ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Շնչառական վարակների և թոքաբորբերի դեպքերը նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում կրկնակի նվազել են

2014 թվականի 11 շաբաթների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` եվրոպական տարածաշրջանում ևս դիտվում է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նվազում: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Սակայն դիտվում է 0-2 տարեկան երեխաների դիմելիության աճ է: Իսկ վերջինս, ըստ բանախոսի, պայմանավորված է ծնողների անհարկի խուճապով:
Իրականացված ամբուլատոր և ստացիոնար հետազոտությունները վկայում են, որ ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառվում է գրիպի Ա տեսակը: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում նշված քանակակազմում շրջանառվում են ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ: Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում:
Երևանում ստացիոնար բժշկական կենտրոնների հիվանդներով ծանրաբեռնվածությունը, ըստ բանախոսի, պայմանավորված է ավելորդ խուճապով: «Նախարարը բոլոր մանկական ստացիոնարներին հանձնարարական է տվել, որ ոչ մի դիմողի չմերժեն: Ընդունվում են բոլոր երեխաներն անխտիր, ում ծնողները ցանկանում են, որպեսզի երեխան ստացիոնարում բուժում ստանա: Շատ հաճախ իրականում կարիք չկա, որ երեխան ստացիոնար բուժում ստանա, սակայն ծնողը պնդում է: Հատկապես շաբաթ-կիրակի օրերին է դիմելիությունը մեծանում, քանի որ շատերը դեռ չգիտեն, որ Երևանի պոլիկլինիկաներում շաբաթ օրերին հերթապահություն է սահմանված, որի նպատակը հենց ստացիոնարների աշխատանքը թեթևացնելն է»,-նշեց Լիանա Թորոսյանը:
Համաձայն Շտապբուժօգնություն ՓԲԸ օպերատիվ տվյալների` նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված կանչերը` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի:
Լիանա Թորոսյանը տեղեկացրեց, որ մեր երկրում շնչառական վիրուսների սեզոնը սկսվում հոկտեմբերից և տևում է մինչև ապրիլի վերջը: Բանախոսը կոչ արեց ազգաբնակչությանը` հագնվել սեզոնին համապատասխան, որպեսզի չխթանեն վիրուսի տարածմանը: Իսկ մինչև ստացիոնար բուժման դիմելը, Լիանա Թորոսյանը հատկապես ծնողներին կոչ է անում խուճապի չմատնվել և օգտվել առաջնային բժշկական ծառայությունից:

|
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...


Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...


Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...


Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...


Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն