Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայ բժիշկերի կյանքից

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը

Պապը` Գևորգ Բաղյանը ծագումով Արցախից է :

Ջեյմսը ծնվել է 1952 թ. փետրվարի 22-ին ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում:

1973 թ. ավարտել է Ֆիլադելֆիայի Դրեքսելի համալսարանը և ստացել ինժեներ-մեխանիկի մասնագիտություն:

1973 թ. աշխատել է Բրիստոլ քաղաքի «3Մ» ընկերությունում, որպես ինժեներ:

1976-78 թթ. աշխատել է Պատուկսեն Ռիվեր քաղաքի ԱՄՆ Օդանավերի փորձարկման կենտրոնում, որպես ինժեներ-մեխանիկ:

1977 թ. ավարտել է Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի անվ. համալսարանը և ստացել բժշկության դոկտորի կոչում:

1978 թ. մասնագիտացել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) Լինդոն Ջեկսոնի անվ. տիեզերագնացության կենտրոնում և յուրացրել վիրաբուժություն ու բժշկության բնագավառում հետազոտական գործունեություն:

1978-81 թթ. գնդապետի աստիճանով ծառայել է Սան Անտոնիո քաղաքի ՌՕՈՒ տիեզերագնացության բժշկական և վիրաբուժական դպրոցների փրկարար վիրաբույժ:

Զուգահեռ սովորել է ԱՄՆ ՌՕՈՒ Տիեզերագիտական բժշկության դպրոցում:  

1980 թ. հրավիրվել է Հյուստոնի Տիեզերագնացության և տիեզերքի ազգային վարչություն` ՆԱՍԱ, որպես բժիշկ, աստղագնացության բաժնի կոորդինատոր և պատրաստվել իբրև տիեզերագնաց:

Առաջին վեց շաթլների համար նա անմիջական մասնակցություն է ունեցել դեպի տիեզերք մարդու թռիչքների անվտանգության նորմերի մշակման գործում, տիեզերանավի մեջ նորմալ կենսագործունեության պայմանների ապահովման գործում, փրկարարական միջոցառումների և շտապ բուժօգնություն ցուցաբերելու գործում:

1981 թ. ապրիլի 12-ին` Յուրի Գագարինի թռիչքի 20-րդ տարեդարձի օրը կայացել է «Կոլումբիա» առաջին շաթլի արձակումը:

Անկշռության պայմաններում նրա անցկացրած գիտափորձերը հիմնված են ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նորայր Սիսակյանի հետազոտությունների վրա:

1986 թ. Բաղյանը, որպես ՆԱՍԱ շտաբի անդամ, եղել է բաց տիեզերքում տիեզերանավի անձնակազմի անդամների անվտանգությունը ապահովող սկաֆանդրի և սարքավորումների մշակման պատասխանատուն, որը կիրառվել է շաթլների հետագա արձակումների ժամանակ:

Որպես բժիշկ-կենսաբան Բաղյանը կենդանիների վրա անցկացրել է գիտական հետազոտություններ և փորձեր:

1989 թ. մարտի 13-18-ը Բաղյանը, որպես «Դիսքավերի» բազմակի օգտագործման թևավոր տիեզերանավի տիեզերագնացների խմբի բժշկա-կենսաբանական հետազոտությունների մասնագետ թռել է տիեզերք և 80 պտույտ կատարել Երկրագնդի շուրջ:

Այդ հնգօրյա թռիչքի ընթացքում անձնակազմը Բաղյանի ղեկավարությամբ արբանյակ է բաց թողել և բազմաթիվ կենսաբանական հետազոտություններ ու փորձարկումներ անցկացրել:

Իր և անձնակազմի անդամների վրա ուսումնասիրել է «ադապտացիայի տիեզերական համախտանիշը», տիեզերական «ծովային հիվանդության» ազդեցությունը ուղեղի արյունաշրջանառության փոփոխությունների վրա և տիեզերագնացի ֆիզիկական վիճակը ամբողջությամբ:

Նա ԱՄՆ առաջին բժիշկն է, ով գտել է տիեզերական «ծովային հիվանդության» կանխման միջոցը, կիրառելով Ֆեներգան պրեպարատի միջմկանային ներարկումները:

ՆԱՍԱ-ն Բաղյանի մեթոդը ներդրել է տիեզերագնացության մշտական պրակտիկայում` շաթլների հետագա անձնակազմների տիեզերական «ծովային հիվանդության» բուժման և վերահսկման համար:

Երբ Դիսքավըրին թռչում էր Ջեյմսի պատմական հայրենիքի` Հայաստանի վրայով, նա մայրենի հայերենով ողջունեց իր հայրենակիցներին, մաղթելով բարեկեցություն և խաղաղություն:

Ի դեպ, հաջորդ տիեզերական թռիչքին նախապատրաստվելու ընթացքում, գործող ամերիկյան մասնագետների խմբում ընդգրկվել են միանգամից երեք հայեր` Ջեյմս Բաղյանը, Նորթոն ֆիրմայի գլխավոր ինժեներ Ջոան Յազեջյան-Պողոսյանը և ՆԱՍԱ-ի կենսապահովման ծառայության ղեկավար բժիշկ Առնոլդ Նիկողոսյանը:

1991 թ. հունիսի 5-14-ը նա, որպես «Կոլումբիա» տիեզերանավի լաբորատորիայի ղեկավար, կատարել է իր 2-րդ  տիեզերական թռիչքը:

Նրա խնդիրն էր հետազոտել մարդու կենսագործունեության պրոցեսները տիեզերքում և անցկացնել փորձարկումներ՝ կապված միկրոգրավիտացիայի հետ:

Ինը օրվա ընթացքում գիտնականները իրենց և տիեզերանավի անձնակազմի վրա հետևեցին մարդու օրգանիզմի ռեակցիաներին:

Նրա լաբորատորիայի գործունեության այլ ուղղություն էին հանդիսանում բժշկա-կենսաբանական փորձերը և գիտական հետազոտությունները, որոնք անցկացվում էին կենսաբանական նմուշների, բույսերի և փորձակենդանիների վրա:

Բաղյանը բաց տիեզերքում անցկացրել է ավելի քան 337 ժամ:

1994-95 թթ. ղեկավարել է Միչիգանի Բոմոն հիվանդանոցի առողջապահական ծառայությունը:

1995-98 թթ. եղել է Շրջակա միջավայրի պահպանության պետական գործակալության տրանսպորտային միջոցների գրասենյակի գործադիր տնօրենը:

1999 թ-ից ԱՄՆ կառավարության Պացիենտների շահերի պաշտպանության ազգային կենտրոնի տնօրենն է:

Միաժամանակ հանդիսանում է Վետերանների առողջության պահպանման  և Կենսապահովման պետական վարչության տնօրենը:

2000 թ. ընտրվել է ԱՄՆ-ի ազգային ինժեներական ակադեմիայի անդամ:

2003 թ. նշանակվել է «Կոլումբիայի» աղետի պատճառների հետազոտման պետական հանձնախմբի բժշկական խորհրդատու և գլխավոր վիրաբույժ:

Այժմ ԱՄՆ Ռազմաօդային ուժերի գնդապետ Ջեյմս Բաղյանը շարունակում է համագործակցել ՆԱՍԱ-ի հետ` տիեզերական բժշկության և կենսաբժշկության բնագավառում:

2008 թ. դրությամբ հանդիսացել է բժշկական սպասարկման միացյալ համալսարանի էդվարդ Հեբերտի անվ. բժշկական բարձրագույն դպրոցի ռազմական և արտակարգ իրավիճակների բժշկության, ինչպես նաև Տեխասի համալսարանի բժշկական բաժնի կանխարգելիչ առողջապահության պրոֆեսոր:

Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների:

Անդամակցությունը. Ամերիկայի ինժեներ-մեխանիկների միության անդամ,

Արտակարգ իրավիճակների բժշկական քոլեջի անդամ, Տիեզերագնացության և տիեզերքի ազգային վարչության (ՆԱՍԱ) թռիչքային վիրաբույժների միության  անդամ, Տիեզերական բժշկության ասոցիացիայի անդամ, Տիեզերական ճանապարհորդների ասոցիացիայի անդամ և այլն:

Պարգևները. ԱՄՆ բանակի Բարձրագույն կադետի շնորհ (1970), Օրթոպեդիական մրցանակ (Ջեֆերսոնի համալսարան, 1977), Տիեզերագնացության միջազգային դաշնության Կոմարովի անվ. մրցանակ (1989), «Տիեզերական թռիչքի համար» մրցանակ (1989, 1991), Ամերիկայի հայ ուսանողական միության Կաբակչյանի անվ. մրցանակ (1989), «Սիկորսկի փրկարար ուղղաթիռներ» մրցանակ (1990),

Տիեզերագնացության և տիեզերքի ազգային վարչության (ՆԱՍԱ) «Նվաճումների համար» մրցանակ (1991), Գերազանց ծառայության մեդալ (1992), Տիեզերական վիրաբուժության Ռենդոլֆ Լավլեյսի անվ. մրցանակ (1992), Ամերիկյան տիեզերագնացության միության Բոյնտոնի անվ. մրցանակ (1992), Ամերիկյան բժշկական միության Դեյվիսի անվ. մրցանակ (2001), Ամերիկյան բժշկական քոլեջների միության «Նորարարության համար» մրցանակ (2002), «Ամերիկային մատուցած ծառայությունների համար» շքանշան (2003), Առողջապահական բացառիկ ծառայության համար ֆեդերալ մրցանակ (2004) և այլն:

Բժիշկ Հարություն Մինասյան,
«Հայազգի բժիշկ-գործիչներ» գրքից` համառոտ տարբերակ


med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

Հայ վիրուսաբանի դերը իմունականխարգելման զարգացման գործընթացում. Ալբերտ Կապիկյան (1930-2014). «Սալուտեմ» ամսագիր № 1
Հայ վիրուսաբանի դերը իմունականխարգելման զարգացման գործընթացում. Ալբերտ Կապիկյան (1930-2014). «Սալուտեմ» ամսագիր № 1

Վիրուսաբանության բնագավառի հսկաներից մեկը` Ալբերտ Կապիկյանը, բազմամյա աշխատանքի արդյունքում հայտնաբերել է ռոտավիրուսը և ստեղծել առաջին արտոնագրված ռոտավիրուսային պատվաստանյութը...

Սալուտեմ 1.2021
ՀՀ ԱՆ. Էմիլ Գաբրիելյանն այսօր կդառնար 90 տարեկան
ՀՀ ԱՆ. Էմիլ Գաբրիելյանն այսօր կդառնար 90 տարեկան

Ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հիմնադիր, ակադեմիկոս...

Նվիրվում է բժիշկ-գիտնական Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակին. ysmu.am
Նվիրվում է բժիշկ-գիտնական Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակին. ysmu.am

Կյանքի 70-րդ տարում՝ 2020 թվականի մարտի 27-ին, Մոսկվայում վաղաժամ կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր...

Մելիք Սիմոնի Ռոստոմյան
Մելիք  Սիմոնի Ռոստոմյան

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է բոլորի կողմից սիրված մանկական վիրաբույժ Մելիք Սիմոնի Ռոստոմյանը: Նա 53 տարեկան էր…


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ