Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայ բժիշկերի կյանքից

Նվիրվում է բժիշկ-գիտնական Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակին. ysmu.am

Նվիրվում է բժիշկ-գիտնական Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակին. ysmu.am

Կյանքի 70-րդ տարում՝ 2020 թվականի մարտի 27-ին, Մոսկվայում վաղաժամ կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, համաճարակաբան, վարակաբան, հայտնի գիտնական, վիրուսային հեպատիտների մասնագետ Արփիկ Աշոտի Հասրաթյանը

Արփիկ Հասրաթյանը ծնվել է Երևանում՝ ինժեներների ընտանիքում: Սովորել է Ա. Չեխովի անվան № 55 միջնակարգ դպրոցում: 1973 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և ընդունվել նպատակային ասպիրանտուրա ԽՍՀՄ Ն.Գամալեայի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական ինստիտուտում, որտեղ էլ աշխատել է ամբողջ կյանքի ընթացքում: 1977 թվականին պաշտպանել է իր թեզը՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան, 1997 թվականին ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1999 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Արփիկ Հասրաթյանը եղել է այնպիսի հայտնի գիտնական-համաճարակաբանների աշակերտուհին, ինչպիսիք են պրոֆեսոր Վեստա Վասիլեվան և ակադեմիկոս, ԱՀԿ փորձագետ, ԽՍՀՄ համաճարակաբանական ծառայության հիմանդիր Հովհաննես Բարոյանը:

Արփիկ Հասրաթյանի գիտական հետաքրքրությունների հիմնական ոլորտը վիրուսային հեպատիտներն էին: 1980-ական թվականներից սկսած՝ Արփիկ Հասրաթյանի գլխավորած գիտական խումբը տարիների ընթացքում անցկացնում էր լայնամասշտաբ հետազոտություններ համաճարակաբանության, վիրուսային հեպատիտների ախտորոշման և պրոֆիլակտիկայի հետ կապված հարցերի վերաբերյալ: Պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանի անմիջական մասնակցությամբ առաջարկվել են նոր մոտեցումներ վիրուսային հեպատիտների ախտորոշման վերաբերյալ, ստեղծվել են Ռուսաստանում առաջին ախտորոշիչ սարքավորոմները, մշակվել են վիրուսային հեպատիտներով հիվանդացության կանխատեսող մոդելներ, հայտնաբերվել են տարբեր աշխարհագրական շրջանների առողջ բնակչության շրջանում, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիրների, տուբերկուլյոզով հիվանդների, երիկամային անբավարարություն ունեցողների, գինեկոլոգիական պաթոլոգիայով, թմրամոլությամբ, ալկոհոլիզմով հիվանդների շրջանում դրանց տարածման առաձնահատկությունները: Արփիկ Հասրաթյանը հայտնի է նաև սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդությունների վերաբերյալ իր հետազոտական աշխատանքներով:

Արփիկ Հասրաթյանը 200-ից ավելի գիտական աշխատանքների՝ հոդվածների, մեթոդական ձեռնարկների և մենագրությունների հեղինակ է: «Մասնավոր համաճարակաբանություն» երկհատորյա ձեռնարկը, որի գլուխների խմբագիրը և հեղինակը պրոֆեսոր Հասրաթյանն է, դարձել է համաճարակաբանության դասական տեղեկագիր:

Արփիկ Հասրաթյանը մեծ ներդրում ունի պրակտիկ համաճարակաբանության գիտական և բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում: Նրա ղեկավարությամբ պատրաստվել են տասնյակ թեկնածուական ատենախոսություններ, նրա ուսանողների թվում են Ռուսաստանի Դաշնության երկու վաստակավոր բժիշկներ:

Արփիկ Հասրաթյանը մեծ հայրենասեր էր: Երկար տարիներ ապրելով Մոսկվայում՝ նա միշտ հիշում էր իր արմատների մասին, շատ էր սիրում և երբեք չէր մոռանում իր հայրենիքի՝ Հայաստանի մասին: Երկար տարիների ընթացքում նա սերտորեն և արդյունավետ կերպով համագործակցել է Ա.Բ. Ալեքսանյանի անվան Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական կենտրոնի հետ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնների հետ: Պրոֆեսոր Հասրաթյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում վիրուսային հեպատիտների խնդրի տարբեր ասպեկտների ուսումնասիրության գործում: Հայ կոլեգաների հետ անցկացված լայնամասշտաբ համատեղ հետազոտությունների արդյունքում ներկայացվել են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական բնութագիրը, էթիոլոգիական կառուցվածքը, հայտնաբերվել են վիրուսային հեպատիտի շրջանառության առանձնահատկությունները:

Արփիկ Հասրաթյանն օգտագործում էր Հայաստանի գիտական և բժշկական համայնքների հետ շփման ցանկացած հնարավոություն: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում գիտական կոնֆերանսներին, հանդես է եկել զեկույցներով և դասախոսություններով, մեծ պատրաստակամությամբ խորհրդատվություն է տրամադրել թեկնածուական աշխատանքների իրականացման վերաբերյալ: Հայկական գիտական համայնքը բարձր է գնահատում պրոֆեսոր Հասրաթյանի ներդրումը Հայաստանի համաճարակաբանության և վիրուսաբանության զարգացման գործում:

Արփիկ Հասրաթյանն ուժեղ ակադեմիական ավանդույթներով հրաշալի ընտանիք ունի: Ամուսինը՝ պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը, աշխարհահռչակ ֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ, ընդամենը 10 օր ավելի է ապրել կնոջից: Միշիկ Ղազարյանը պղնձի գոլորշիների հիմքով ինքնաջեռուցվող լազերի ստեղծողն է, գիտության և տեխնիկայի ասպարեզում  ԽՍՀՄ 1980 թվականի Պետական մրցանակի դափնեկիր է: Միշիկ Ղազարյանը զբաղվում էր նաև լազերային բժշկության համակարգերի և սարքավորումների մշակմամբ: Արփիկ Հասրաթյանի և Միշիկ Ղազարյանի երեխաները՝ բժշկական գիտությունների թեկնածու Սերինե Ղազարյանը և պրոֆեսոր, Նորվեգիայի Օստֆոլդ հիվանդանոցի (Østfold Hospital Trust) աբդոմինալ վիրաբուժության պրոֆեսոր, Եվրոպական Էնդոսկոպիկ վիրաբուժության գիտահետազոտական հանձնաժողովի անդամ, Նորվեգիայի Թագավորական Ոսկե մեդալի դափնեկիր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Հայրազատ Ղազարյանը, ժառանգել են ընտանիքի լավագույն ավանդույթները՝ շարունակելով աշխատել գիտության և բժշկության ասպարեզում: Արփիկ Հասրաթյանի քույրը՝ Հասմիկ Հասրաթյանը, նույնպես բժիշկ է, ֆիզիոլոգիայի պրոֆեսոր, աշխատում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: 

Աշխատասիրությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, առաջադրված նպատակին հասնելու ձգտումը, իր գիտելիքներով և փորձով կիսվելու ցանկությունը համատեղվում էին Արփիկ Հասրաթյանի մեջ անսպառ լավատեսությամբ, մեծ էներգիայով և բարյացակամությամբ: Արփիկ Հասրաթյանի վառ հիշատակն ընդմիշտ կմնա մեր սրտերում:

Սկզբնաղբյուր. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին
ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին
ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ