ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Մրցութային ընթացակարգերով ընտրվեցին ամբիոնի վարիչներ և պրոֆեսորներ

Մրցութային ընթացակարգերով ամբիոնների վարիչների և պրոֆեսորների պաշտոնների համալրման նպատակով հագեցած օրակարգով Գիտական խորհրդի հերթական նիստ գումարվեց ԵՊԲՀ-ում նաև հունիսի 30-ին:
Ամբիոնի վարիչների թեկնածուները ներկայացրին նախորդ հինգ տարիներին կատարված աշխատանքները, ուսումնամեթոդական գործունեությունը, համալսարանական ստորաբաժանումների հետագա զարգացման ուղիները և անելիքները։
Անդրադարձ կատարվեց ներդրված կրթական ծրագրերին, տպագրված դասագրքերին, գիտական հոդվածներին և հետազոտական ուղղություններին։
Ընտանեկան բժշկության, Ֆթիզիատրիայի Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1, Ակնաբուժության, Ինֆեկցիոն հիվանդությունների, Ֆարմացիայի, Դեղագործության կառավարման ամբիոնների վարիչներ ընտրվեցին Գիտական խորհրդի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա:
Պրոֆեսորի պաշտոնի համար մրցույթին դիմած 7 թեկնածուներից` համաձայն քվեարկության ընտրվեց 5-ը:
Նիստն ունեցավ նաև հանդիսավոր մաս: Մեծ ավանդի, բարեխիղճ, անմնացորդ և երկարամյա աշխատանքի համար բժշկական մեկդարյա բուհի «Հերացի» ոսկե հուշամեդալով պարգևատրվեց նախկին աշխատակից Ֆելիքս Ասքանազի Կարապետյանը:
80-ամյակի և պարգևատրման առթիվով հոբելյարը շնորհակալական խոսք հղեց.
«Բժշկական համալսարանն իմ մայր բուհն է, գրեթե 35 տարի աշխատել եմ այստեղ»։ ԵՊԲՀ ռեկտորը, հիշելով և շնորհավորելով դասախոսին, ընդգծեց, որ բժշկագիտության ոլորտում երախտագիտությունն առանցքային նշանակություն ունի։ Բուհում ապագա բժիշկներին ուսուցանում են երիտասարդների մեջ լավը սերմանելու և ավելի լավը տեսնելու ձգտմամբ
Բուհի ղեկավարը անդրադարձավ նաև ստոմատոլոգիայի զարգացման թեմային, նշելով, որ բժշկական համալսարանը ստոմատոլոգիական մեծ կենտրոն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Նախատեսվող կառույցը կկենտրոնացնի համալսարանական ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները մեկ տեղում:
Զեկուցվող հարցերից էր ԵՊԲՀ արտաքին կապերի զարգացման և միջազգային քաղաքականությանը 2022-2028թթ. ընթացքում` 2017-2023թթ. միջազգայնացման քաղաքականության լրամշակման հիման վրա ծրագիրը, որը ներկայացրեց ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը։
Ծրագիրը հաստատվեց Գիտական խորհրդի կողմից։
Նշենք, որ հունիսի 29-ին և 30-ին ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստերի հանրագումարում մրցութային ընթացակարգերով 14 ամբիոնների վարիչների և 12 պրոֆեսորների պաշտոններ համալրվեցին:


Կարդացեք նաև

Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...



Մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն այսօր արդեն լսելու հնարավորություն ստացան. նրանցից 16-ը երեխաներ են։ Վերականգնողական փուլից հետո բուժման ցիկլը կամբողջանա և կոխլեար իմպլանտի...



Հայ-գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միությունն իրականացնում է աչքի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր...



Նաիրի ակնաբուժական կլինիկան ավելի քան 10 տարի համագործակցում է աչքի ցանցաթաղանթի և ապակենման մարմնի հիվանդությունների առաջատար մասնագետ, պրոֆ. Ս. Վ. Սդոբնիկովայի հետ...



2022 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ...



Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Կոպենհագենի համալսարանի հետ, Erasmus + ծրագրի շրջանակում բիլատերալ/երկկողմ հանդիպումներ է անցկացրել...



Ցանկացած հիմնախնդիր, հատկապես նոր առաջացող, պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել փաստահեն որոշումներ՝ միտված մարդկանց առողջության...



Ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցված ծառայությունն ապահովում է հիվանդների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում: Կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդներ՝ կլինիկական, լաբորատոր...



Եվրոպական միությունն (ԵՄ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում այսօր սառցարան-մեքենա են նվիրաբերել...



Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել առաջին 30 բուժաշխատողներին...



«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի սիրտ-անոթային բաժանմունքում կատարվում են տարբեր բարդությունների վիրահատություններ, որոնց շնորհիվ բարելավվում է բազմաթիվ մարդկանց կյանքի որակը, առողջությունը...



Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանը, որը Երևանում է առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության...



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) և Իսրայելի Պետության պատվավոր...



«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս» իրավաբանական ընկերության միջև կնքվեց փոխընմռնման հուշագիր՝ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ընկերության մասին
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն