Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Արագ ապաքինել ու ամեն կերպ աջակցել մեր զինվորներին. Արթմեդ ԲՎԿ թիմի սկզբունքը վիրավորների հետ աշխատելիս. mednews.am

Արագ ապաքինել ու ամեն կերպ աջակցել մեր զինվորներին. Արթմեդ ԲՎԿ թիմի սկզբունքը վիրավորների հետ աշխատելիս. mednews.am

Արթմեդ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանին հանդիպեցինք աշխատավայրում երեկոյան ժամը 10-ին: Հարցազրույցի պայմանավորվելու համար ասում էր՝ եկեք երբ հարմար է, ես օր ու գիշեր այստեղ եմ:


Պատերազմը սկսելու հաջորդ օրվանից տանն անցկացնում է ընդամենը 1-2 ժամ, որովհետև անընդհատ կազմակերպչական ու բուժական բազում հարցեր է պետք լուծել հիվանդանոցում. “Պատերազմի լուրը ստանալուց հետո արագ կապ է հաստատեցի ՊՆ ռազմաբժշկական վարչության հետ, ու հայտնեցի, որ Արթմեդ բժշկական կենտրոնը պատրաստ է բոլոր կարողություններով  օգտակար լինել վիրավոր զինվորներին ու կամավորներին: Հաջորդ օրն իսկ արդեն մեզ մոտ տեղափոխվեցին տարբեր վնասվածքներով առաջին պացիենտները: Մեր կենտրոնի սպեցիֆիկայից ելնելով՝ ընդունեցինք ոչ միայն վիրահատական միջամտության անհրաժեշտություն ունեցող պացիենտներին, այլև ներգրավեց Սթրես բաժանմունքը, որտեղ  պատերազմի պատճառով սուր սթրեսային համախտանիշ ու իրավիճակային ռեակցիաներ ունեցող զինվորներ ու քաղաքացիների բուժօգնությունը կազմակերպեցինք: Այս ընթացքում նաև նյարդաբանական ու սուր շնչառական խնդիրներ ունեցող պացիենտների սկսեցինք ընդունել”,- պատմում է Արայիկ Ղարիբյանը:

 

Արագ ապաքինել ու ամեն կերպ աջակցել մեր զինվորներին. Արթմեդ ԲՎԿ թիմի սկզբունքը վիրավորների հետ աշխատելիս Արագ ապաքինել ու ամեն կերպ աջակցել մեր զինվորներին. Արթմեդ ԲՎԿ թիմի սկզբունքը վիրավորների հետ աշխատելիս


Բացի նրանից, որ ընդունել են պացիենտներին ու արել ամեն ինչ պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերելու համար, Արթմեդ ԲՎԿ կոլեկտիվը ինքնակազմակերպվել է, իրենց ու ընկերների ուժերով փորձել են ապահովել սնունդ ու հագուստ նոր տեղափոխված զինվորների համար, որպեսզի պետությունը իր նախատեսած միջոցները առավելագույնս կարողանա այլ կարիքների ուղղել: Մինչ այսօր էլ փորձում են պետության միջոցները նվազագույն չափով օգտագործել, չնայած որ պետությունը տրամադրում է անհրաժեշտ ամեն ինչ.


“Իհարկե մի շարք կազմակերպություններ ու մարդիկ էլ բարեգործական հիմունքներով օգնեցին՝ զինվորներին ու Արցախից եկած նրանց հարազատներին անհրաժեշտ պարագաները ապահովելու համար: Մենք այսօր էլ չենք հրաժարվում նման բարեգործական օգնությունից, ու փոխանցում ենք՝ ում անհրաժեշտ է: Նաև ուզում եմ շեշտել, որ մեզ օգնության եկան նաև հոգեբան կամավորների խումբը, ովքեր մինչ այսօր էլ գրաֆիկով աշխատում են մեզ մոտ պառկած պացիենտների հետ, որպեսզի հոգեպես էլ տղաները արագ վերականգնվեն: Մեզ շատ ոգևորում է մարդկանց պատրաստակամությունը, ու անչախ շնորհակալ ենք այս բարդ իրավիճակում մեր կողքին կանգնելու համար”,- ասում է Արայիկ Ղարիբյանը:

 

Արագ ապաքինել ու ամեն կերպ աջակցել մեր զինվորներին. Արթմեդ ԲՎԿ թիմի սկզբունքը վիրավորների հետ աշխատելիս Արագ ապաքինել ու ամեն կերպ աջակցել մեր զինվորներին. Արթմեդ ԲՎԿ թիմի սկզբունքը վիրավորների հետ աշխատելիս


Ինչ վերաբերում է հարազատներին շատ հետաքրքրող տեսակցության հարցին, Արայիկ Ղարիբյանն ասում է, որ իրենք ընտանիքի անդամներին թույլ տալիս են կարճաժամկետ տեսակցել իրենց զինվորներին. “Մարդիկ ահավոր սթրես են տարել այս ընթացքում ու լարված են, դրա համար մենք թույլ տալիս ենք, որ տեսնեն իրենց զինվորին, համոզվեն, որ լավ է: Իհարկե պարտադրում ենք, որ պահեն կորոնավիրուսի չտարածման բոլոր կանոնները, որովհետև ռազմական այս իրավիճակում մենք միևնույնն է խնդիր ունենք նաև ապահովել, որ հանկարծ կորոնավիրուսի տարածում չունենանք հիվանդանոցի ներսում:Այս բոլոր ամիսներին դա մեզ մոտ շատ լավ հաջողվել է, դրա համար նաև մեզ մոտ տեղափոխված ցանկացած զինվոր մինչև ընդհանուր պալատ տեղափոխվելը նաև կորոնավիրուսի անվճար է տեստ է հանձնում մեր մյուս տղաներին չվարակելու համար՞,- հավելում է նա:


Արայիկ Ղարիբյանին ոգևորել է պառկած տղաների ոգին: Ասում է շատերը անընդհատ հարցնում են՝ երբ եմ վերադառնալու առաջնագիծ, իսկ ինքն ասում է. ‘’Քիչ ուշ գնացեք, բայց ապաքինված գնացեք, որ կարողանաք լիարժեք կատարել Ձեր առջև դրված մարտական խնդիրները”:

 

Արագ ապաքինել ու ամեն կերպ աջակցել մեր զինվորներին. Արթմեդ ԲՎԿ թիմի սկզբունքը վիրավորների հետ աշխատելիս


Իսկ զինվորներին ապաքինելու համար Արթմեդ բժշկական կենտրոնի մասնագետները՝ վիրաբույժները, վնասվածքաբան-օրթոպեդները, դիմածնոտային վիրաբույժները աշխատում են առանց հանգստանալու ու մեծ նվիրվածությամբ, առանց հոգնելու ու այդ մասին մտածելու, որովհետև բժիշկը պատերազմի ժամանակ ունի հստակ առաքելություն՝ պահել զինվորի թիկունքը, ապահովել նրա մարտունակությունը.


“Չմոռանանք նաև, որ մենք առաջնագծում էլ փայլուն մասնագետներ ունենք, որոնք արկերի տակ վիրահատություններ են անում, առաջին օգնություն են ցույց տալիս ու փրկում են մեր զինվորներին: Նրանց ջանքերն անգնահատելի են”,-ասում է Արայիկ Ղարիբյանը՝ վստահ, որ թև ու թիկունք լինելով միմյանց՝ հաղթելու ենք մեզ պարտադրված այս պատերազմում ու արդեն հաղթել ենք, քանի որ փոքրիկ Արցախը կռվում է ոչ թե Ադրբեջանի, այլ ՆԱՏՕ_ի հզոր բանակներից մեկի՝ Թուրքիայի դեմ, ու նրանց չհաջողվեց բլից պատերազմով հասնել իրենց նպատակին: Մեր բանակը փայլուն է կատարում իր առջև դրված խնդիրը:

 

Արագ ապաքինել ու ամեն կերպ աջակցել մեր զինվորներին. Արթմեդ ԲՎԿ թիմի սկզբունքը վիրավորների հետ աշխատելիս

 

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական /mednews.am/

Սկզբնաղբյուր. mednews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում
ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում

Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...

600 գրամ քաշով երեխա. erebunimed.com
600 գրամ քաշով երեխա. erebunimed.com

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...

Լուրեր
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...

Լուրեր
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...

Լուրեր
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

Լուրեր
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ