ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում

Սեպտեմբերի 16-ին և 17-ին ԵՊԲՀ ուլտրաձայնային կենտրոնում անցկացվեց ուլտրաձայնային հետազոտության ուսուցման երկօրյա դասընթաց, որի նպատակն էր բժիշկներին ուսուցանել ուլտրաձայնային հետազոտման մեթոդը՝ կրիտիկական ախտաբանական վիճակների արագ ախտորոշման համար:
Դասընթացն անցկացնում էին Հարվարդի բժշկական դպրոցի առաջատար բժիշկները և ԵՊԲՀ համալսարանական սրտաբանական կլինիկայի բժիշկները, որոնք նմանատիպ դասընթացներ իրականացրել են տարբեր երկրներում:
Ֆինանսավորման և աջակցության զգալի մասը տրամադրել է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ):
Միջոցառմանը մասնակցում էին բժիշկներ մայրաքաղաքից, մարզերից և Արցախից: Ներգրավված էին սրտաբաններ, ռեանիմատոլոգներ, արտակարգ իրավիճակում աշխատող բժիշկներ և ընդհանուր թերապևտներ:
Միջոցառման շրջանակում զրուցեցինք ԵՊԲՀ N 1 համալսարանական կլինիկայի ընդհանուր ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, Ուլտրաձայնային կենտրոնի տնօրեն, բ.գ.դ․, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանի հետ:
«Սա չափազանց կարևոր դասընթաց էր: Միջոցառման նպատակն էր ուլտրաձայնը, մասնավորապես էխոսրտասրտագրության հիմունքները, հասանելի դարձնել ռեանիմատոլոգների, թերապևտների, անհետաձգելի բաժանմունքի բժիշկների համար: Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ այդ բժիշկների համար դյուրին լինի դրա կիրառումը: Ինչպես օրինակ, լսափողն է կիրառելի գրեթե բոլոր բժիշկների կողմից՝ թոքերը, սիրտն արագ լսելու համար: Նույն կերպ կարելի է թոքերի որոշակի ախտաբանությունների ժամանակ կիրառել նաև ուլտրաձայնը:
Այս դասընթացին նախորդել է մի քանի ամսվա տևողությամբ էլեկտրոնային՝ օնլայն տարբերակով ուսուցման մեկ այլ դասընթաց, որն կազմակերպվել էր նույն բժիշկների համար: Եվ արդեն մասնակից բժիշկները որոշ չափով ծանոթ են ուլտրաձայնային հետազոտության մեթոդին:
Այս հետազոտման կիրառությունը կարևոր է հատկապես անհետաձգելի բժշկության մեջ (անհետաձգելի սրտաբանություն, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ), որտեղ կարիք կա ուլտրաձայնի օգնությամբ արագ, օպերատիվ կողմնորոշվել ախտորոշման մեջ և այդ ախտորոշիչ ունակությունն արագ օգտագործել հիվանդին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Պատճառը նա է, որ շատ հիվանդությունների դեպքում ուլտրաձայնը բարձր կողմնորոշիչ, ախտորոշիչ նշանակություն ունի:
Պետք է, որ բժիշկները և հատկապես բժիշկների երիտասարդ սերունդը հետևեն այդ գործելակերպին: Ամբողջ աշխարհում այս ուղղվածությունը շատ տարածված է և ներդրված: Հայաստանում դեռևս այն զարգացած չէ, որի պատճառով փորձում ենք աշխատել այդ ուղղությամբ:
ԱՄՆ-ում համալսարան ընդունվելիս ուսանողները ստանում են փոքր ուլտրաձայնային սարք` որպես նվեր: Բնականաբար, նրանք այդ սարքը կսկսեն կիրառել արդեն ուսման ընթացքում և աշխատելիս արդեն լավ կտիրապետեն հետազոտմանը: Մեզ մոտ հիվանդանոցներում փոքր ուլտրաձայնային սարքերի արագ կիրառման անհրաժեշտություն կա: Սակայն դա հնարավոր է միայն բժիշների վերապատրաստման և սարքերի ձեռքբերման դեպքում:
Նման դասընթացերը շարունակական բնույթ են կրելու: Անհրաժեշտ է, որ տեղի բժիշկները սկսեն կիրառել այն, իսկ դրա համար շատ կարևոր է փոքր ուլտրաձայնային սարքերը մատչելի դարձնել բոլոր բժիշկների համար:
Զրուցեցինք նաև Բոստոնի Բեթ Իսրայել կենտրոնի անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի բժիշկ, բաժանմունքի ինտենսիվ թերապիայի ուլտրաձայնային հետազոտության ծրագրի ղեկավար Ախիկամ Օրեն Գրինբերգի հետ:
«Դասընթացի նպատակն է Հայաստանի գործընկերներին փոխանցել տարիների ընթացքում ձեռք բերած մեր գիտելիքն ու փորձը, որպեսզի նրանք ավելի պատրաստված լինեն և ունենան համապատասխան հմտություններ` շտապ և անհետաձգելի իրավիճակներում ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելու համար:
Կարծում եմ, որ մենք ապագայում կկարողանանք շարունակել նման դասընթացները և անգամ ավելի մեծամասշտաբ, բայց, միևնույն ժամանակ, հույս ունեմ, որ մեր վերապատրաստումից հետո մասնագետները կկարողանան ինքնուրույն աշխատել ու տեղական հիվանդանոցներում իրենց գործընկերներին սովորեցնել ուլտրաձայնային հետազոտություն:
Պետք է խոստովանեմ, որ մեր դասընթացի բոլոր կազմակերպիչները, ովքեր դասավանդում են ամբողջ աշխարհով շուրջ 12 տարի, չափազանց տպավորված են հայ բժիշկների գիտելիքով, պատրաստվածությամբ և նվիրվածությամբ: Կարծում եմ չենք ունեցել ուլտրաձայնային հետազոտության դասընթացներին ավելի պատրաստված բժիշկներ:

Կարդացեք նաև

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...


Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...


«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...


«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...


Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...


Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...


«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...


Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն