Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայ բժիշկերի կյանքից

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.):

Մեծ է նրա դերը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատմության մեջ:

1940 թվականին՝ Շահումյանի դպրոցն ավարտելուց հետո, Ռ. Ստամբոլցյանը ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետ: Հայրենական պատերազմի սկզբին նա ընդհատում է ուսումը և կամավոր մեկնում գործող բանակ: 1943 թվականին զորացրվում է և շարունակում ուսումը բժշկական ինստիտուտում: 1946 թվականին՝ ինստիտուտն ավարտելուց հետո, ընդունվում է հոսպիտալային թերապիայի ամբիոն՝ որպես կլինիկական օրդինատոր, որի ամբիոնի վարիչ Ռուբեն Գյանջեցյանը նրա համար դառնում է ընդօրինակման առարկա՝ թե մասնագիտական, թե բարոյական առումով: Հենց այդ տարիներին նա դառնում է հալածանքի առարկա՝ ստալինյան բռնապետության մի քանի ապաշնորհ պատեհապաշտների կողմից՝ որպես ազգի թշնամու զավակի: Նրա հայրը, ով Հայաստանի կոոպերացիայի հիմնադիրներից էր, 1937 թվականին ազգայնականության մեղադրանքով ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ և մահացել է: 1953 թվականին շատերի նման նա ևս արդարացվում է: Չափազանց հետաքրքրիր է նրա հայրական պապի մասին տեղեկատվությունը: Նա Կարսի ֆիդայի Քաջ Ավոն էր, իսկ նրա եղբայրը՝ Չարենցին կնքած Կարսի ավագ քահանա Խորեն Ստամբոլցյանը: Նրա պապի և հոր՝ Պարույր Ստամբոլցյանի լուսանկարը զետեղված է 1915-ին Մոսկվայում լույս տեսած «Հայ կամավորականները» ալբոմում։

Պապը թունդ դաշնակցական և համոզված հակաբոլշևիկ լինելով՝ 1918-ին Ղարսից տեղափոխվել էր Երևան։ Ավետիսը՝ Քաջ Ավոն, ունեցել է չորս որդի՝ չորսն էլ բոլշևիկ, և համոզված դաշնակցականը  երբեք չի հաշտվել այդ մտքի հետ։ Ռաֆայել Ստամբոլցյանի հայրը գործկոմի նախագահ է եղել, եղբայրը՝ Կարմիր բանակի կոմիսար, մյուսները՝ նույնպես եղել են կուսակցական գործիչներ։ Մտերմություն ունենալով Ավետիք Իսահակյանի հետ՝ նրանց կիսակատակ զրույցներից մեկը հասել է մեզ.

-Այ Ավո ջան, դու դեռ դաշնակցակա՞ն ես, ժամանակները փոխվել են, ախր…

-Ոչ միայն ես, այլև՝ էս ձեռնափայտս տեսնո՞ւմ ես, էս ձեռնափայտս էլ է դաշնակցական, ու թե այրես՝ մոխիրն էլ դաշնակցական կլինի։

-Ավո ջան, բա էդ ո՞նց եղավ՝ չորս որդիդ էլ բոլշևիկ դարձան։

-Էլ մի ասա. վարդ ցանեցի՝ փուշ դուրս եկավ։

1948 թվականին, տեսնելով Ռ. Ստամբոլցյանի հակումը տեխնիկական գիտությունների նկատմամբ, Ռ. Գյանջեցյանը նրան գործուղում է Մոսկվա՝ տիրապետելու էլեկտրասրտագրության մեթոդին: Վերադառնալով Հայաստան՝ Ռ. Ստամբոլցյանը ստեղծում է էլեկտրասրտագրության ծառայություն: Հաղթահարելով որոշ դժվարություններ՝ նա ներդնում է մեթոդը կիրառական բժշկության մեջ, և ստեղծելով համապատասխան կուրսեր՝ կարճ ժամանակում պատրաստում է 100-ից ավելի մասնագետներ, որը ամուր հիմք էր Հայաստանում սրտաբանության զարգացման համար:

Ռ. Ստամբոլցյանը 1952 թվականին հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը, նույն տարին դառնում հոսպիտալային թերապիայի ամբիոնի ասիստենտ, իսկ 1957 թվականին՝ դոցենտ: 1962 թվականին սրտաբանությանը վերաբերող իր ուսումնասիրությունների արդյունքում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, որը արժանանում է իր առաջին ընդդիմախոս, ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի բարձր գնահատականին:

1963 թվականին Ռ. Ստամբոլցյանին հանձնարարվում է մանկաբուժական, սանիտարական և ստոմատոլոգիական ֆակուլտետների համար ստեղծել ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի նոր ամբիոն, որը տեղակայվում է 4-րդ կլինիկական հիվանդանոցում, որտեղ նա ընդգրկում է ընդունակ երիտասարդների և ստեղծում մի համերաշխ կոլեկտիվ: Այս հիվանդանոցում առաջին անգամ գործում է հիվանդների համար ինտենսիվ վերահսկողական բաժանմունք:

1965 թվականին Ռ. Ստամբոլցյանի ղեկավարությամբ առաջարկվում և մշակվում է էլեկտրասրտագրի վերլուծության ինտեգրալ մեթոդ:

1966 թվականին Ռ. Ստամբոլցյանը նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր: Այդ պաշտոնում նա իրեն դրսևորում է որպես բժիշկ, դասախոս և գիտնական՝ մնալով նույն նրբազգաց, բարի ու հոգատար անհատը:

Ռ. Ստամբոլցյանը որպես բժիշկ ներդրեց բոլորովին նոր մոտեցում՝ հիվանդների հրավերով նա մեկնում էր ամենահեռավոր շրջաններն ու քաղաքները, ցույց տալիս անվճար օգնություն: Ոմանց քննադատություններին ի պատասխան՝ նա նման դեպքերում պատասխանում էր. «Ես իմ ուսուցչի աշակերտն եմ»՝ ակնարկելով Ռուբեն Գյանջեցյանին:

Ռեկտորական գործունեության ժամանակահատվածում Ռ. Ստամբոլցյանն ի ցույց է դնում բժշկական բարձրագույն կրթության կազմակերպչի իր ունակությունները՝ ձգտելով զարգացնել ինստիտուտում առկա լավագույն արդյունքները, նպաստելով  ուսուցման և գիտահետազոտական աշխատանքների մակարդակի զգալի աճին:

Այդ տարիներին բժշկական ինստիտուտը գտնվում էր ծանր պայմաններում, քանի որ ամեն տարի ընդունելության ժամանակ ինստիտուտ էին ընդունվում ոչ միայն պետական պլանով նախատեսված թվով դիմորդներ, այլև բոլոր նրանք, ովքեր ընդունելության քննության ժամանակ ստացել էին դրական նիշեր: Սա խաթարում էր ուսումնառության բնականոն ընթացքը, ազդում ուսման որակի վրա, քանի որ ինստիտուտի հնարավորությունները թույլ չէին տալիս առանձին կուրս ընդունված 1000-ից ավելի ուսանողների ուսուցումը կատարել պատշաճ մակարդակով: 1967 թվականի ընդունելության քննությունների ժամանակ նա որոշում է ամեն կերպ կասեցնել այդ արատավոր գործընթացը: Սակայն այդ տարի նույնպես կրկնվում է այն, ինչ նախորդ տարիներին: Սկսվում է համառ պայքար Ռ. Ստամբոլցյանի և հանրապետության ղեկավարության միջև, այդ պայքարը ավարտվում է նրանով, որ Ռ. Ստամբոլցյանին հաջողվում է ստանալ կառավարության համաձայնությունը՝ հավելյալ ընդունելության դիմաց Հերացի փողոցի վրա կառուցել վաղուց նախատեսված այն մասնաշենքը, որի շինարարությունը տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվում էր: Բացի այդ՝ նրան հաջողվում  է բազում դժվարություններ հաղթահարելով ոչ միայն սկսել շինարարությունը, այլև մեկ մասնաշենքի փոխարեն կառուցել երկուսը:

1967 թվականին Ռաֆայել Ստամբոլցյանին շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչում: Գտնելով, որ ռեկտորի պարտականությունների կատարումը խանգարում է շարունակել  գիտաուսումնական և բուժական գործունեության լիարժեք կատարմանը, որին նա անսահման նվիրված էր և համարում էր իր կյանքի կարևորագույն գործը՝ դիմում է խնդրանքով՝ իրեն ազատել ռեկտորի պաշտոնից:

Ընդառաջելով նրա խնդրանքին՝ 1968 թվականին հանրապետության ղեկավարությունը դժվարությամբ համաձայնում է նրան ազատել բժշկական ինստիտուտի ռեկտորի պաշտոնից: Ռ. Ստամբոլցյանը շարունակում է իր բժշկագիտական գործունեությունը որպես ամբիոնի վարիչ: 1970 թվականին նրա ղեկավարած ամբիոնը տեղափոխվում է Աջափնյակում նոր կառուցված Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվում է Հայաստանում առաջին սրտաբանական կլինիկան՝ ինֆարկտային բաժանմունքով:

1971 թվականին Ռ. Ստամբոլցյանը ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: 1987 թվականին նա կամովին թողնում է ամբիոնի վարիչի պատասխանատու պաշտոնը, բայց հրաժարվում է հանգստի գնալու մտքից և շարունակում է իր գործունեությունը որպես ամբիոնի պրոֆեսոր:

1994 թվականին ընտրվում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս: Խորհրդային տարիներին Ռ. Ստամբոլցյանը միութենական թերապևտների և սրտաբանների գիտական ընկերությունների վարչության անդամ էր, ապա՝ Հայաստանի Հանրապետության պետական բժշկագիտական փորձաքննական հանձնաժողովի նախագահ, թերապիայի մասնագիտական խորհրդի անդամ, Հայաստանի բժշկագիտական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ: Երկար տարիներ եղել է նրա գլխավոր խմբագիրը, գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ (Փարիզ): Կառավարության կողմից նրա գործունեությունը գնահատվել է «Պատվո նշան» շքանշանով, որպես պատերազմի մասնակից պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կարգի շքանշանով» և բազմաթիվ մեդալներով:

Երկար կարելի է թվարկել անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Ստամբոլցյանի գործունեության կարևորագույն, առանցքային իրադարձությունները:

Կարծում ենք՝ անհրաժեշտ է անդրադառնալ Ռ. Ստամբոլցյանի բնավորության յուրահատուկ գծերին՝ անսահման նվիրվածություն մասնագիտությանը, համեստագույն էության տեր լինելը, մարդկային բոլոր հարաբերություններում ազնվությունն ամենաառաջին հատկանիշ համարելը, մինչև վերջ նվիրվածությունը ազգային գաղափարներին և այն զգայունությունը, որով տրոփում էր նրա մարդամոտ, մարդասեր, մարդուն ամեն ինչից վեր գնահատող սիրտը:

Իր ողջ գործունեությունը նա նպատակաուղղել էր հենց Սրտի առողջ պահպանմանը:

Սեդա Թորոսյան
«Ապագա բժիշկ»  թերթի խմբագիր,
ժուռնալիստների միջազգային կոնֆեդերացիայի անդամ

Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
22.07.2022

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)

- See more at: https://ysmu.am/hy/content/anvani_bzhishk-gitnakan_rafayel_stambolcyann_aysor_kdarnar_100_tarekan/?fbclid=IwAR2oeSGlapuP7_zSzxE72WFV0hsVQ80y89J78heKZcKLX7dZ4IcTWvB8IFs#prettyPhoto

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ