Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը

Վլադիմիր Միխաիլի Բեխտերևը ծնվել է 1857 թ. փետրվարի 1-ին (հունվարի 20-ին): Նրա հայրը եղել է կրտսեր պետական ծառայող, Բեխտերևների հին տոհմի ներկայացուցիչ:
Գիմնազիան ավարտելուց հետո Վլադիմիրն ընդունվեց Սանկտ-Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիան, որն ավարտեց 1878 թ.: Բեխտերևը հոգեկան և նյարդային հիվանդությունների ուսումնասիրումն սկսել է պրոֆեսոր Ի.Պ. Մերժեևսկու օրոք: Մեկ տարի անց նա Հոգեբույժների պետերբուրգյան հասարակության անդամ դարձավ:
1881 թ. դոկտորական թեզ է պաշտպանել, աշխատել է Կազանի համալսարանում, հիմնել է Նյարդաախտաբանների և հոգեբույժների կազանյան միությունը: Այնուհետև դարձել է Սանկտ-Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիայի Նյարդային և հոգեկան հիվանդությունների ամբիոնի վարիչ: 1893 թ. նա հիմնադրեց «Բժշկական տեղեկագիր» պարբերականը:
1907 թ. Պետերբուրգում Վլադիմիր Բեխտերևը Հոգենյարդաբանական ինստիտուտ հիմնեց (որը հետագայում կոչվեց նրա անունով): Այնտեղ երեք ֆակուլտետներ բացվեցին՝ մանկավարժական, իրավաբանական և բժշկական, որոնք 1916 թ. վերափոխվեցին Հոգենյարդաբանական ինստիտուտին կից Պետրոգրադի մասնավոր համալսարանի: Բեխտերևն ինքը մեծ ակտիվությամբ մասնակցում էր և´ ինստիտուտի, և´ համալսարանի աշխատանքներին:
1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Բեխտերևն Ուղեղի և հոգեկան գործունեության ինստիտուտի (ավելի ուշ՝ Վ. Մ. Բեխտերևի անվ. ուղեղի հետազոտման ռեֆլեքսաբանական պետական ինստիտուտ) ստեղծման համար խթան հանդիսացավ: 1918 թ. բացվեց ինստիտուտը, որի տնօրեն դարձավ և մինչև մահանալը մնաց Բախտերևը: 1927 թ. նրան ՌՍՖՍՀ գիտության Վաստակավոր գործչի կոչում շնորհվեց:
Բախտերևը բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց մեջ առանձնանում է «Ուղեղի ֆունկցիաների գիտության հիմունքները» յոթհատորյակը: Նա հոգեբուժական, նյարդաբանական, ֆիզիոլոգիական, մորֆոլոգիական և հոգեբանական բազմաթիվ խնդիրներ է հետազոտել, ընդ որում, ուղեղի և մարդու խնդիրների հետազոտման ժամանակ նա բացառապես համակարգային մոտեցում է ցուցաբերել:
Բախտերևը նաև զբաղվել է ողնուղեղի և գլխուղեղի հետազոտություններով, նկարագրել մինչև այդ անհայտ ուղեղային գոյացությունները, առաջին անգամ բացահայտել նյարդային հիվանդությունների ախտորոշման համար կարևոր մի շարք բնորոշ ռեֆլեքսներ, ախտանիշներ և համախտանիշներ: Նա նկարագրել է նաև մի շարք հիվանդություններ և դրանց բուժման մեթոդներ մշակել, ստեղծել որոշ դեղեր (օրինակ, «Բախտերևի միքստուրա» հանգստացնող միջոցը):
Բախտերևը մահացել է1927 թ. դեկտեմբերի 24-ին Մոսկվայում, 71 տարեկան հասակում: Նրա գիտական գործը շարունակեց թոռնուհին՝ Նատալիա Բախտերևան, հետագայում դառնալով հայտնի գիտնական նյարդաֆիզիոլոգիայի բնագավառում:


Կարդացեք նաև

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը` (World Tuberculosis Day) Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) որոշմամբ։ Այդ օրը գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը (Robert Koch) հայտարարեց...



1882 թ. մարտի 24-ին Ռոբերտ Կոխը Բեռլինի ֆիզիոլոգիական հանրության երեկոյան նիստի ժամանակ հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ. իրեն հաջողվեց բացահայտել պալարախտ հարուցող բակտերիան: Այս հիվանդությունն այն ժամանակ...



«Եկեք ընդունենք ճշմարտության անփոխարինելի դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում և պարտավորվենք պաշտպանել ճշմարտության հաստատման իրավունքը մեր գլոբալ առաքելության կատարման գործընթացում»...



Էրիխ Ֆրոմմը XX դարի մեծագույն սոցիալական հոգեբաններից է, «հումանիստական հոգեվերլուծության», նեոֆրեյդիզմի հիմնադիրներից (Կ. Խորնիի և Գ. Սալլիվանի հետ միասին)...



Ռասայական խտրականության վերացման դեմ պայքարի միջազգային օրն (International Day for the Elimination of Racial Discrimination) անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի 21-րդ նստաշրջանի 1966 թ. հոկտեմբերի 26-ի որոշմամբ և ամեն տարի նշվում է մարտի 21-ին...



Ամբողջ աշխարհում մարտի 20-ին, ՄԱԿ-ի նախաձեռնությամբ, նշվում է Երկրի օրը: Ընդ որում միջազգային տոների օրացույցում գոյություն ունի Երկրի երկու օր՝ այսօրվանը նշվում է Գարնանային գիշերահավասարի օրը, իսկ երկրորդը՝ ապրիլի 22-ին: Առաջինն ունի...



Առանց մսի միջազգային օրը (International Day Without Meat) շատ երկրներ նշում են 1985 թ.: Այդ օրը խանութներն ու ռեստորանները հրաժարվում են մսի վաճառքից, իսկ ակտիվիստները քարոզում են բուսակերություն, կենդանիների և շրջակա միջավայրի հանդեպ` կարեկցանք...



Կոֆֆկանը գեշտալտ հոգեբանության հիմնադիրներից է: Իր աշխատանքներում նա ընդգծել է բնածին ունակությունների և շրջակա միջավայրի պայմանների փոխներգործությունը՝ պաշտպանելով Շտերնի «կոնվերգենցիայի տեսությունը»...



Առաջին անգամ Քնի համաշխարհային օրն (World Sleep Day) անց է կացվել 2008 թ. մարտի 14-ին, և` այդ օրվանից ի վեր, ամեն տարի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) ծրագրի շրջանակներում անց են կացվում քնի և առողջության հարցերին...



Պաուլ Էրլիխը ծնվել է 1854 թ. մարտի 14-ին Շտերլեն (այժմ Լեհաստան) քաղաքում, հրեական ապահովված ընտանիքում: Պաուլի հետաքրքրությունների վրա արդեն մանկության տարիներին ազդել է նրա պապը, ով...



Շատ քչերին կարող է հաջողվել խուսափել հիվանդ ատամների, լնդերի, ոչ ճիշտ ատամնանստվածքի խնդիրներից: Երկրի բնակչության հիմնական մասին կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բախտ է վիճակվել նստել ատամնաբույժի բազկաթոռին...





Պյոտր Բորիսովիչ Գաննուշկինը ծնվել է 1875 թ. մարտի 8-ին (փետրվարի 24) Ռյազանի նահանգում, գյուղական բժշկի բազմազավակ ընտանիքում...



Դանիել Դեվիդ Պալմերը ծնվել է 1845 թ. մարտի 7-ին Տորոնտոյի արվարձանում (Կանադա): Նա դեռ 12 տարեկան էր, երբ ընտանիքը ԱՄՆ տեղափոխվեց:



Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն