Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով գրիպի ստացիոնոր բուժումը անվճար է

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով գրիպի ստացիոնոր բուժումը անվճար է

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետևանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի ախտանշաններն են՝ ջերմությունը, մկանացավերը, հազը, մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը:
 

Գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, հատկապես խոցելի խմբի անձինք, որոնց շարքին են դասվում նաև հղիները:

Գրիպով չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում՝

  1. չշփվել գրիպով հիվանդների հետ, խուսափել մարդկային կուտակումներից,
  2. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով ընդունել վիտամին C, 10-15 օր տևողությամբ՝ համաձայնեցնելով նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի կամ բուժքրոջ հետ,
  3. սննդակարգում ավելացնել սննդամթերքի այն տեսակները, որոնք առավել շատ են պարունակում վիտամին C, օրինակ՝ չոր մասուրի թուրմ, կիտրոն, նարինջ, կիվի և այլն: Հնարավորինս շատ օգտագործել սոխ և սխտոր,
  4. բուժհաստատություն հաճախելիս, աշխատանքի, հասարակական վայրերում, տրանսպորտում կրել դիմակներ՝ եթե կա դրա անհրաժեշտությունը:

 

Հ Ի Շ Ե' Լ

Հիվանդության թեթև նշանների առկայության դեպքում (փռշտոց, քթից արտադրություն, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում) անհրաժեշտ է անմիջապես դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին:


Հիվանդության սկզբնական շրջանում կամ թեթև ընթացքի դեպքում բուժումը կարող է իրականացվել ամբուլատոր՝ նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի ամենօրյա հսկողության պայմանով:


Ամբուլատոր բուժման ժամանակ, ախտանիշների ի հայտ գալուց 24-48 ժամվա ընթացքում, կարող է վիճակի բարելավում չնկատվել, ավելին՝ կարող է առաջանալ հիվանդության զարգացում կամ բարդություններ: Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին կամ հիվանդանոց:


Հղիության ընթացքում վտանգի նշանները, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել հիվանդանոց

 

  1.  արյունային արտադրություն հեշտոցից,
  2.  դժվարաշնչություն, շնչարգելություն,
  3.  հարպտղային ջրերի արտահոսք,
  4. ցավ ցանկացած տեղակայման, հատկապես որովայնի, կրծքավանդակի և վերստամոքսային շրջանում,
  5. տեսողության վատացում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շրջապատի նկատմամբ անտարբերություն,
  6. սրտխառնոց և փսխումներ հղիության երկրորդ կեսում,
  7. գիտակցության մթագնում, ցնցումներ,
  8. պտղի շարժումների փոփոխություն` խիստ շարժունակություն, շարժումների թուլացում կամ բացակայություն,
  9. գրիպի արագընթաց զարգացման և/կամ բարդությունների առաջացման նշաններն են` շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի վիճակում դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն, մաշկի կապտավուն երանգ, արյուն` խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ, ցավ կրծքավանդակում, ցածր ճնշում, գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներ, ցնցումներ և այլն, կամ էլ հիվանդի վիճակի բարելավման բացակայություն հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց հետո 2-3 օրվա ընթացքում:


 Դիմել հղիությունը հսկող կամ գրիպը բուժող բժշկին, երբ առկա է`

 

  1.  բարձր ջերմություն,
  2.  մաշկի մշտական քոր, ցանավորում,
  3.  սրտխառնոց և փսխում հղիության առաջին կեսում,
  4.  ձեռքերի և ոտքերի այտուցներ, երակների վարիկոզ լայնացում,
  5.  թուլություն, գրգռվածություն, անքնություն,
  6.  գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն,
  7.  հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս,
  8.  լուծ, փորկապություն,
  9.  առատ, ոչ արյունային արտադրություն հեշտոցից,
  10.  հեշտոցային արտադրության քանակի, բնույթի փոփոխություն,
  11.  շփում վարակիչ հիվանդների հետ,
  12.  գրիպի ախտանիշների ի հայտ գալուց հետո` հիվանդ հղիի վիճակի բարելավման բացակայություն 24-48 ժամվա ընթացքում:


ՀՀ Առողջապահության նախարարություն

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ