Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Լյարդաբանական արդի խնդիրները` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Լյարդաբանական արդի խնդիրները` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության բաժնի ղեկավար, լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին: ՀՀ ԱՆ  «Նորք  ինֆեկցիոն  հիվանդանոցի» մասնագետների  հետ  քննարկվեցին  լյարդաբանական արդի խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները:

«Չնայած լյարդաբանության ոլորտում առկա խնդիրներին, մեր մասնագետների աշխատանքի, մեծ փորձի, ապացուցողական բժշկության մոտեցումների շնորհիվ մենք նաև լուրջ հաջողություններ  ենք արձանագրել»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` նյութատեխնիկական խնդիրներն անշուշտ անդրադառնում են  լյարդաբանության զարգացման, մասնավորապես` արդիական մեթոդներով լաբորատոր հետազոտությունների ապահովման վրա։ Մանավանդ, որ լյարդաբանությունը բժշկության կարևոր և արագ զարգացող ճյուղերից մեկն է:

Ռոբերտ Գիշը, ներկայացնելով միջազգային փորձը, նշեց, որ  բժշկական միջամտության ուղիներով կամ սեռական ճանապարհով փոխանցվող հեպատիտ Ց-ի կանխարգելման ուղղությամբ վերջին շրջանում  ԱՄՆ-ում իրականացվում են լայնամասշտաբ քարոզարշավներ: Դրանց նպատակը հիվանդության, վարակի կանխարգելման մասին մարդկանց իրազեկումն է: 

«Հեպատիտ Բ-ի դեմ, որը տարածվում է հիմնականում արյան փոխներարկման ճանապարհով կամ մորից-երեխա կապի միջոցով, մեր աշխատանքները հիմնականում ուղղված են երեխաների շրջանում պատվաստումների իրականացման հնարավորինս մեծամասշտաբ ընդգրկմանը: Ներկայումս ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել 1995թ.-ից մինչև այսօր  ծնված բոլոր անձիք անվճար կատարել հեպատիտ Ց-ի ախտորոշման թեստ»,- հայտնեց անվանի լյարդաբանը:

Նա նշեց, որ առաջիկայում նպատակ ունեն ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանում աշխատանքներ տանել` շեշտադրելով հիվանդությունների կանխարգելումը:

Մասնագետն առաջարկեց իր աջակցությունը վիրուսային հեպատիտների   կանխարգելման, հետազոտման և բուժման իրավիճակի քարտեզագրման  գործում:

Դրական արձագանքելով լյարդաբանի առաջարկին` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծեց, որ Հայաստանի առողջապահական ողջ համակարգն այժմ   քարտեզագրման ակտիվ փուլում է, ինչը հնարավորություն կտա առավել հստակ վեր հանել ոլորտի խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: 

Նա նշեց, որ նախարարությունում գործող գլխավոր մասնագետների ինստիտուտն  առաջիկայում կենթարկվի փոփոխության`  ավելի մեծ տեղ տալով մասնագիտական միավորումներին` ասոցիացիաներին և ձևավորելով աշխատանքային խմբեր` կմեկտեղեն ջանքերը առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ: 

Նախարարն առաջարկեց նաև համատեղ իրականացնել ոչ միայն կլինիկական համաժողովներ, այլև հետազոտություններ, որի համար անհրաժեշտ է համապատասխան նյութատեխնիկական բազա:

«Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, լյարդաբանական ասոցիացիայի նախագահ  Հասմիկ Ղազինյանը տեղեկացրեց, որ  2015  թվականի հոկտեմբերի սկզբին Հայաստանում նախատեսվում է անցկացնել  Հեպատիտ Բ-ին նվիրված միջազգային համաժողով: Նա շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Գիշին լյարդաբանության ոլորտում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

«Ռոբերտ Գիշի   շնորհիվ մեր երկիրը միջազգային երկու ուղեցույցների ստեղծման աշխատանքային խմբի անդամ է»,- նշեց Հասմիկ Ղազինյանը:

Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված է 6-ը` Ա., Բ, Ց, Դ, Ե, Ջ: ՀՀ-ում վերջին 20 տարվա ընթացքում հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է ավելի քան 30 անգամ:Վիրուսային Բ, Ց, Դ, Ջ հեպատիտները պարէնտերալ հեպատիտների շարքին են դասվում: Ներկայումս վիրուսային հեպատիտ Բ և Ց-ն համարվում են  նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ Բ-ի վիրուսին, իսկ  մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակակիր է: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և, վարակման դեպքում, վիրուսակրության առաջացման վտանգն առավել մեծ է մանկական տարիքում: Մեր երկրում հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների շնորհիվ (Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել է  1999 թվականից)  հիվանդացությունը նվազել է մի քանի անգամ: Վերջին տարիներին մինչև 14 երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր գրեթե չեն գրանցվել:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ