Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ-ում անցկացվեց Գիտական խորհրդի նիստ

ԵՊԲՀ-ում անցկացվեց Գիտական խորհրդի նիստ

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց բուհի կողմից կյանքի կոչված կարևոր ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուսումնական, գիտական, կլինիկական, միջազգային ուղղություններով:

«Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված այս ուսումնական տարվա անդրանիկ նիստն է: Տևական ժամանակահատված է բուհական խնդիրներն ու հարցերը, կարևոր իրադարձությունները Գիտական խորհրդի անդամները քննարկել են առցանց ձևաչափով»,- ասաց բժշկական համալսարանի ղեկավարը։


Նա շնորհակալություն հայտնեց գործին նվիրված բոլոր համալսարանականներին, որոնք ամենօրյա աշխատանքի շնորհիվ, համավարակի, պատերազմի արհավիրքներում բարձր արհեստավարժությամբ կատարել են իրենց աշխատանքը։ Ապահովելով ամուր թիկունք՝ վերակենդանացման բաժանմունքներում բուժաշխատողների կյանքեր փրկելու առաքելությունը շարունակվում է:

Նշվեց, որ համալսարանական հիվանդանոցներում, համալսարանի տարածքում կատարվել են լայնածավալ շինարարարական, առկա անբարեկարգ տարածքների վերանորոգման աշխատանքներ:

«Այն փոխությունները, որոնք տեղի են ունեցել արտաքին և ներքին հատվածներում շոշափելի են և տեսանելի»,- շեշտեց Արմեն Մուրադյանը:


Մասնավորապես նշենք, որ ավարտին են մոտենում կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում տեղակայված հիմնանորոգված թանգարանի շինարարական աշխատանքները: Վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև Լաբորատոր մասնաշենքում:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նույնպես լայնածավալ շինարարական աշխատանք է իրականացվել: Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները՝ համալսարանական հիվանդանոցում մարտից գործում է առանձին մուտքով, շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենք, որտեղ բուժսպասարկում է տրամադրվում COVID-ով վարակված հիվանդներին:


Անդրադարձ կատարվեց նաև ԵՊԲՀ-ում իրականացվող դրամաշնորհային ծրագրերին, գիտական հաջողություններին:

Բուհում ընթացիկ տարվա սկզբին մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները։ Կենտրոնը շուտով իր դռները կբացի հանրության առաջ: Այն կառուցվում է Համաշխարհային բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ իրականացվող համանուն ծրագրի շրջանակում:

Բուհի ղեկավարն ընդգծեց, որ ավելացել է օտարերկրացի ուսանողերի թիվը՝ հասնելով ավելի քան 2000-ի։ Ընդլայնվել է համագործակցությունն արտերկրի հեղինակավոր համալսարանների հետ: Աշխարհի 34 երկրից օտարերկրացի ապագա բժիշկները կրթություն կստանան ԵՊԲՀ-ում: Նրանց կեցության և ուսումնառության հետ կապված հարցերը շարունակում են մնալ բուհի ղեկավարության օրակարգում:
Գիտական խորհուրդը հաստատեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների 2021-2022 ուսումնական տարվա 5-րդ և 6-րդ կուրսերի անվանական տասը կրթաթոշակառուների թեկնածությունը:

Արմեն Մուրադյանը շնորհավորելով անվանական կրթաթոշակառուներին՝ ընդգծեց, որ նրանք պետք է օրինակելի լինեն ապագա բժիշկների համար:
Նշենք, որ ղեկավարվելով ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1448-Ն որոշման 9-րդ կետով և հիմք ընդունելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 25-րդ կետը՝ Գիտական խորհուրդը սահմանված կարգով համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից ընտրեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ:

Նիստի ավարտին ԵՊԲՀ ռեկտորը հայտարարեց, որ այս տարվա շրջանավարտներն առաջիկայում անցկացվող Գիտական խորհրդի հանդիսավոր նիստում կտան բժշկի երդում: Նա հավելեց, որ տոնական միջոցառումներ չեն նախատեսվում:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Էրեբունի» ԲԿ է այցելել ռուս հայտնի էնդոսկոպիստ Եվգենի Սոլոնիցինը. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ է այցելել ռուս հայտնի էնդոսկոպիստ Եվգենի Սոլոնիցինը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ է այցելել ռուս հայտնի էնդոսկոպիստ Եվգենի Սոլոնիցինը: Նա ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի Ալմազովի անվան Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը...

Լուրեր
«Հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների տարհանման կազմակերպման իրականացումը» թեմայով վարժանք՝ ԵՊԲՀ-ում
«Հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների տարհանման կազմակերպման իրականացումը» թեմայով վարժանք՝ ԵՊԲՀ-ում

Բժշկական համալսարանում այսօր անցկացվեց օբյեկտային վարժանք՝ «Հրդեհի դեպքում աշխատակիցների և ուսանողների տարհանման կազմակերպման իրականացումը» թեմայով...

ԵՊԲՀ. «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» շուտով կբացի իր դռները երիտասարդ հետազոտողների և գիտնականների առաջ
ԵՊԲՀ. «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» շուտով կբացի իր դռները երիտասարդ հետազոտողների և գիտնականների առաջ

«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» (ՈՒՀՀԳԿ) շուտով իր դռները կբացի երիտասարդ հետազոտողների և գիտնականների առաջ, որոնք վերծանելու են ուղեղի հիմնարար խնդիրները...

«Էրեբունի» ԲԿ է այցելել Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ է այցելել Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը. erebunimed.com

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ «Էրեբունի» ԲԿ է այցելել Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը: «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հյուրերին ծանոթացրել է...

Լուրեր
Տրամադրվել է «Պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության» առաջին հավաստագիրը
Տրամադրվել է «Պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության» առաջին հավաստագիրը

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը «Կուրացիո ՍՊԸ» տնօրեն Արթուր Չերքեզյանին է հանձնել «Պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության» առաջին հավաստագիրը...

ՀՀ ԱՆ. Գիտաուսումնական կենտրոն է բացվել
ՀՀ ԱՆ. Գիտաուսումնական կենտրոն է բացվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի բացման արարողությանը, որին ներկա են գտնվել կրթության...

Գերմանացի հայտնի պրոֆեսորը «Էրեբունի» ԲԿ-ում ականջի բարդ վիրահատություններ է կատարել. erebunimed.com
Գերմանացի հայտնի պրոֆեսորը «Էրեբունի» ԲԿ-ում ականջի բարդ վիրահատություններ է կատարել. erebunimed.com

Գերմանացի հայտնի պրոֆեսոր, քիթ-կոկորդ-ականջաբան Վոլֆգանգ Վայտզեկերը «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է լսողությունը վերականգնող 22 վիրահատություն: 44-օրյա պատերազմի ընթացքում մեծ թվով զինվորներ տարբեր զինատեսակների պայթյուններից...

Լուրեր
ԱՀ ԱՆ. Օրենքների նախագծերն ընդունվեց որպես օրենք
ԱՀ ԱՆ. Օրենքների նախագծերն ընդունվեց որպես օրենք

Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է...

ՀՀ ԱՆ. «Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է
ՀՀ ԱՆ. «Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է

Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում Սլովակիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության...

Լաբորատոր ծառայությունների վերազինում (ՊՇՌ լաբորատորիայի վերազինում). nairimed.com
Լաբորատոր ծառայությունների վերազինում (ՊՇՌ լաբորատորիայի վերազինում). nairimed.com

«Նաիրի» ԲԿ ՊՇՌ (PCR) լաբորատորիայում հետազոտություններն իրականացվում են ոլորտի առաջատար ընկերությունների արտադրության սարքերով, օգտագործվում են միայն եվրոպական ռեագենտներ։ Մասնավորապես...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնը համալրվել է էնդոսկոպիկ ուլտրաձայնային համակարգով. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնը համալրվել է էնդոսկոպիկ ուլտրաձայնային համակարգով. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքը համալրվել է վերջին սերնդի էնդոսկոպիկ ուլտրաձայնային համակարգով: Ճապոնական Hitachi ընկերության նորագույն՝ 2021 թվականի արտադրության...

Լուրեր
ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է
ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Լինելով Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից հավաստագրված տարածաշրջանային կենտրոն՝ «Նաիրի» ԲԿ գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայությունը` օնկովիրաբույժ, դոցենտ, ծառայության ղեկավար...

Լուրեր
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Օսկարը և Վարդագույն Տիկինը» ներկայացման պրեմիերան. ծրագիր` ի աջակցություն պալիատիվ բժշկության
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Օսկարը և Վարդագույն Տիկինը» ներկայացման պրեմիերան. ծրագիր` ի աջակցություն պալիատիվ բժշկության

«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԻԶԿ) հիմնադրվել է 2013թ.-ին: Կազմակերպության առջև դրված խնդիրներից է պաշտպանել մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս...

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ պաթոլոգիայով հիվանդի կյանքը. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ պաթոլոգիայով հիվանդի կյանքը. erebunimed.com

69 ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել և հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունքում ստամոքսաղիքային տրակտի սուր արյունահոսություն և անեմիա նախնական ախտորոշումներով: Պարբերաբար կրկնվող արյունահոսությունները...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ