Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները. դեպք` կլինիկայի «կյանքից». nairimed.com

«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները. դեպք` կլինիկայի «կյանքից». nairimed.com

«Նաիրի-Կոքսա կլինիկայում  իրականացվում են հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ: Կլինիկան համագործակցում է ֆինլանդական Կոքսա կլինիկայի հետ, որը մասնագիտացած է էնդոպրոթեզավորման բնագավառում:

Կարճ ժամանակում կլինիկան մեծ հաջողություններ է գրանցել, իրականացվել են բավականին մեծաքանակ ծնկան, կոնք-ազդրային և այլ հոդերի բարդ վիրահատություններ` ցավի, տառապանքի և գրեթե անշարժության մատնված մարդկանց վերադարձնելով նորմալ, ինքնուրույն կյանքի:

Հիվանդները ոտքի են կանգնում վիրահատությունից 2 ժամ անց, իսկ 2-3 օր անց նրանք արդեն քայլում են աստիճանավանդակով, բարձրանում են աստիճաններով, 3 օր հետո դուրս են գրվում` 6 շաբաթից հրաժարվում հենակներից:  Նրանք անցնում են ինտենսիվ վերականգնողական բուժում, որովհետև կարևոր է ո՛չ միայն վիրահատությունը, այլ նաև մկանախմբերի զարգացումը:

Կլինիկայում ներկայում վիրահատում են Հայաստանում հանդիպող բարդագույն դեպքերը և աշխատում վերականգնել հատկապես ռևիզիոն դեպքերով հիվանդների աշխատունակությունը՝ նոր կարգի էնդոպրոթեզավորման կիրառմամբ, փոխելով հիվանդի մոտ առկա էնդոպրոթեզը:

Հրաչյա Հարությունյանը ներկայացրեց ծնկան հոդի էնդոպրոթեզավորման հերթական բարդ դեպքը:

«Էնդոպրոթեզով ծնկան հոդն ինֆեկցված էր: Վիրահատություններն իրականացվեցին 2 փուլով: Նախ հեռացվեց էնդոպրոթեզն ու ժամանակավոր էնդոպրոթեզ (էյսպեյսեր) տեղադրվեց: Դրա առանձնահատկությունը նրանում է, որ այն շարժվող է և հիվանդին հնարավորություն տվեց հաջորդ փուլին սպասելու 6 ամիս ժամկետում  հանգիստ կյանք վարել` անկողնուն գամված անցկացնելու փոխարեն, այդ թվում՝ աշխատանքի գնալ: Երկրոդ փուլը սկսեցինք` վարակազերծման մեջ լիարժեք համոզվելուց հետո: Կատարվեց բարդ ռևիզիոն էնդոպրոթեզավորում:

Անցել է 2 ամիս, հիվանդն իրեն լավ է զգում, գոհ է. դա նաև մեր հաջողությունն է»:

Հիվանդը երախտագիտությամբ է տալիս բժիշկ Հարությունյանի անունը: Նա տարիներով տառապել է, տարբեր բժիշկների դիմել, նաև տարբեր երկրների (Բելառուս, Հնդկաստան) կլինիկաներում վիրահատվել, սակայն` ապարդյուն:

«2015-ին Մինսկ քաղաքում քայլելիս ոտքս ոլորվեց ու ծնկով խփեցի մայթեզրին: Ծունկս, կարելի է ասել, փշրվեց,- իր պատմությունն է ներկայացնում Արամը,- Մինսկում վիրահատեցին, ոսկրերը, բառիս բուն իմաստով` հավաքեցին և ամրացրին տիտանե թիթեղով: Մեկ տարի անց թիթեղը հանվեց, բայց քայլելիս ցավերը պահպանվեցին: Որոշ ժամանակ անց բժիշկները եկան այն եզրակացության, որ պետք է էնդոպրոթեզավորում կատարվի:

Քանի որ աշխատանքի վայրից ապահովագրություն ունեի, էնդոպրոթեզավորումն իրականացնելու համար ինձ ուղարկեցին Հնդկաստան: Վիրահատությունն իրականացվեց Չինայ քաղաքում: Ավելի ուշ պարզվեց,  որ վիրահատության ժամանակ ինֆեկցիա է անցել, ինչի պատճառով ի հայտ եկան բարդություններ, ցավեր: Վերադարձա Հայաստան: Հետաքրքրվեցինք ու իմացանք «Նաիրի» բժշկական կենտրոնում նման վիրահատությունների կատարման մասին և որ այն իրականացնում է բժիշկ Հրաչյա Հարությունյանը: Երբ դիմեցի նրան, նա անմիջապես հասկացավ իրավիճակը, հետազոտությունները միայն հաստատեցին նրա կարծիքը: Բժիշկը բացատրեց, որ խնդիրը լուծել միայն հակաբիոտիկներով` անհնար է, անհրաժեշտ է փոխել նաև պրոթեզը:

6 ամիս առաջ պրոթեզը հանվեց և տեղադրվեց ժամանակավոր էյսպեյսեր, որը պրոթեզի տեսք ունի բայց ավելի հասարակ է և իր բաղադրության մեջ գենտամիցին է պարունակում: Փաստորեն դա ներսից էր բուժում` միաժամանակ զուգակցվելով հաբերի և ներերակային միջամտությունների հետ:

Երբ այլևս ժխտվեց բորբոքական գործընթացը, որոշում կայացվեց սկսել հիմնական, ռևիզիոն պրոթեզավորումը: Վիրահատությունն իրականացվեց մարտի 19-ին, տեղադրվեց նոր պրոթեզ, որը կարող է ծառայել 10-15 տարի, ինչն, իհարկե, կախված է պացիենտից և նրա վարած կյանքից:

Այժմ վերականգնողական փուլն է, որը տևում է 6-8 շաբաթ: Այցելում եմ ֆիզիոթերապևտին, կատարում եմ վարժություններ, որպեսզի քառագլուխ մկանն ամրանա, և պրոթեզի վրա ծանրաբեռնվածությունը քիչ լինի: Դրանից հետո բժիշկը խորհուրդ է տալիս միայն թեթև գրասենյակային աշխատանք կատարել: 3 ամիս հետո կարելի է անցնել նորմալ աշխատանքի` սակայն սահմանափակումներ կլինեն՝ ծանրություն բարձրացնել կարելի է 50 կգ-ից ոչ ավելի:

Հաշվի առնելով, որ 5 տարի տարբեր հիվանդանոցներում եմ եղել, տարբեր բժիշկների հետ շփվել, կարող եմ ինձ թույլ տալ համեմատություն անել. անչափ գոհ եմ բժիշկ Հրաչյա Հարությունյանից, նա բարձր մակարդակի բժիշկ է, հաջողություն եմ մաղթում իմ բժշկին: Շատ գոհ եմ նաև «Նաիրի» կլինիկայից, բուժանձնակազմից, ղեկավարությունից»-հուզված իր խոսքն է ավարտում Արամը:

«Նաիրի-Կոքսա կլինիկա դիմած ևս մեկ պացիենտի պատմություն՝ այստեղ։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

600 գրամ քաշով երեխա. erebunimed.com
600 գրամ քաշով երեխա. erebunimed.com

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...

Լուրեր
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...

Լուրեր
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...

Լուրեր
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

Լուրեր
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com
Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com

Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ