Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Նորածնային սկրինինգները կանխարգելում են ծանր հիվանդություններ

ՀՀ ԱՆ. Նորածնային սկրինինգները կանխարգելում են ծանր հիվանդություններ

Մեր երկրում իրականացվում է  նորածնային 5 սկրինինգ ծրագիր`  բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության բնածին խանգարումների, անհասության ռետինոպաթիայի և կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի վաղ հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ։

Վերջին 10 տարվա ընթացքում այս սկրինինգների շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքում  շուրջ 750 նորածնի մոտ հայտնաբերվել է ծանր ախտաբանություն։ Կանխելով հիվանդությունների հետագա զարգացումը` հաջողվել է  խուսափել  այդ երեխաների հաշմանդամությունից և մահվան հնարավոր ելքից:

2005-2016թթ. 354 897  հետազոտված նորածնից 124-ի մոտ հայտնաբերվել է բնածին հիպոթիրեոզ։ Նրանք գտնվում են  դիսպանսեր հսկողության ներքո և ապահովվում անվճար դեղորայքով։

2008-2016թթ. հետազոտված 236 750 նորածնից 45-ի մոտ հայտնաբերվել է Ֆենիլկետոնուրիա։ Այդ երեխաները պետության կողմից ապահովվում են անվճար հատուկ սննդով։ Այն կենտրոնացված գնումներով ձեռք բերելու համար տարեկան հատկացվում է շուրջ 50 մլն ՀՀ դրամ: Պետական բյուջեի միջոցներով  ամբողջ հանրապետությունում իրականացվող այս երկու սկրինինգի շնորհիվ 169 երեխայի մոտ կանխվել է մտավոր խոր հետամնացության դրսևորումներով ծանր հաշմանդամությունը։

2008-2016թթ. լսողության նորածնային սկրինինգի շրջանակում հետազոտված 123 480 երեխայից  134-ի մոտ հայտնաբերվել է լսողության բնածին խանգարումներ։ Նրանց տրամադրվել է լսողական սարք կամ տեղադրվել է կոխլեար իմպլանտ։ Այս ծրագիրն իրականացվում է «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի  ՀԿ-ի և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։

Անհասության ռետինոպաթիայի սկրինինգի շրջանակում 2010-2016թթ. 4442 երեխայի մոտ կատարվել է 14.055 հետազոտություն, հայտնաբերվել է շուրջ 250 հիվանդ երեխա։ Նրանցից  177-ի մոտ կուրությունը կանխարգելվել է լազերային վիրահատության, 97-ի մոտ` դեղորայքային բուժման, իսկ 29-ի մոտ`  վիտրեոռետինալ վիրահատության շնորհիվ: Սկրինիգը մինչև 2016թ. իրականացվել է Հայկական ակնաբուժական նախագծի կողմից, նորածինների 80%-ի շրջանում: 2017 թվականից սկրինինգային այս ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։

Կոնքազդրի բնածին հոդախախտի ուլտրաձայնային սկրինինգն իրականացվում է 2010 թվականից Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ, նորածինների 30%-ի շրջանում: 2015թ. իրականացված 7820 հետազոտվածներից 174 նորածնի  մոտ հայտնաբերվել է հոդի դիսպլազիա, 22-ի մոտ` հոդախախտ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այդ փոքրիկների մոտ կանխարգելվել է կաղությունը։

Նշենք, որ  Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում հիվանդության հայտնաբերման հաճախականությունը համընկնում է միջազգային միջինին։ Սա խոսում է սկրինինգների կազմակերպման և իրականացման բարձր արդյունավետության ու ճշգրտության մասին:

Նորածնային սկրինինգների ռեգիստրը վարվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից։

Այս ծրագրերի շնորհիվ բազմաթիվ երեխաներ խուսափում են ֆիզիկական և մտավոր ունակությունների զարգացման խնդիրներից, կուրությունից և խլությունից, իսկ նրանց ընտանիքները` մեծ հոգսերից։

Միաժամանակ, հաշվարկները վկայում են, որ այդ հիվանդությունները ժամանակին չհայտնաբերելու և կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում անհրաժեշտ բուժական, խնամքի և այլ ծախսերն առնվազն 10 անգամ ավելին կլինեին, քան սկրինինգային հետազոտությունների համար կատարված միջոցներն են։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ