ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Օտարերկրյա քաղաքացիները նախընտրում են «Նաիրի» ԲԿ-ն. nairimed.com

ՌԴ քաղաքացի 38-ամյա Ելենա Շիլինայի մոտ ախտորոշվել էր միջողային աճառի ճողվածք։ Վերջինս դիմել էր «Նաիրի» ԲԿ։ ԲԿ-ի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանի գլխավորությամբ իրականացվել է վիրահատություն՝ էնդոսկոպիկ եղանակով։
Ելենա Շիլինա
«Ես Լենան եմ ՝ 38 տարեկան : Երկար տարիներ ունեի ողնաշարի խնդիր ՝ ցավեր գոտկային շրջանում։ Ցավերը տանելի էին , սակայն հետո սկսեցին ուժգնանալ և տարածվել ձախ ոտքի վրա , ոտքս անզգայացավ : Ես ընտրել եմ «Նաիրի» ԲԿ-ն ՝ համացանցում տարածված կարծիքներից ելնելով, նաև մտերիմներիցս էի լսել, որ այստեղ յուրաքանչյուր բուժառուի ցուցաբերվում է անհատական մոտեցում․ աշխատում են հիասքանչ մասնագետներ, որոնք լավ գիտեն իրենց գործը։
Ինձ վիրահատեցին , և այն ցավը, որն ինձ տանջում էր վիրահատությունից առաջ՝ այլևս չկա։
Վիրահատության հաջորդ օրը ես արդեն քայլում էի և ինքնուրույն տեղաշարժվում, կարողացա գնալ տուն: Վիրահատությունից անցել է մեկ ամիս, և ես կարելի է ասել ՝ ցավ չեմ զգում։ Ամեն բան անցել է , իմ շարժումներն ազատ են , ես հանգիստ քայլում եմ և չեմ վախենում պտտվել տարբեր կողմեր․ ամեն ինչ լավ է:
Ուզում եմ ավելացնել՝ շատ ուրախ եմ, որ առողջությունս վստահել եմ պրոֆեսիոնալների այն թիմին, որն աշխատում է «Նաիրի» ԲԿ-ում : Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ վիրահատող բժշկին՝ Արման Պարգևիչին, բաժանմունքի ողջ անձնակազմին: Շատ բարի մարդիկ են և ինձ վերաբերվել են իրենց ընտանիքի անդամի պես»։
Արման Հակոբյան «Նաիրի» ԲԿ-ի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար
«Այսօր միջողային աճառի ճողվածքն ամենատարածված պաթոլոլոգիան է ։ Մենք իրականացնում ենք օրական 2-3 նմանատիպ վիրահատություն : Վիրահատություններն կատարվում են էնդոսկոպիկ եղանակով․ փակ վիրահատություն է և քիչ ինվազիվ: Ճողվածքը հեռացվում է փոքր անցքի միջոցով: Որպես կանոն՝ 98% դեպքերում պացիենտները վիրահատության հաջորդ օրը դուրս են գրվում ։ Վիրահատության տևողությունը չի գերազանցում 40րոպեն, իսկ ստացիոնար բուժումը ՝ 1 օրը : Նորարարություն է համարվում նաև միակողմանի տրանսպեդիկուլյար ֆիքսացիան՝ ճողվածքի հեռացումից հետո:
Ո՞րն է դրա նպատակը․ 70% դեպքերում կա հավանականություն , որ ճողվածքը կկրկնվի և դա բացառելու համար՝ վիրահատության վերջում մենք իրականացնում ենք տրանսպեդիկուլյար ֆիքսացիա, որի շնորհիվ հիվանդության կրկնումը պրակտիկորեն դառնում է անհնար :
Էնդոսկոպիկ վիրահատություններն իրականացվում են 2007 թվականից և այժմ վիրահատությունների թիվը գերազանցում է 1000-ը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր պացիենտին վստահության համար և նշել, որ կոնկրետ այս դեպքում՝ վիրահատությունը իրականացվել է տրանսպեդիկուլյար ֆիքսացիայով , որը հնարավորություն է տվել վիրահատությունից անմիջապես հետո՝ վերադառնալ ամենօրյա կյանքի»


Կարդացեք նաև

30 տ բուժառուն դիմել է Նաիրի ԲԿ՝ կրծքագեղձի ՈՒՁ հետազոտության նպատակով:
Հետազոտության արդյունքում աջ կրծքագեղձում հայտնաբերվել է 5մմ չափով անհամասեռ կառուցվածքով...



«Ի տարբերություն հայաստանյան շատ բժշկական կենտրոնների' «Նաիրի» ԲԿ-ն անհրաժեշտ բոլոր սարքավորումները և պայմաններն ունի յուրաքանչյուր վիրահատություն միջազգային ստանդարտներին համապատասխան կատարելու համար...



«Առողջության պահպանման իրավունքը երեխաների հիմնարար իրավունքն է, և մենք պարտավոր ենք ապահովել նրանց առողջ մեծանալու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հավասարապես բուժում ստանալու իրավունքը»...



ԵՊԲՀ-ում անվանի բժիշկ-գիտնական, ակադեմիկոս, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննեսի Բադալյանի անվան կրթաթոշակ կսահմանվի...



Վիրաբուժական մասնագիտություններով գործնական հմտությունները կատարելագործելուն ուղղված ԵՊԲՀ «Թամազյան վիրաբուժության դպրոց»-ի աշխատանքների մեկնարկային հանդիպումն անցկացվեց...



Օպտիկական կոհերենտային տոմոգրաֆիան (ՕԿՏ) համարվում է տեսողական օրգանի հյուսվածքների պահանջված հետազոտության մեթոդ: Այն թույլ է տալիս ստանալ աչքի տարբեր կառուցվածքային տարրերի...



Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...



Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը: Պրոֆեսոր Ա.Մալայանը Հայաստանում աչքի...



Մինչ բոլորը ձգտում են հասնել եվրոպական ստանդարտներին` «Նաիրի» ԲԿ-ի օկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, ուռուցքաբան, գինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը մասնակցում է այդ ստանդարտների մշակմանը...



«Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում իրականցվում է վերականգնողական և ֆիզիոթերապևտիկ բուժում` նորագույն և արդյունավետ մեթոդների, սարքավորումների կիրառմամբ...



«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունում հերթական հաջողությունն է գրանցվել. 23 տարվա երկարատև հիվանդությունից հետո կինը բուժվել է...



2023թ. մայիսի 23-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ մեր դոնորի օգնության կարիքն ուներ...



Տաթևիկ Հովհաննիսյանի հոդվածը տպագրվել է բժշկական աշխարհահռչակ ամսագրում է. nairimed.com
«Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի գինեկոլոգ, ՈՒՁՀ մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ՝ բժշկական աշխարհահռչակ ամսագրում հոդված է տպագրվել է...



Միջուկային բժշկության ոլորտում համագործակցության նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ռուսատոմ առողջություն» ԲԲԸ գլխավոր տնօրենին և ընկերության ներկայացուցիչներին...



Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում երկու երկրների միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն