Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեբանի մոտ

«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը

«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, Հայաստանում և աշխարհում ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի հետ:


–   Յուրաքանչյուր տարի, օրվա խորհրդին անդրադառնալիս, առաջինը Ձեզնից ենք տեղեկանում, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում: Այս տարի ինչպե՞ս է նշվելու Հոգեկան առողջության համաշխարհային օրը:


–   Նախ ասեմ, որ 21-րդ տարին է, ինչ աշխարհում նշվում է Հոգեկան առողջության օրը: Հոգեկան առողջության համաշխարհային հիմնադրամը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նման օր ունենալու համատեղ որոշում կայացրեցին, և արդեն 21-րդ տարին է՝ այն նշվում է: Այս տարի օրը նվիրվում է ծերերին: Գաղտնիք չէ, որ այսօր զարգացած երկրներից շատերի ազգաբնակչությունը ծերանում է, և կարող է գալ ժամանակ, որ այդ ցուցանիշը լուրջ խնդիրների առաջ կանգնեցնի: Այդ տարիքում մարդիկ շատ ավելի խոցելի, նրբազգաց են լինում, արագ են ենթարկվում սթրեսների, ինչը չկանխարգելելու  դեպքում կարող է բերել դեպրեսիայի: Վերջինս լուրջ սպառնալիք է հոգեկան առողջությանը:


–   Հոգեկան առողջություն ասելով՝ ի՞նչ ենք հասկանում առաջին հերթին:


–   Հոգեկան առողջությունը բարեկեցության այն վիճակն է, որի դեպքում մարդը կարողանում է օգտագործել իր ներուժը, հաղթահարել առօրյա սթրեսները և արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք կատարելով՝ պիտանի մնալ նաև իրեն շրջապատող հանրությանը : Սա այն բնորոշումն է, որը տալիս է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այսօրվա տվյալներով՝ աշխարհում մոտ 450 մլն մարդ ունի հոգեկան խանգարումներ. դա շատ մեծ թիվ է: Յուրաքանչյուր չորրորդը կյանքի ընթացքում ունենում է հոգեկան առողջության հետ կապված այս կամ այն դրվագը, որը կամ հաղթահարվում է, կամ՝ խորանում: Ընդ որում՝ նշանակություն չունի, թե մարդը սոցիալական, ֆինանսական ինչ կարգավիճակ ունի, ինչ ազգության է պատկանում, մաշկի ինչ գույն ունի…  Ոչ մի բան հաշվի չի առնում այս հիվանդությունը: Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը:

–   Ես ճի՞շտ հասկացա, որ ծերերն են բոլորից խոցելին:


–   Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այո, ծերերն են, մարդիկ, ովքեր շատ պահանջներ չունեն՝ հոգատար, սրտացավ վերաբերմունք, մի փոքր սեր:


–   Այս առումով Հայաստանում համեմատաբար լավ պետք է լինի վիճակը՝ հաշվի առնելով մեր ավանդական վերաբերմունքը մեծերի նկատմամբ, որը դեռ շատ չի փոխվել…


–   Ժամանակին՝ 1989 թ., համագործակցելով ՆԱՍՍԱ-ի հետ, կազմակերպվեց Ամերիկա-Խորհրդային Միություն հեռուստակամուրջ, որը, ի դեպ, առաջինն ու վերջինը եղավ: Հսկայական աշխատանք կատարեցինք երկրաշարժից տուժած մարդկանց հոգեկան առողջության վերականգնման ուղղությամբ: Ես գնացել էի Վաշինգտոն և աշխատում էի տեղի մասնագետների հետ, ու երբ խոսք եղավ, թե քանի մահճակալ մենք ունենք ծերերի և երեխաների համար, պարզվեց՝ շատ քիչ: Ամերիկացիները հատուկ շեշտեցին, որ մեզ մոտ առանձնահատուկ վերաբերմունք կա ծերերի և երեխաների հանդեպ: Այսօր վիճակը բավականին փոխվել է, բայց չեմ կարող ասել, որ մեզ մոտ ծերերին մասսայաբար բերում են հոգեբուժարան, հիմնականում այդ քայլին դիմում են այնպիսի հարկադրական վիճակների դեպքում, երբ տան պայմաններում հաղթահարել հնարավոր չէ, կամ որոշումը կայացվում է բժշկի պահանջով… 


–   Ֆիզիկական ամուր առողջությունը, հիվանդությունների կանխարգելումը պայմանավորում ենք լավ իմունիտետով: Ո՞րն է այդ իմունիտետը հոգեկան առողջության դեպքում:


–   Միմյանց նկատմամբ զգայուն, հոգատար, բարի լինելն է: Չնայած հոգսաշատ ժամանակներ ենք ապրում, բայց անտարբերությունը խորթ է մեր ազգի համար, նման բան երբեք չի եղել: Անհատն ինքն իր հանդեպ էլ պետք է տանի այդ աշխատանքը: Եթե չի ստացվում փոխել իրավիճակը, պետք է կարողանալ փոխել վերաբերմունքն իրավիճակի նկատմամբ: Այս մոտեցումը հիմնական լուծումն է սթրեսային իրավիճակները հաղթահարելու համար:


–   Հատկապես վերջերս Երևանում շատ եմ հանդիպում փողոցում իրենք իրենց հետ խոսելով քայլող մարդկանց: Համացանցում փնտրեցի հիվանդությունը, կարծես թե  հասարակության համար վտանգ չներկայացնող տեսակ է: Կա՞ն տվյալներ, որոնք փաստում են նման դեպքերի շատանալու մասին:


–   Չունենք նման տվյալներ, բայց ասեմ, որ ամբողջ Եվրոպայում փողոցներում կհանդիպենք այդպիսի մարդկանց: Մեր երկրում հաշվառված հիվանդները 45 հազարից ավել են, իսկ հիվանդանոցներում 1000-1200 մարդ է, այսինքն՝ մյուսները հանրության մեջ են, և դա մեծ թիվ չէ… Դա է ճիշտ մոտեցումը:

–   Հոգեբանները սովորաբար հորդորում են դիմել իրենց, որպեսզի հոգեբույժի դուռը հասնելու կարիք չլինի: Բոլո՞ր դեպքերում է այդպես. ժամանակին արված հոգեբանական աշխատանքը միշտ կանխարգելո՞ւմ է հոգեկան հիվանդությունը:

–   Հոգեբույժին դիմում են, երբ արդեն կա հոգեբական խանգարում, հոգեբանական խնդիրներով, այո´, հարկավոր է, դիմել հոգեբանի: Հոգեբանի ծառայություններից օգտվելը շատ տարածված է ամբողջ աշխարհում: Հայաստանում էլ, կարծես թե, կամաց-կամաց կիրառություն գտնում է:


–   Ինչպիսի՞ն է ժառանգականության գործոնը հոգեկան հիվանդություն ձեռք բերելու հարցում:


–   Անգամ այն դեպքում, երբ ծնողներից երկուսն էլ ունեն հոգեկան հիվանդություն, միանշանակ չէ, որ երեխան կժառանգի: Ժառանգականության գործոնը կա, բայց առաջնային չէ: Մենք ունեցանք դեպք, երբ հոգեկան հիվանդություն ունեցող ծնողներից ծնված տղան մեծացավ մանկատանը, ապա տարավ հիվանդ մորն ու պահեց:


–   Կանանց և տղամարդկանց շրջանում հոգեկան հիվանդությունների տարածվածության վիճակագրություն ունե՞նք: Ո՞ր սեռի դեպքում է ավելի մեծ հակվածությունը:


–   Հետաքրքիր է, որ կանայք ավելի ամուր են հոգեպես, քան տղամարդիկ: Մեր հոգեբուժական մահճակալների մեկ երրորդն են կանայք զբաղեցնում:


–   Հոգեբուժության թեման շատ նշանավոր գրողների, ռեժիսորների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Դուք արդեն երկար տարիներ գործունեություն եք ծավալում այս ոլորտում, ի՞նչ կասեք, ճի՞շտ են անդրադառնում խնդիրներին:

–   Օրինակ՝ մեր տաղանդաշատ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նկարահանեց «Լռության սիմֆոնիա» ֆիլմը, որի խորհրդատուն էի ես: Չալդրանյանը նկարահանող խմբի հետ եկավ, շփվեցին հիվանդների հետ, անգամ հերթապահեցին…  Շատ լավ, բարի ֆիլմ է ստացվեց: Նման ֆիլմերը շատ պետք են: Այդ բարության կարիքն ունեն մեր հիվանդները:

–   Լիարժեք ապաքինման դեպքեր հաճա՞խ են գրանցվում:

–   Շատ է լինում: Իհարկե, պետք է մինչև  կյանքի վերջ հետևել վստահ լինելու համար: Բայց ամեն տարի բավական շատ մարդիկ դուրս են գալիս հաշվառումից:

–   Հոգեկան հիվանդությունը որոշ կարծրատիպերով կապվում է անգամ հանճարեղության հետ: Կա՞ իրականում նման կապ:

–   Ժողովուրդն էլ է ասում, որ հանճարից մինչև հիվանդը մեկ քայլ է. իրականությունից հեռու չէ: Ունենք շատ տաղանդավոր մարդիկ (անունները չեմ կարող տալ), ովքեր ունեցել են այս կամ այն խանգարումը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը
«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը

Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...

Կանխատեսումներ
Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին
Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին

«Մեզ ամեն վայրկյան հազարավոր նոր հնարավորությունների կոչեր են արվում, սակայն հաջողության հասնելու երբևէ  այսքան պարզ ճանապարհ չի եղել, որքան մեզ տալիս է համացանցի աշխարհը: Ո՛չ մի դեպքում բաց մի՛թողեք այդ հնարավորությունը...

Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)
Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)

Գյուտերի հեղինակներ դարձած երեխաները հունվարի 17-ին ամբողջ աշխարհում հատուկ ուշադրության են արժանանում. այսօր նշվում է Մանկական գյուտերի օրը...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան
«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան

Հունվարի 11-ին նշվում է «ամենաքաղաքավարի» տոներից մեկը՝ Շնորհակալության միջազգային օրը: Տոնի առթիվ՝ շնորհակալ լինելու մասին զրուցեցինք հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ...

Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան
Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան

Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ...

ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները
ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները

Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է  վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության...

Հոգեկան առողջություն
ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հի­վան­դի հան­դեպ սր­տա­ցա­վու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը կձ­ևա­վո­րի հի­վանդ-բ­ժիշկ լա­վա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ
ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հի­վան­դի հան­դեպ սր­տա­ցա­վու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը կձ­ևա­վո­րի հի­վանդ-բ­ժիշկ լա­վա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ

­–   Պա­րոն Ամի­րյան, որ­պես հո­գե­բան, ի՞նչ  եք կար­ծում` ի՞նչ հո­գե­վի­ճա­կով ու ակն­կա­լի­քով է հի­վան­դը մտ­նում բժշ­կի սե­նյակ:


­–  Հի­վան­դի ակն­կա­լի­քը ստան­դարտ է. բժիշ­կը լի­նի իրա­վա­սու, փոր­ձա­ռու մաս­նա­գետ, զգա­յուն, հո­գա­տար և ու­շա­դիր` իր ան­ձի...

Հոգեկան առողջություն
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին

Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում:  Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը

Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ:  Ողջ աշխարհում, այդ թվում՝  Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական...

Բժիշկներ
Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)
Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)

Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել 7 ստացել «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas)...

Հոկտեմբերի 10-ը` Հոգեկան առողջության օր։ Հարցազրույց Խաչատուր Գասպարյանի հետ
Հոկտեմբերի 10-ը` Հոգեկան առողջության օր։ Հարցազրույց Խաչատուր Գասպարյանի հետ

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Ամեն տարի այս օրը շահագրգիռ  կառույցները տարածում են հոգեկան առողջության հարցերին վերաբերող նյյութեր, դիմում տարբեր երկրների ղեկավարություններին` խնդրելով օգնություն, ոլորտի զարգացման...

Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ