Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՀ ԱՆ. Հոգեբանական խնդիրների հաղթահարման մոտեցումները

ԱՀ ԱՆ. Հոգեբանական խնդիրների հաղթահարման մոտեցումները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին, հուլիսի 13-ին հանդիպել է Արցախի հանրակրթության և առողջապահության ոլորտների մի խումբ հոգեբանների՝ քննարկելու համար բնագավառի առկա իրավիճակն ու հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման մոտեցումները:


Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել հոգեբաններին հատկապես հետպատերազմյան շրջանում նրանց կողմից ցուցաբերված սրտացավ աշխատանքի համար: Նա շեշտադրել է, որ եկել է ժամանակը մեկտեղելու բոլորի ներուժը և համակարգված կերպով աշխատելու հասարակությունում առկա հոգեբանական կարիքների վերհանման ու բավարարման ուղղությամբ:
«Հանրության խոցելի խմբերին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու առումով, իմ պատկերացմամբ, երեք հիմնական ուղղությամբ համատեղ աշխատելու անհրաժեշտություն կա:

 

  • Առաջինը՝ աշխատանքների ու ռեսուրսների համակարգման նպատակով ցանկալի է ունենալ մեկ մարմին, որտեղ համակարգված կերպով կհավաքագրվեն բոլոր տվյալները, կլինի աշխատանքների ճիշտ դերաբաշխում և տեղի, Հայաստանի ու Սփյուռքի մասնագիտական ներուժի կենտրոնացում:

  • Երկրորդ ուղղությունը հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց ու խմբերի հետ ուղիղ աշխատելն է, որը տևական ու պրոֆեսիոնալ ջանքեր է պահանջելու:

  • Երրորդ ուղղությունը մասնագիտական ռեսուրսի որակական ու քանակական աճն է՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ կրթական ծրագրերի տեսքով: Իմ պատկերացմամբ՝ այդ կենտրոնը պետք է զբաղվի նաև մասնագետների որակավորման հարցերով, որպեսզի ստեղծված իրավիճակում հանրության խոցելի խմբերի հետ առնչվեն համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետները»,- ընդգծել է պետական նախարարը:


ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը շեշտադրել է կենտրոնի բացման անհրաժեշտությունը, նշել, որ նմանատիպ կենտրոն ունենալու գաղափարը ծնվել էր դեռ մինչև պատերազմը, իսկ այժմ այն հրատապ հարցերից մեկն է: Նա կարևորել է, որ մատուցվող ծառայություններից օգտվեն նաև ամենահասարակ, նվազագույն կենսամակարդակով ապրող մարդիկ:


Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի խոսքով՝ տարբեր մասնագիտացմամբ հոգեբանների կարիք շատ է նկատվում, և այս առումով նախարարությունը պատրաստ է առավելագույն ջանք ներդնել բացը լրացնելու և կենտրոնի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար:


Քննարկման վերջում մասնակիցները փոխանակվել են կարծիքներով, բարձրացրել ընթացիկ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, ներառյալ՝ տարածքային հոգեբանների ինստիտուտ ունենալու, հոգեբանների կարգավիճակի և դրանից բխող մի շարք այլ հարցեր:

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ