Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Համալսարանական վիրաբույժները փայծախային զարկերակի անևրիզմայի հազվադեպ հանդիպող վիրահատություն են կատարել

ԵՊԲՀ. Համալսարանական վիրաբույժները փայծախային զարկերակի անևրիզմայի հազվադեպ հանդիպող վիրահատություն են կատարել

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը:

83 տարեկան կինը դիմել էր կլինիկա որովայնի ցավերի գանգատներով: Հետազոտման փուլում պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է փայծախային զարկերակի անևրիզմա:

Համակարգչային շերտագրություն կատարելիս պարզվել է, որ նշված անևրիզման այդ տեղակայման համար բավականին մեծ չափի է՝ մոտ 5 սմ տրամագծով:

«Միևնույն ժամանակ հետազոտության ընթացքում պարզվեց, որ անևրիզման նաև պատռված է, այսինքն պատերից մեկի ամբողջականությունը խախտված էր և նրանում գտնվող արյունը դուրս էր գալիս որովայնի խոռոչ: Բնականաբար, որոշում է կայացվում շտապ վիրահատել հիվանդին»,- նշում է Վիրաբուժության կլինիկայի բժիշկ, Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դասախոս Արամ Միրիջանյանը:

Թիմային աշխատանքի արդյունքում վիրաբույժներ Արամ Միրիջանյանը և Կարեն Գրիգորյանը կատարում են կլինիկական պրակտիկայում հազվադեպ հանդիպող վիրահատական միջամտություն: Անեսթեզիոլոգիան իրականացրել է Գուրգեն Մելքումյանը, համակարգչային շերտագրությունը՝ Լուիզա Պողոսյանը:

«Բացելով որովայնի խոռոչը՝ առաջին հերթին հեռացվեց անևրիզման, դադարեցնելով արյունահոսությունը:  Երկրորդ քայլով՝ հեռացվեց փայծախը: Այնուհետև կատարվեց որովայնի խոռոչից արյան հեռացում և դրենավորում»,- մանրամասնում է բժիշկը՝ հավելելով, որ վիրահատությունը տևել է երկու ժամ:

Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ, հիվանդը պատրաստվում է դուրսգրման:

Համալսարանական կլինիկայում կատարված միջամտության բացառիկությունն այն է, որ փայծախային զարկերակի անևրիզմաներ հազվադեպ են հանդիպում, առավել հազվադեպ է հանդիպում նաև անևրիզմայի պատռում, որն առկա էր տվյալ պացիենտի մոտ:

Երիտասարդ վիրաբույժը հասցրել է ուսումնասիրել այս թեմայի գրականությունը և փաստում է, որ փայծախային զարկերակի անևրիզման ավելի հաճախ ախտորոշվում է կանանց, քան տղամարդկանց մոտ: Կանանց շրջանում այն դրսևորվում է հղիության ընթացքում կամ հղիությունից հետո: Անևրիզմաների առանձնահատկություններց մեկն այն է, որ դրանք կարող են երկար ժամանակ ընթանալ ասիմպտոմ, որևէ կերպ չարտահայտվել կլինիկորեն, բայց ժամանակի ընթացքում պատռվում են՝ վտանգ ներկայացնելով առողջությանը և կյանքին:

Մասնագետը հիշեցնում է, որ ժամանակին հետազոտվելը, հիվանդությունը վաղ հայտնաբերելը, ինչպես շատ այլ, այնպես էլ այս դեպքում առավել քան կարևոր է:

Ինչպես աշխարհի առաջատար վիրաբուժական կենտրոններում, այնպես էլ համալսարանական կլինիկայում շատ քիչ թիվ են կազմում նման դեպքերը:

Առաջիկայում համալսարանականները պատրաստվում են գիտական հոդված պատրաստել կատարած միջամտության թեմայի շուրջ:

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ պաթոլոգիայով հիվանդի կյանքը. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ պաթոլոգիայով հիվանդի կյանքը. erebunimed.com

69 ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել և հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունքում ստամոքսաղիքային տրակտի սուր արյունահոսություն և անեմիա նախնական ախտորոշումներով: Պարբերաբար կրկնվող արյունահոսությունները...

Լուրեր
ԵՊԲՀ. Նախարարի առաջարկով ԵՊԲՀ-ում կներդրվեն ֆրանսերենի դասընթացներ
ԵՊԲՀ. Նախարարի առաջարկով ԵՊԲՀ-ում կներդրվեն ֆրանսերենի դասընթացներ

Առանձնակի ուշադրություն դարձնելով բժիշկների մասնագիտական շարունակական կրթության կատարելագործմանը՝ Հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի...

Նոր համագործակցություն Լիոնի «Վինաթիե» կլինիկայի հետ. hapak.am
Նոր համագործակցություն Լիոնի «Վինաթիե» կլինիկայի հետ. hapak.am

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը օրերս հյուրընկալել է  Լիոնի «Վինաթիե» կլինիկայի պատվիրակությանը։ Քննարկվել են  համագործակցության հետագա ծրագրերը, որոնք ուղղված են փորձի փոխանակմանը...

ԵՊԲՀ. «Սինկո» ուսանողական նախաձեռնությունը վերադառնում է՝ կլինիկական դեպքեր քննարկելու նպատակով
ԵՊԲՀ. «Սինկո» ուսանողական նախաձեռնությունը վերադառնում է՝ կլինիկական դեպքեր քննարկելու նպատակով

Նախքան կորոնավիրուսային համավարակը բժշկական համալսարանում մեկնարկած «Սինկո» անվանմամբ նախաձեռնության շրջանակում ապագա բժիշկները կրկին դասախոսների մասնակցությամբ կլինիկական դեպքեր...

ԵՊԲՀ-ում անցկացվեց արթրիտների թեմայով դասախոսություն-քննարկում
ԵՊԲՀ-ում անցկացվեց արթրիտների թեմայով դասախոսություն-քննարկում

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի ուսումնամեթոդական հանձնաժողովը և Ռևմատոլոգիայի ամբիոնը արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում անցկացրին ինտերակտիվ դասախոսություն-քննարկում արթրիտների վերաբերյալ...

ԵՊԲՀ. Կորոնավիրուսային համավարակի թեման՝ «Նոր հայկական բժշկական հանդես»-ի ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Կորոնավիրուսային համավարակի թեման՝ «Նոր հայկական բժշկական հանդես»-ի ուշադրության կենտրոնում

Տասնհինգ տարի (2007թ.-ից) ԵՊԲՀ-ում հրատարակվում է «Նոր հայկական բժշկական հանդես» («The New Armenian Medical Journal») գիտակիրառական անգլալեզու պարբերականը, որի խմբագրակազմը գործունեության...

ՀՀ ԱՆ. «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է
ՀՀ ԱՆ. «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը Հայաստանում է

Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
ՀՀ ԱՆ. Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է
ՀՀ ԱՆ. Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է

Վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիների կողմից շատ ահազանգեր է ստանում` ուսանողների շրջանում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի գովազդի իրականացման կապակցությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Ապագա բժիշկները ստացան գրադարանային եզակի համակարգից օգտվելու հնարավորություն
ԵՊԲՀ. Ապագա բժիշկները ստացան գրադարանային եզակի համակարգից օգտվելու հնարավորություն

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Արմաիս Կամալովը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանդիպել է ապագա բժիշկներին...

«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք. erebunimed.com

70-ամյա կնոջ մոտ հարազատները վերջին մեկ ամսվա ընթացքում նկատել էին խոսքի արտաբերման և ինֆորմացիայի ընկալման դժվարություններ: Ժամանակի ընթացքում կինը սկսել էր գանգատվել թուլությունից, այնուհետև ի հայտ էին...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
ԵՊԲՀ-ում անցկացվեց Գիտական խորհրդի նիստ
ԵՊԲՀ-ում անցկացվեց Գիտական խորհրդի նիստ

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց բուհի կողմից կյանքի կոչված կարևոր ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուսումնական, գիտական, կլինիկական...

ՀՀ ԱՆ. Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին
ՀՀ ԱՆ. Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկա է գտնվել Հայաստանի առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման և զարգացմանն ուղղված «Հիբրիդ» լաբորատորիայի (Medical&Health)...

Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com

36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Նրան ընդունել էր ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը: Կինը նշել էր, որ երեք տարի առաջ վիրահատվել է կրծքագեղձի ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Էխինոկոկոզի ուշացած դեպք՝ բարեհաջող ավարտով. վիրաբույժ Գևորգ Սիմոնյան. armeniamedicalcenter.am
Էխինոկոկոզի ուշացած դեպք՝ բարեհաջող ավարտով. վիրաբույժ Գևորգ Սիմոնյան. armeniamedicalcenter.am

«Ցանկալի է, որ մարդիկ կանխարգելիչ հետազոտություններ անցնեն. տարին գոնե մեկ անգամ կատարվի ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգենագրաֆիա, որպեսզի նմանատիպ հիվանդությունների դեպքում բարձիթողի վիճակներ չլինեն»...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Լուրեր
ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն. news.am
ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն. news.am

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից...

ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ