ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նախադեպը չունեցող հիբրիդ-վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով նա տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունք՝ Քովիդ-19-ի դրական թեստով, երկկողմանի թոքաբորբով:
Ի՞նչ կլինիկական ախտանշաններով է պացիենտն ընդունվել վիրաբուժական բաժանմունք:
Պացիենտն ընդունվել է զույգ սրունք-թաթային հոդերում և մատներում ակտիվ շարժումների և ոտնաթաթերի ու մատների խորանիստ զգացողության բացակայությամբ, ոտնաթաթերի առաջին, երկրորդ, երրորդ մատների ցիանոզով, հանգստի ժամանակ ցավի առկայությամբ, որը չէր անցնում ոչ ստերոիդային ցավազրկողներից: Պացիենտի մոտ առկա էին նաև ստորին վերջույթների սուր իշեմիա, ստամոքսի խոց, երկրորդ տիպի շաքարային դիաբետ` ծանր աստիճանի, քովիդ-19- նկատմամբ դրական ՊՇՌ թեստ։
Բուժառուն բաժանմունքում մեկուսացվել է, կատարվել են համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտություններ (ներառյալ` ՀՏ-անգիոգրաֆիա)՝ վիրաբուժության մարտավարությունը որոշելու նպատակով: Արդունքում ախտորոշվել է որովայնային աորտայի զույգ ընդհանուր զստային զարկերակների, արտաքին զստային զարկերակների, ծնկափոսային զարկերակների սուր թրոմբոզ օկլուզիա:
Թիմի կողմից որոշում է կայացվել բուժումն իրականացնել վիրահատական ճանապարհով: Վիրահատությունն իրականացրել են անոթային վիրաբուժության բժիշկներ՝ Վիրաբ Մանուկի Աղաբեկյանը, Վրեժ Արթուրի Հովակիմյանը, ես՝ Կամո Վաչիկի Հարությունյանս, Արամ Արշավիրի Գասպարյանը:
Ի՞նչ վիրահատություն է կատարվել:
Որովայնային աորտայի զստային և ծնկափոսային զարկերակների քովիդ-19 ասոցացված թրոմբոզի կապակցությամբ իրականացվել է հիբրիդ-վիրահատություն, որը տվյալ դեպքում բաց և փակ վիրահատական միջամտությունների զուգակցում է:
Ինչպե՞ս է իրականացվել վիրահատությունը:
Հաշվի առնելով հիվանդի բաց վիրահատման հնարավոր ռիսկերը, որոշվել է կատարել հիբրիդ-վիրահատություն` զուգակցելով բաց ու փակ վիրահատական միջամտությունները:
Վիրահատությունն իրականցվել է մի քանի էտապով.
Բաց միջամտությամբ կատարվել է երկկողմանի ընդհանուր ազդրային զարկերակների բաց մուտք:
Հաջորդիվ, աջ բազկային զարկերակում տեղադրվել է JR 5F 125 սմ կատետոր: Այնուհետև կատարվել է անգիոգրաֆիա, որի տվյալներով կրկին հաստատվել է ախտորոշումը, և, արդյունքում, իրականացնել է որովայնային աորտայի և զստային զարկերակների անուղղակի անտեգրադ թրոմբէկտոմիա, ծնկափոսային զարկերակների անուղղակի ռետրոգրադ թրոմբէկտոմիա:
Ընթացքում վիրաբույժներն առնչվել են ներվիրահատական տեխնիկական խնդրի. զստային զարկերակների ծռվածության պատճառով: Ֆոգարտի կատետորը, որով պետք է կատարվեր թրոմբէկտոմիան, չի անցել անոթներով: Պահի թելադրանքով կայացվել է մինչ այդ չկիրառված լրացուցիչ միջամտության որոշում. զարկերակի մեջ ներդրվել է 7F 25 սմ երկարության շիթ, որի միջոցով անցկացվել է Ֆոգարտի կատետորը /introducer 0,035 wire 260 7 Fogarty/, որից հետո միայն հնարավոր է եղել իրականացնել թրոմբէկտոմիա` զգալի թրոմբային զանգվածի հեռացմամբ: Որովայնային աորտայի, զստային և ազդրային զարկերակների անցանելիությունը լիարժեք վերականգնվել է, որը վերահսկվել է հերթական անգիոգրաֆիայի օգնությամբ:
Սակայն անգիոգրաֆիկ պատկերում՝ ձախ ստորին վերջույթի ծնկափոսային զարկերակի մակարդակում նկատվել է կրիտիկական նեղացում, ինչը շտկելու նպատակով կատարվել է նշված սեգմենտի բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում:
Հաջորդիվ, հերթական անգիոգրաֆիայով դիտվել է, որ անոթի լուսանցքը լիարժեք բացված է, և արյան հոսքն ընդհանուր ազդրային զարկերակներում երկու կողմից վերականգնվել է:
Ներվիրահատական դիտվել է նաև սրունքային շրջանների սուբֆասցիալ այտուց, կատարվել է ֆասցիոտոմիա՝ մկանային խմբերի բացազատում:
Վիրահատությունը տևել է 3 ժամ:
Ինչպե՞ս է ընթացել հետվիրահատական շրջանը:
Վիրահատությունից հետո սահմանվել է բուժառուի դինամիկ հսկողություն: Իշեմիկ հատվածում հաճախ որոշակի հյուսվածքներ անդառնալիորեն փոխվում են, և երբ վերականգնվում է արյան հոսքը և հյուսվածքի սնուցումը, ձևավորվում է դեմարկացիոն զոննա՝ առանձնանում են առողջ և անդառնալիորեն փոխված, մեռուկացած հյուսվածքները: Վիրահատության մոտավորապես 3-4-րդ օրն արդեն նկատելի էր, որ ձախ ոտնաթաթի 1-5 մատները սևացել և դարձել են ոչ կենսունակ: Բնականաբար, կատարվել է այդ մատների հեռացում:
Հետվիրահատական շրջանի մոտավորապես 10-րդ օրը բուժառուն փակ վերքերով դուրս է գրվել:
6 ամիս անց, կրկնակի այցի ժամանակ, բուժառուն ինքնուրույն բաձրացել է երրորդ հարկ: Կատարվել է կրկնակի ՀՏ-անգիոգրաֆիա. անոթների անցանելիությունը լիովին պահպանված էր:
Բուժառուն մինչև այդ ծխող էր, սակայն այս դեպքից հետո՝ բժիշկների խորհրդով, թողեց ծխելը:
Առայսօր հսկողությունը շարունակվում է, ժամանակ առ ժամանակ կատարվում է կրկնակի դուպլեքս հետազոտություն, ստանում է համապատասխան դեղորայքային բուժում, որպեսզի վիրահատության բավարար արդյունքը պահպանվի:
Ո՞րն է իրականացված վիրահատության յուրահատկությունը:
Հայաստանում նման վիրահատական միջամտություն` իր տեսակով, աննախադեպ է: Նման զուգակցված վիրահատությունները քիչ տրավմատիկ են և հնարավորություն են տալիս վիրահատել անգամ ուղեկցող ծանր հիվանդություններ ունեցող պացիենտներին:
Այս կլինիկական դեպքը ներկայացվել է Անոթային վիրաբույժների ասոցիացիայի ամենամյա նիստում՝ 2022 թ. դեկտեմբերի 11-ին:

Կարդացեք նաև

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...


Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...


«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...


«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...


Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...


Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...


«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...


Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն