Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սննդակարգեր

Յուղոտ մթերքը եւ օրական 12 րոպե մարզանքը՝ նիհարելու բանալի. news.am

Յուղոտ մթերքը եւ օրական 12 րոպե մարզանքը՝ նիհարելու բանալի. news.am

Բրիտանացի հայտնի սննդաբան եւ մարզիչ Զանա Մորիսը նիհարելու յուրօրինակ մեթոդ է մշակել: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խոսքը «Սննդակարգ՝ ճարպի մեծ պարունակությամբ» կոչվող մեթոդի մասին է, ըստ որի՝ ավելորդ քաշից հնարավոր կլինի ազատվել՝  ուտելով բարձր յուղայնությամբ սննդամթերք եւ մարզվելով: Սննդաբանը վստահեցնում է, որ 14 օրվա ընթացքում հնարավոր կլինի 4,5 կգ կորցնել:

 

«Մոռացե՛ք կալորիաները հաշվելու, քաղցի զգացողության, ժամերով մարզվելու եւ դանդաղ նիհարելու մասին,- իր նոր գրքում գրում է սննդաբանը:- Մոռացե՛ք թեփի եւ ստվարաթղթի համով  մթերքների մասին: Այդ ամենի փոխարեն ես առաջարկում եմ յուղոտ մթերք՝ ընկույզ, ավոկադո եւ նույնիսկ սերուցքային պանիր, ինչպես նաեւ օրական 12 րոպե մարզանք»:

 

Մասնագետը նշել է, որ իր այս նոր սննդակարգը գործում է ճարպի եւ ինսուլին հորմոնի փոխազդեցույան շնորհիվ: Ինսուլինն արտադրվում է ուտելու ժամանակ՝ կարգավորելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:  Ինսուլինի քանակն, ընդ որում, կախված է օգտագործվող սննդի տեսակից. շաքարը եւ ածխաջրերը (որոնք հեշտությամբ են վերածվում գլյուկոզայի) մեր օրգանիզմում շատ ինսուլին են արտադրում, իսկ ահա սպիտակուցները (որոնք այդքան էլ արագորեն չեն դառնում գլյուկոզա)՝ ավելի քիչ: Ինչ վերաբերում է բարձր յուղայնությամբ սննդին, ապա դրանք գլյուկոզայի  վերածվում են դժվարությամբ՝ փոխակերպման մի քանի  փուլից հետո, ուստի ճարպոտ սնունդ օգտագործելուց հետո ինսուլինի քանակն արյան մեջ չի բարձրանում: Սա նշանակում է, որ եթե մարդը շատ ճարպ օգտագործի եւ բացառի շաքարն ու ածխաջրերը ապա տեսականորեն ինսուլինի քանակն արյան մեջ ցածր կմնա, իսկ օրգանիզմն էներգիայի կարիք կունենա եւ ստիպված կլինի դա վերցնել օրգանիզմի յուղերից. արդյունքում մարդը կնիհարի՝ առանց քաղց զգալու:

 

Սակայն կարելի՞ է այդքան ճարպ օգտագործել

 

Մասնագետը խորհուրդ է տալիս առողջությունը չվտանգելու նպատակով ճարպերով շատ հագեցած սնունդ չուտել, օգտագործել ավոկադո, ընկույզ, յուղոտ ձուկ եւ ձիթայուղ: Կարելի է նաեւ սննդակարգում ներառել սերուցքային պանիր եւ կարմիր միս:

 

Ինչ վերաբերում է վարժություններին, Մորիսը խորհուրդ է տալիս կատարել կարճատեւ, բայց ինտենսիվ վարժանքներ՝ օրական 10-15 րոպե տեւողությամբ: Դրանք կձգեն մկաններն ու կամրապնդեն օրգանիզմը:

 

Հավելենք, որ որոշ մասնագետներ համարում են, որ ցանկացած սննդակարգ, որը բացառում է այս կամ այն տեսակի մթերքի օգտագործումը, կարող է վնասել առողջությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. infosmi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Սնունդը և առողջությունը Միզային համակարգ
Ինչպես ճիշտ սնվել կարանտինի ժամանակ. nairimed.com
Ինչպես ճիշտ սնվել կարանտինի ժամանակ. nairimed.com

Երբ երկրները խիստ միջոցառումներ են ձեռնարկում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, ինքնամեկուսացումը և կոմերցիոն կառուցվածքներում աշխատանքի ընդհատումը կարող են ազդել...

Վարակաբանություն
Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am
Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին հաճախ նախորդում է քրոնիկական պանկրեատիտը կամ մարսողական համակարգի այլ հիվանդությունները: Եվ այս ախտաբանության ռիսկի գործոններից մեկը սխալ սնուցումն է՝ շատ ուտելը, արագ սննդի, ճարպային, սուր համեմված...

Սնունդը և առողջությունը Ուռուցքաբանություն
Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ սննդակարգեր են կարևորվում գաստրոէնտերոլոգիական և լյարդային ախտաբանությունում:

Այս երկու օրգան-համակարգերի ախտահարումների դեպքում էլ շատ կարևոր է որոշակի սննդակարգ պահպանելը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am

Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց...

Սնունդը և առողջությունը Ուռուցքաբանություն
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am

Աթերոսկլերոզի զարգացման պատճառները

Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն
Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am
Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է: Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար...

Ուռուցքաբանություն
Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com
Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com

Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...

Սնունդը և առողջությունը
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com

Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com

Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...

Սնունդը և առողջությունը Մաշկաբանություն
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից  անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի...

Սնունդը և առողջությունը
​5 ամենաթեթև և արդյունավետ սննդակարգերը
​5 ամենաթեթև և արդյունավետ սննդակարգերը

Ժամանակակից սննդաբանների հավաստմամբ` նիհարելու համար նախատեսված լավագույն սննդակարգն այն է, որին կարելի է հետևել հարմարավետությամբ` առանց չսնվելու արդյունքում թուլությունից ընկնելու անհրաժեշտության: Գրում է Woman.ru-ն...

Սնունդը և առողջությունը
Ի՞նչ չուտել, եթե հոդացավեր ունեք. 168.am
Ի՞նչ չուտել, եթե հոդացավեր ունեք. 168.am

Հոդացավերը մեծ անհարմարություն են պատճառում, երբեմն կարող են նաև շարժվելու դժվարություններ առաջացնել։ Ցավը բացասաբար է ազդում հիվանդի հոգեկան վիճակի վրա։ Fithacker.ru-ն գրում է, որ հոդացավերի հիմնական պատճառներն են...

Սնունդը և առողջությունը Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. 168.am
Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. 168.am

Հանրահայտ սննդաբան Մարգարիտա Կորոլյովային, անկասկած, կարելի է վստահել: Չէ՞ որ նրա մեթոդով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը: Կորոլյովան գիտական փաստարկներով ապացուցված իսկապես բազում...

Սնունդը և առողջությունը
Բրնձով սննդակարգ. 168.ամ
Բրնձով սննդակարգ. 168.ամ

Fithacker.ru-ն գրում է, որ բրնձով սննդակարգը մշակվել է դեռ 1939թ. և նպատակ է ունեցել իջեցնել արյան ճնշումը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնել երիկամների վիճակը։ Բայց քանի որ այն մեծապես օգնել է նաև քաշի...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ