Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 3-4.2013

Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»

Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»

Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ և Առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ինստիտուտ` այժմ Առողջապահության ազգային ինստիտուտ և մոտ 45 տարվա աշխատանքային ստաժ, վերջին 25 տարին` ազգային ինստիտում: 

 

Էլենորա Ալեքսանդրովնան ազգությամբ հույն է և, բնական է, որ մեր զրույցը հագեցված էր հիշողություններով: Ինչպես նա է ասում մենք` Հելլադայի զավակներս ևս վերապրել ենք և´ կոտորածը Թուրքիայում, և´ ռեպրեսիան Ռուսաստանում:

 

-Մայրս ծնվել է Տրապիզոնում: 15 թվականի հայերի եղեռնից հետո, 18-ին սկսվեցին հույների կոտորածը և երկրից վտարումը: Պապիս մորթեցին, ինչպես հատուկ է թուրքերին, տատս իր 6 մանկահասակ երեխաների հետ կարողանում է փախչել Ռուսաստան և տնավորվել Սոչիում, տուն են տալիս` մեկհարկի, կարողանում է մեծացնել իր 4 երեխաներին (երկուսը փոքր էին, հիվանդանում  մահանում են): Սոչիում կար հունական դպրոց և մայրս ու իր քույրերն ու եղբայրը սովորում են հունական դպրոցում: Նրանք մնում են Սոչիում մինչև 38 թվականը: 38-ին սկսեցին հույներին աքսորել, բոլոր տղամարդկանց, որպես ժողովրդի թշնամիներ, քշեցին Սիբիր, որտեղ էլ անհետ կորան: Հետագայում մորաքույրներս, ովքեր հունահպատակ էին, կարողացան վերադառնալ Հունաստան և մենք մոտ 35 տարի տեղեկություն չունեինք նրանցից: 

 

Ես ծնվել եմ Սոչիում: Մայրս խուսափեց ռեպրեսիայից շնորհիվ այն բանի, որ նա այդ ժամանակ սովորում էր Մոսկվայի տեքսիլագործության ինստիտուտում և ոչ ոք չգիտեր, որ նա հույն է: Ապրում էինք հանրակացարանում, որի շնորհիվ մայրս Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել: Մորաքույրներիցս մեկը` Տաիսան, գալիս է Մոսկվա Հունաստանի դեսպանությունից իմանալու, թե երբ են իրենց հետևից նավ ուղարկելու: Մոսկվայում գտնում է մորս և խնդրում ցույց տալ դեսպանության տեղը: Հետագայում մայրս պատմում է, որ հեռվից հեռու ցույց է տվել դեսպանատան շենքը և արագ հեռացել: Սակայն միլիցիոները, ով հետևում էր շրջակայքը, անմիջապես նրան բռնում է` թե ինչ ես անում դեսպանատան մոտ և տանում Պետրովկա 38: Մայրս սկսվում է լաց լինել, ասել, որ ինքը սովորում է Մոսկվայում, տանը հարևանի մոտ է թողել կրծքի երեխային: Պահել են մինչև երեկո, երևի ստուգել, որ ճիշտ է ասում և բաց են թողել: Իսկ մորաքույրը կարծելով, որ քույրը վախեցած փախել է, հրաժարվել է իրենցից, չեն իմացել, որ նրան բռնել են, անմիջապես վերադառնում է Սոչի: Միայն 35 տարի անց, երբ հույները ռեաբիլիտացվեցին, մորաքույրներս սկսել են մեզ փնտրել և գտել են մորս: Մայրս ավարտում է ինստիտուտը և գործուղվում է Երևանի Շահումյաի անվան տեքստիլի ֆաբրիկա: Իմ և քրոջս հետ մայրս գալիս է Երևան: Դա 1944 թվականն էր: Պատերազմ էր, ռմբակոծումներ, մեր ինքնաթիռն անընդհատ իջնում ու բարձրանում էր, 5 օր տևեց մինչև հասանք Երևան: Ոչ ոք չունեինք, Կոնդում վարձով էինք ապրում, մայրս գիշեր-ցերեկ աշխատում էր, որ կարողանա տուն գնել: Ես արդեն 6 տարեկան էի, սկսեցի դպրոց հաճախել` Շևչենկոյի անվան դպրոցը: Քույրս էլ նույն դպրոցն սկսեց հաճախել: Երբ մեր դպրոցի տնօրենն ասաց, որ ով հայ չէ կարող է հայերենի դասերին չմասնակցել, ես ու քույրս լաց լինելով մտանք տնօրենի մոտ և խնդրեցինք, որ մեզ չհանեն, մենք ուզում ենք հայերեն սովորել: Եվ այդպես սովորեցինք հայերեն, որը հետագայում մեզ շատ օգնեց, նույնիսկ հունարենից լավ… 

 

Սա էր հույների մի տոհմի պատմությունը, ովքեր ծնվել են Թուրքիայում, գաղթել Ռուսաստան և տոհմի մի ճյուղը բնավորվել է Հայաստանում: 

 

Իսկ ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:

 

-Ես շատ եմ մտածել ինչ դառնալ: Սիրում եմ մարդկանց օգնել, որևէ բանով օգտակար լինել: Եվ գնացի բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ: 

 

1962-ին Էլենորա Ալեքսանդրովնան ավարտում է ինստիտուտը, արդեն ամուսնացել էր և տղա ուներ: Առողջապահության նախարարությունում իմանալով, որ նա համաձայն է գիտությամբ զբաղվել, գործուղում են Գիտությունների ակադեմիա և առաջինը հանդիպում է ակադեմիայի փոխնախագահ Հրաչյա Բունիաթյանի հետ, ով էլ առաջարկում է աշխատել բիոքիմիայի ինստիտուտում նախ որպես ավագ լաբորանտ, ավագ գիտաշխատող, այնուհետև գիտական խմբի ղեկավար, իսկ 1968 թվականին մեծ հաջողությամբ պաշտպանում է բավական բարդ թեմայով «Գամմա-ամինայուղային թթվի ազդեցությունն ամինաթթուների և ածխաջրերի նյութափոխանակության որոշ պարագաների վրա», թեկնածուական ատենախոսությունը`  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ.Բունյաթյանի ղեկավարությամբ:

 

- Շատ էի սիրում իմ աշխատանքը, սակայն քիմիական նյութերից ինձ մոտ ալերգիա էր առաջանում և ստիպված թողեցի ինձ համար շատ հարազատ դարձած կոլեկտիվը, 20 տարի աշխատելուց հետո:

 

Իմանալով, որ բժիշկների կատարելագործման ինստիտուտում/այն ժամանակավա լրիվ անունը/ ավագ գիտաշխատողի թափուր հաստիք կա, դիմեցի այն ժամանակվա ռեկտոր Սուրեն Ավդալբեկյանին և նա ընդունեց ինձ, առավել ևս իմանալով որ ավարտել եմ բժշկականը, ռուսական բաժինը, այն ժամանակ ինստիտուտը միութենական էր և ռուսերենի իմացությունը կարևոր էր, ինձ ընդունեց:

 

Էլենորա Ալեքսանդրովնա կրկին գիտության ոլորում է, սակայն արդեն որպես կազմակերպիչ, նա գիտության կազմակերպչական բաժնի վարիչն է, ինչպես նաև հասարակական հիմունքներով կատարում է գիտական քարտուղարի պարտականությունները: Հիանալի տիրապետելով գիտական կոչում ստանալու համար փաստաթղթերի հավաքագրման  ամբողջ գործընթացին` նա 25 տարիների ընթացքում սիրով և մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ հարյուրավոր երիտասարդների է օգնել պաշտպանելու թեկնածուական թեզերը, տասնյակ դոկտորների է աջակցել նախապատրաստական աշխատանքներում: Նրա բոլոր ասպիրանտներն ու հայցվորները այսօր էլ, ովքեր հանրապետության ճանաչված մասնագետներ են, որտեղ էլ որ հանդիպեն իրենց անմոռանալի Էլյա Ալեքսանդրովնային սիրով և ջերմությամբ են ընդունում նրան:

 

- Սիրում եմ մարդկանց, սիրում եմ լինել մարդկանց շրջապատում, խուսափում եմ մենակությունից: Երբեք չեմ հրաժարվում ներկա լինել տարբեր միջոցառումներին` լինի դա հունական համայնքի կողմից կազմակերպված, թե իմ ընկերների: Սիրում եմ երաժշտություն, թատրոն: Ես ունեմ Հունաստանում բնակության իրավունք, միշտ էլ մեզ ասում էին մնացեք Հունաստանում, բայց մենք` և´ մայրիկս, և´ ես վերադառնում էինք Հայաստան: Մայրս շատ շնորհակալ էր հայերից իրենց ջերմ վերաբերմունքի համար և միշտ ասում էր, որ ինքը ապրում է իր երկրորդ Հայրենիքում: Մենք երբեք Հայաստանում չենք զգացել մեզ որպես ազգային փոքրամասնություն: Վերջիվերջո Հայաստան նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է: 

Հեղինակ. Աիդա Հովնանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
2013-ին անվճար դեղերի ապահովվածությունը կմեծանա

ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության  ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...

Ուսումնասիրում են Հայաստանի փորձը
Ուսումնասիրում են Հայաստանի փորձը

 Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...

Գրիպ և սուր շնչառական վարակներ. Արձանագրվում է աճ

Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...

Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի
Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի

Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց  Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...

Պատմության էջերից
Երգող-ապաքինող սկահակներ
Երգող-ապաքինող սկահակներ

Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ափոյան Վիկտոր Թադեվոսի
Ափոյան Վիկտոր Թադեվոսի

Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...

Պատմության էջերից
Մրսածությանը կօգնի նուռը
Մրսածությանը կօգնի նուռը

Մրսածության հիվանդությունների, գրիպի և ՍՇՎԻ-ների դեպքում հարկ է օգտագործել նուռ, չէ որ այն վիտամինային իսկական ռումբ է: Նռան մեջ պարունակվում են A, C, E, B1, B2 վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը, կալիումը, կալցիումը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Վահանագեղձը հսկողության տակ է
Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...

Ներզատաբանություն
Հոջկինի հիվանդություն` լիմֆոգրանուլեմատոզ
Հոջկինի հիվանդություն`  լիմֆոգրանուլեմատոզ

Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...

Ուռուցքաբանություն
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն

Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...

Բժիշկներ
Հիշողության լավացման մեթոդներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...

Հիշողություն, հիշողության խանգարումներ
Առողջության գրավականը
Առողջության գրավականը

Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...

Հոգեկան առողջություն
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները

Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ