Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ այցելու պրոֆեսորը Digital Davos 2022 գագաթաժողովին ներկայացրեց «Առողջապահության ապագան» զեկույցը

ԵՊԲՀ այցելու պրոֆեսորը Digital Davos 2022 գագաթաժողովին ներկայացրեց «Առողջապահության ապագան» զեկույցը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, Գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի հիմնադիր-տնօրեն, այժմ՝ Ավստրիայի Գրացի համալսարանի ռեկտորատում բոլոր գիտահետազոտական, կրթական ծրագրերի և բոլոր Biobanking և Biomarker Research ծրագրերի պատասխանատու Կարինե Սարգսյանը համաշխարհային տնտեսական ֆորումի Digital Davos 2022 գագաթաժողովի ընթացքում ներկայացրեց «Առողջապահության ապագան» զեկույցը։

Անդրադառնալով հիվանդությանը, որը նա հաղթահարել է և որը հնարավոր եղավ բուժել աշխարհի լավագույն նյարդավիրաբույժներից մեկի շնորհիվ, նա ընդգծեց, որ եթե ծնված լիներ կես դար առաջ, ապա, հնարավոր է, ողջ չլիներ։

«Այս մակարդակի վիրաբուժությունը հասանելի է միայն զարգացած աշխարհում։ Լինելով բժիշկ, հետազոտող և հիվանդ՝ ես բժշկության և առողջապահության ապագան տեսնում եմ ինտեգրացիոն մոտեցման մեջ: Հետագա փոփոխությունները լինելու են երկու տարբեր ոլորտում՝ գործող առողջապահություն և ձևավորվող առողջապահություն», - ընդգծեց Կարինե Սարգսյանը։

Աշխարհում գործող առողջապահություն եռյակն, ըստ մասնագետի, ներառում է՝

  • Առողջապահության աշխատողներին՝ բժիշկներ, բուժքույրեր, թերապևտներ,
  • Ապագա հիվանդությունները և նոր մարտահրավերները,
  • Ապագա ախտորոշիչ և թերապևտիկ տեխնոլոգիաները, որոնք զարգանում են հսկայական արագությամբ։


«Կասկածից վեր է, որ մեր հասարակությունը շատ ավելի արագ է զարգանում, քան նախկինում էր։ Դա վերաբերում է նաև բժշկական տեխնոլոգիաներին, որոնք այսօր հասել են անհավանական մակարդակի», - նշեց Կարինե Սարգսյանը։

Ապագա առողջապահության և բժշկության ձևավորվող եռյակը, զեկույցի համաձայն, վերաբերում է.

  • Առողջապահության միտումներին․ «2004 թվականին մենք խոսում էինք անձնավորված բժշկության մասին, իսկ մի քանի տարի առաջ հայտնվեց «ճշգրիտ բժշկություն» տերմինը, և առողջապահությունը սկսեց ավելի շատ հակվել դեպի մեկ անձը: Շատ շուտով սովորական կդառնան կանխարգելիչ ընդլայնման մոտեցումը, թվային առողջապահությունը, ինտեգրված (առօրյա կյանքում) բժշկությունը։ Ապագան այն չէ, թե ինչպես ենք մենք բուժում հիվանդությունները, այլ այն, թե ինչպես ենք կանխում դրանց առաջացումը», - շեշտեց Կարինե Սարգսյանը:
  • Առողջապահական համակարգի մարտահրավերներին. «Մենք պետք է պայքարենք հիվանդանոցը որպես բիզնես դիտարկելու գաղափարի դեմ: Պետք է բարձրացնենք մատչելիության մակարդակը: Ապագայում մենք կհաղթահարենք վճարունակության և մատչելիության խոչընդոտը՝ հօգուտ առողջության հասանելիության, համակարգի և լավագույն որակի կայունության, ինտեգրված առողջ հիվանդների փորձի և պարզապես ավելի լավ առողջության», - վստահեցրեց ԵՊԲՀ շրջանավարտը:
  • Հնարավորություններին, ինչպիսիք են կարգավորող բարելավումները, բժշկական սիմբիոզի հետազոտությունն ու բուժումը, նոր ինտեգրացիոն կազմակերպչական և բիզնես մոդելները և առողջապահական (տեխնոլոգիական) հարթակները, որոնք, մասնագետի խոսքով, ապագա բժշկությունն ավելի հասանելի կդարձնեն, եթե քաղաքականությունը պահպանի տեխնոլոգիական և բուժիչ զարգացման արագությունը:


«Ապագայում մենք կկարողանանք բուժել վերքերը րոպեների ընթացքում, զարգացնել լիարժեք օրգաններ, ոսկորներ և բջիջներ, ստեղծել մարդկային էներգիայով աշխատող սարքավորումներ, վերականգնել վնասված ուղեղները և շատ ավելին: Ինտեգրատիվ առողջապահությունը, ներթափանցված լինելով մարդկային մոտեցմամբ, ստանալով բարձրակարգ ախտորոշիչ և թերապևտիկ տեխնոլոգիաների աջակցությունը, կլինի հիմնական որոշիչ գործոնը։ Ուստի ապագայում ոչ թե վիրուսը կլինի վարակիչ, այլ ինքնին առողջությունը: Ես ուզում եմ զեկույցս ավարտել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի խոսքերով. «Միայն սրտով կարելի է ճիշտ տեսնել. էականն անտեսանելի է աչքի համար»։ Այսպիսով, մենք առողջապահության ոլորտում պետք է առաջնորդվենք սրտով», - եզրափակեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորը:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում
ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում

Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...

600 գրամ քաշով երեխա. erebunimed.com
600 գրամ քաշով երեխա. erebunimed.com

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...

Լուրեր
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...

Լուրեր
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...

Լուրեր
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

Լուրեր
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ