նչ նպատակով...

Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...
Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...

Հարցազրույց աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հետ

Պարոն Ազարյան, դուք սպորտին` մարմնամարզությանն եք նվիրել Ձեր ամբողջ կյանքը, և, որքանով ես եմ տեղյակ, բավականին առողջ եք մինչ այժմ` չնայած Ձեր տարիքին: Ինչո՞վ է դա պայմանավորված, որքանո՞վ են փոխկապակցված պրոֆեսիոնալ սպորտն ու առողջ ապրելակերպը...

Ամբուլատոր պայմաններում թոքաբորբերի եվ բրոնխիտների բուժումը մանկաբուժական պրակտիկայում

Մանկական հիվանդությունների և մահացության կառուցվածքում շնչառական օրգանների հիվանդությունները զբաղեցնում են երրորդ տեղը` պերինատալ ախտաբանություններից և բնածին արատներից հետո...

Ամենամեծ գեղձը` լյարդից հետո (ենթաստամոքսային գեղձ)

Սիրելի հետաքրքրասեր բարեկամ, մեր հանդեսի նախորդ համարների ՙՃանաչիր քո օրգանիզմը՚ խորագրի տակ տպագրված հոդվածները ձեզ ծանոթացրել են մարդու օրգանիզմում գործող տարբեր գեղձային օրգանների, բջիջների գործունեությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ