Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեբանի մոտ

ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները

ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները

Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է  վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության վերականգնումը. տուժածներին սովորաբար ավելին է պետք: Նրանք հայտնվում են, այսպես կոչված, զոհի կարգավիճակում` ունենալով նաև բարոյական ու հոգեբանական աջակցության կարիք: Թեմայի շրջանակում զրուցեցինք «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ, հոգեբան Արշակ Գասպարյանի հետ:


–   Փետրվարի 22-ը շատ երկրներում նշվում է որպես հանցագործություններից տուժածների պաշտպանության միջազգային օր, Անգլիան նույնիսկ կանոնադրություն է ընդունել այդ մասին: Ի՞նչ եք կարծում, նման օր հռչակելու միտումը ո՞րն է, դա անհրաժեշտությո՞ւն է:


–   Այն, որ քրեաիրավական պրակտիկայում, մասնավորապես Հայաստանում, քիչ տեղ է հատկացված տուժողին, ակնհայտ է, ուստի այս օրը մեզ պետք է հուշի, որ մեր քրեաիրավական պրակտիկան պետք է լինի նաև տուժողամետ: Մենք տուժողին պաշտպանում ենք՝ միայն նրան վնաս հասցնողին դատապարտելով, մոռանալով, որ տուժողի հետ անհրաժեշտ է աշխատանք տանել` կախված նրանից, թե իր հանդեպ ինչ հանցագործություն է տեղի ունեցել:


–   Ինչպիսի՞ աշխատանքների մասին է խոսքը, իրականացվո՞ւմ են արդյոք մեզ մոտ` Հայաստանում և ի՞նչ մակարդակով:


–   Նախ՝ տուժողի հետ աշխատանքը և, առհասարակ, քրեաիրավական պրակտիկայում տուժողամետությունը «վերականգնողական արդարադատություն» կոչվածն է, որի մասին Հայաստանում սկսել են ներկայացվել տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից 2006 թվականից, իսկ առավել ինտենսիվ` 2009-ից:  2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրով, որը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից, նախատեսված է կառույց, որը ենթադրում է բազմամասշտաբ աշխատանք թե՛ հանցագործություն կատարած անձի, թե՛ հանցանքում կասկածվողի, թե՛ տուժածի հետ: Մեր երկրում կան վերականգնողական կենտրոններ, որտեղ` առավել ևս անչափահաս երեխաների կամ անչափահաս տարիքում հանցագործություն կատարած անձանց հետ  աշխատելիս, կիրառում են «հաշտեցում» կոչվածը։ Ասվածը կիրառություն ունի ՀՀ քաղաքացիական հատվածում, քրեական գործերում` դեռևս ո՛չ:


Տուժողի հետ աշխատանքը ենթադրում է հաշտեցում։ Հանցագործի վերականգնման առաջին օղակը. եթե խոսում ենք պատժված անձի վերականգնումից, որպես նաև քրեական օրենսգրքով պատժի նպատակ, պետք է հասկանալ` առաջին մարդը, որն ընդունելու է հանցագործություն կատարած անձին, դա իր տուժողն է: Այժմ տարբեր կազմակերպությունների կողմից անչափահասների շրջանում կիրառվում է այդ հաշտեցում կոչվածը, որը, երևի թե, 2014թվականից կկիրառվի նաև չափահասների շրջանում:


–   Ինչպիսի՞ հոգեբանական առանձնահատկություններով է աչքի ընկնում տուժածը:


–   Պահանջատիրոջ։ Տուժողի հետ աշխատանքը բավական բարդ է` հոգեբանական տեսակետից. տուժողը միշտ պահանջում է ոտնահարված իրավունքների վերականգնում, վնասի փոխհատուցում անկախ այն բանից` գիտի՞ իրավունքի սահմանները, թե՞ ոչ: Ի դեպ, տուժողի այս հոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելով` համաշխարհային օրենսդրության մեջ հայտնվել է բարոյական իրավունքի հասկացությունը, այսինքն, բացի վնասի փոխհատուցումից, ենթադրվում է բարոյական վնասի հատուցում, քանի որ ինչ-որ ժամանակահատվածում մարդը գտնվել է հոգե-նյարդային ցնցման, սթրեսային իրավիճակում:


–   Տուժած-ամբաստանյալ հարաբերություններում, Ձեր դիտարկմամբ, ավելի հաճախ ո՞ւմ իրավունքներն են ոտնահարվում, ո՞ւմ է իրականում պետք` պաշտպանություն:


–   Տուժածի իրավունքները, ինչպես վերևում նշեցի, մեր երկրում ոչ թե ոտնահարվում են, այլ պարզապես չեն պաշտպանվում, մեր հասարակությունն անտեսում է տուժածին` խիստ կարևորելով ազատազրկված կամ պատժի ենթարկված անձի իրավունքները, այս առումով կա դիսբալանս: Շատ հասարակական կազմակերպություններ աջակցում են անազատության մեջ գտնվողների իրավունքների պաշտպանությանը, քանզի նրանք զրկված են ազատությունից, առավել խիստ պայմաններում են և, դրան գումարած, երբեմն նրանց իրավունքները պետության կողմից նույնպես ոտնահարվում են։  Այս ամենի հետ մեկտեղ, չպետք է մոռանալ տուժածներին, և որոշակի աշխատանքներ տանել նաև նրանց հետ: Գրեթե միշտ տուժողի հետ աշխատանքը սահմանափակվում է վնաս հասցրած անձին պատժելով, որը վերականգնում է ընդամենը սոցիալական արդարությունը, և չի կարևորվում տուժողի հոգեվիճակը:


–   Ինչքանո՞վ է տուժածի «մեղավորությունը» իր` հանցագործության զոհ դառնալու մեջ:


–   Այո՛, կան հանցագործության տեսակներ, որոնց բացահայտման ընթացքում պարզվում է` հրահրված է եղել տուժող անձի կողմից. այլ բան է, թե տուժողն ինչ էր դրանից ակնկալում: Նրանք շատ հաճախ չեն գիտակցում, որ իրենց հետ կատարվելու է այն, ինչ կատարվում է, այսինքն` հրահրում են ինչ-որ հակամարտություն, իսկ ելքը, միշտ չէ, որ կանխատեսում են:


–   Ի՞նչն է մարդկանց դրդում միմյանց նկատմամբ բռնություն կամ հանցագործության: Ինչպիսի՞ հոգեվիճակ է այդ պահին մարդու մոտ:


–   Հանցագործությունը, որպես այդպիսին, ունի բազմաթիվ գործոններ` սկսած կենսաբանականից, վերջացրած` սոցիալականով, այդ թվում՝ ներանձնային հոգեբանական գործոնը: Կա «հանցավոր կայուն դիրքորոշումներ» կոչվող տերմին, երբ  անձն ունի բավականին կայուն առանցքային դիրքորոշումներ` դիմացինին վնաս պատճառելով սեփական խնդիրները լուծելու: Օրինակ` ես փող չունեմ, ինչո՞ւ  պետք է աշխատեմ, ուրիշինը կդառնա իմը: Սոցիալական գործոն է, երբ որևէ քաղաքական, տնտեսական ճգնաժամային շրջանում զարգանում են առավելապես մարդու նյութական արժեքներին ուղղված հանցագործությունները: Առհասարակ հանցագործությունը պետք է դիտարկվի որպես արարք, հոգեբանական տեսակետից դա ընդամենը վարք է` ընդունելի կամ անընդունելի, կոնֆլիկտի լուծման ձևերից մեկը, ունի իր հոգեբանական առանձնահատկությունները: Հանցագործություն ասելով` պետք է հասկանանք արարք, որը պատժվում է տվյալ երկրի քրեական օրենսգրքով, այսինքն` տեսականորեն, օրինակ, եթե գողություն երևույթը հանենք քրեական օրենսգրքից, ապա գողություն կատարած անձին չեն կարողանա դատապարտել, այն կդադարի «հանցագործություն» տերմինով կոչվելուց` դառնալով ընդամենը արարք։


–   Մտավոր ու հոգեբանական ի՞նչ խնդիրներ է ենթադրում մարդուն ազատությունից զրկելու փաստը, մի՞թե դրանից հետո մարդու մոտ ագրեսիան չի ավելանում, և չի դառնում ավելի վտանգավոր:


–   Տեսական առումով ճիշտ եք, բայց համաշխարհային հանրությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը. ազատազրկումը` որպես պատժատեսակ,  կիրառել խիստ անհրաժեշտ դեպքերում, այսինքն` երբ անձը կատարել է արարք, որը տվյալ երկրի քրեական օրենսգրքով բնութագրվում է որպես հանցանք: Նման դեպքերում կա սոցիալական արդարություն կոչվող գաղափարը. պետք է ինչ-որ պատիժ կիրառվի. հաշվի առնելով, որ տվյալ անձը կարող է լինել վտանգավոր, այս դեպքում նրան ուղարկում են քրեակատարողական հիմնարկ: Այլ հարց է, որ քրեակատարողական հիմնարկներում միշտ չէ, որ հայտնվում են ծանր հանցանք գործած անձիք: Միջազգային հանրությունը որդեգրել է քաղաքականություն` յուրաքանչյուր անձ, ով դատապարտվում է, քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու օրվանից սկսվում են այդ մարդու հոգեբանական վերափոխման աշխատանքները։ Որքանով է անձն ուղղվում, երկար քննարկելու հարց է, սակայն մի բան միանշանակ է` անձի որոշ առանձնահատկություններ ենթական են փոփոխման, և քրեակատարողական հիմնարկի վարչակազմը  պատասխանատու է` տվյալ անձանց հետ համապատասխան աշխատանքներ իրականացնելու: Նախ. անձին նախապատրաստում են` պատիժը կրելու, հետո ադապտացնում են պատժի կրման պայմաններին, այնուհետև, տևական ժամանակահատված աշխատում են այդ անձի ինքնագնահատականի, անձի որակի վերափոխման` դրական սոցիալական կապերի ուղղությամբ, իսկ պատժի ազատումից նվազագույնը երեք ամիս առաջ սկսում են նախապատրաստել ազատ արձակմանը:


–   Որպես հոգեբան` ազատազրկման փոխարեն ի՞նչ այլընտրանք կառաջարկեիք:


–   ՀՀ օրենսդրությունը, համաշխարհային հանրությունն ունեն բազմաթիվ այլընտրանքային պատժատեսակներ։ Մեր օրենսդրության մեջ կան մոտ ութ պատժատեսակներ և, ի դեպ, շատ հաջողված է, այլ հարց է, թե ինչքանով է կիրառվում:


–   Իսկ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞նն է, Ձեր նախընտրած այլընտրանքային պատժատեսակը ո՞րն է:


–   Ես կողմ եմ ցանկացած տեսակի ներգործության միջոցի, որն ազատազրկում չի ենթադրում. եթե դա չի խանգարելու հասարակությանը, մնացած բոլոր դեպքերում անձը չպետք է հայտնվի քրեակատարողական հիմնարկում: Կան «սոցիալական տներ» կոչվող հաստատություններ, որտեղ հանցագործների հետ տարվում են վերականգնողական հատուկ աշխատանքներ: Մենք ունենք նաև հանրային աշխատանքների հսկա դաշտ, որտեղ կարող են աշխատել` բայց միայն անձի համաձայնությամբ, քանի որ չի բացառվում, որ նա նախընտրի քրեակատարողական հիմնարկը:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. hra.am
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը
«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը

Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...

Կանխատեսումներ
Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին
Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին

«Մեզ ամեն վայրկյան հազարավոր նոր հնարավորությունների կոչեր են արվում, սակայն հաջողության հասնելու երբևէ  այսքան պարզ ճանապարհ չի եղել, որքան մեզ տալիս է համացանցի աշխարհը: Ո՛չ մի դեպքում բաց մի՛թողեք այդ հնարավորությունը...

Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)
Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)

Գյուտերի հեղինակներ դարձած երեխաները հունվարի 17-ին ամբողջ աշխարհում հատուկ ուշադրության են արժանանում. այսօր նշվում է Մանկական գյուտերի օրը...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան
«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան

Հունվարի 11-ին նշվում է «ամենաքաղաքավարի» տոներից մեկը՝ Շնորհակալության միջազգային օրը: Տոնի առթիվ՝ շնորհակալ լինելու մասին զրուցեցինք հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ...

Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան
Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան

Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ...

«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը
«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, Հայաստանում և աշխարհում ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ...

Բժիշկներ
ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հի­վան­դի հան­դեպ սր­տա­ցա­վու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը կձ­ևա­վո­րի հի­վանդ-բ­ժիշկ լա­վա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ
ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հի­վան­դի հան­դեպ սր­տա­ցա­վու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը կձ­ևա­վո­րի հի­վանդ-բ­ժիշկ լա­վա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ

­–   Պա­րոն Ամի­րյան, որ­պես հո­գե­բան, ի՞նչ  եք կար­ծում` ի՞նչ հո­գե­վի­ճա­կով ու ակն­կա­լի­քով է հի­վան­դը մտ­նում բժշ­կի սե­նյակ:


­–  Հի­վան­դի ակն­կա­լի­քը ստան­դարտ է. բժիշ­կը լի­նի իրա­վա­սու, փոր­ձա­ռու մաս­նա­գետ, զգա­յուն, հո­գա­տար և ու­շա­դիր` իր ան­ձի...

Հոգեկան առողջություն
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին

Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում:  Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը

Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ:  Ողջ աշխարհում, այդ թվում՝  Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական...

Բժիշկներ
Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)
Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)

Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել 7 ստացել «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas)...

Հոկտեմբերի 10-ը` Հոգեկան առողջության օր։ Հարցազրույց Խաչատուր Գասպարյանի հետ
Հոկտեմբերի 10-ը` Հոգեկան առողջության օր։ Հարցազրույց Խաչատուր Գասպարյանի հետ

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Ամեն տարի այս օրը շահագրգիռ  կառույցները տարածում են հոգեկան առողջության հարցերին վերաբերող նյյութեր, դիմում տարբեր երկրների ղեկավարություններին` խնդրելով օգնություն, ոլորտի զարգացման...

Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ