Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 14-15.2012

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Ցանկացած մասնագիտության բժիշկ հղիների ու սնուցող մայրերի բուժման ժամանակ բախվում է անվտանգ դեղաբուժում ընտրելու խնդրին:

 

Վիճակագրական տվյալներով, բոլոր բնածին արատների ոչ պակաս, քան 5%-ը պայմանավորված է դեղակիրառմամբ: Ընկերքով դեղերի թափանցումը կախված է դրանց ֆիզիկաքիմիական հատկություններից, ընկերքի վիճակից ու ընկերքային արյունահոսքից: Այս առնչությամբ դեղակիրառման անհրաժեշտություն ծագելիս, պետք է հաշվի առնել, որ դեղերի մեծամասնությունը թափանցում է ընկերքային պատնեշով, իսկ սաղմի ու պտղի օրգանիզմում դրանց ակտիվազերծման ու դուրսբերման արագությունն անբավարար է, ինչը գերազանցում է պտղի վրա դրանց անբարենպաստ ազդեցության վտանգը (Վ.Կուկես, 1999):

 

Ստոմատոլոգիական օգնություն ցուցաբերելիս, հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա ազդող հիմնական անբարենպաստ գործոն կարող է լինել, հատկապես, համակարգային ազդեցության դեղերի (ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակամանրէային, հակահիստամինային դեղեր, անդորրաբերներ, տեղային անզգայացնողներ և այլն) անցանկալի ներգործությունը: Հղիության ժամանակ մեծանում է շրջանառվող արյան ու կծիկային ֆիլտրման ծավալը, խթանվում է լյարդային ֆերմենտների ակտիվությունը, ինչը կարող է ազդել դեղաբաշխման ծավալի, դեղերի նյութափոխանակության ու դուրսբերման, այսինքն, դեղակինետիկայի վրա, որն իր հերթին, ունակ է փոփոխել դրանց ակտիվությունն ու թունայնությունը: Նշվել է հղիության ժամանակ պլազմայի սպիտակուցների հետ դեղերի կապի փոքրացում, արդյունքում դրանց` արյան մեջ շրջաբերվող ֆրակցիայի խտությունը մեծանում է, ազդելով «հղի-պտուղ» համակարգում դեղաբաշխման վրա: Պտղի օրգանիզմում պլազմայի սպիտակուցների ավելի փոքր խտությունը թուլացնում է դրանց հյուսվածքների` դեղեր կապելու ունակությունը, բարձրանում է դրանց ազատ ֆրակցիաների պարունակությունը, աճում պտղի ախտահարման վտանգը:

 

Դեղերը կարող են հրահրել սաղմնաթունային, սաղմնակործան, արատածին և պտղաթունային ազդեցություններ (աղ.1):

 

Աղյուսակ 1

 

Պտղի զարգացման ու կենսունակության վրա դրանց ներգործության ծավալն ու լրջությունը հիմնականում որոշվում են հետևյալ գործոններով` պտղի գեստացիոն տարիքով, դեղի ակտիվությամբ և ընդունված դեղաչափով, պտղի համար դեղի վտանգավորության աստիճանով (աղ.2), ինչպես նաև նախատրամադրող գործոնների առկությամբ:

 

Ընդունված է առանձնացնել սաղմնածագման կրիտիկական փուլեր, որոնց դեպքում արտաքին անբարենպաստ գործոնի ազդեցությունն առավել վտանգավոր է:

 

Աղյուսակ 2

 

1-ին կրիտիկական փուլ (առաջին 3 շաբաթ)-սաղմնածագման նախաներխուժային փուլ, երբ գործում է «ամեն ինչ կամ ոչինչ» օրենքը, ուստի այս փուլում դեղերի կիրառումը կարող է հանգեցնել կամ սաղմի կործանմանն ու հղիության ընդհատմանը, կամ բարձր վերականգնողական ունակության շնորհիվ սաղմը կարող է ավարտվել ծանր, հաճախ բազմակի արատներով երեխայի ծնվելով: Սաղմնաթունային ազդեցությունները հնարավոր են հղիի կողմից սալիցիլատներ, հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ և այլ դեղեր ընդունելիս:

 

2-րդ կրիտիկական փուլ (ներարգանդային կյանքի 3-ից մինչև 12-16 շաբաթ)-հղիության 3-րդ և 8-րդ շաբաթների միջև առավել վտանգավոր ժամկետն է, բնորոշվում է սաղմի հյուսվածքիների ինտենսիվ տարբերակմամբ: Այս փուլում հղիի բուժման համար կիրառվող դեղը կարող է.

 

  • պտղի վրա ակներև կերպով չազդել,
  • հրահրել ինքնաբերական վիժում,
  • առաջացնել այն օրգանի զարգացման կոպիտ ենթամահացու շեղում, որն առավել ինտենսիվ է զարգացել մոր կողմից դեղն ընդունելու պահին (իրական արատածին ազդեցություն),
  • դառնալ ոչ այնքան զգալի, սակայն անդարձելի փոխանակային կամ ֆունկցիոնալ շեղման (քողարկված էմբրիոպաթիա) պատճառ, որը կարող է ի հայտ գալ հետագա կյանքի ընթացքում:

 

Արատածին ազդեցությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն սաղմի օրգանիզմ ներթափանցած դեղի ուղղակի ազդեցությամբ, այլ նաև արգանդի նյութափոխանակության և արյունամատակարարման այն խանգարումներով, որոնք այդ դեղը հրահրել է մոր օրգամիզմում (Ի.Մարկովա, Վ.Կալինիչևա, 1987):

 

3-րդ կլինիկական փուլ (հղիության 18-րդ և 22-րդ շաբաթների միջև)-ընկերքի վերջնական ձևավորման փուլն է, երբ դեղերի կիրառումը կարող է վնասել օրգանները, բայց զարգացման արատներ չառաջացնել: Պտղաթունային ազդեցությունը հասուն պտղի վրա դեղերի ներգործությունն է, որն ազդում է ոչ միայն պտղի, այլ նաև նորածնի կենսունակության վրա:

 

Հղիության 1-ին եռամսյակում պետք է խուսափել ցանկացած դեղերի ու պատվաստանյութերի կիրառումից, եթե միայն դրանց նշանակումը կարևոր չէ մոր առողջության ու կյանքի պահպանման համար:

 

Հղիության ժամանակ պտղի վրա մոր կողմից ընդունված դեղերի անբարենպաստ ազդեցության մեխանիզմները (Ռ.Բերկոու, 1997).

 

  • սաղմի վրա ուղղակիորեն ազդող մահացու թունային կամ արատածին ազդեցություններ,
  • մոր և պտղի միջև գազափոխանակության կամ սննդանյութերի փոխանակության խանգարմամբ ընկերքի ֆունկցիոնալ ակտիվության փոփոխություն (անոթների նեղացում),
  • մոր օրգանիզմում կենսաքիմիական պրոցեսների շարժի` պտղի ֆիզիոլոգիական վիճակի վրա անուղղակիորեն ազդող խանգարում,
  • հղի կնոջ օրգանիզմում հորմոնային, վիտամինային, ածխաջրային և հանքային հաշվեկշիռների` պտղի վրա բացասաբար ազդող խանգարում:

 

Մոր, պտղի, նորածնի վրա անցանկալի ազդեցությունների զարգացման վտանգին նախատրամադրող գործոնները հղի կամ սնուցող կնոջ ստոմատոլոգիական բուժման ժամանակ.

 

  • հղիության 1-ին եռամսյակ,
  • կրկնվող հղիություն, հատկապես, բազմածին կանանց,
  • հղի կնոջ տարիքը (25-ից բարձր),
  • ծանրաբեռնված մանկաբարձագինեկոլոգիական անամնեզ,
  • հատկապես, դուրսբերման օրգանների (լյարդ, երիկամներ, աղիներ) ծանրաբեռնված անամնեզ,
  • թունային հղիություն (տոքսիկոզ),
  • ընկերքային պատնեշով և կրծքի կաթի մեջ թափանցող դեղերի կիրառում,
  • դեղի զգալի դեղաչափ,
  • բուժվողի նյարդահոգեկան վիճակի առանձնահատկություններն ու հղիության ու սպասվելիք ծննդաբերության նկատմամբ նրա բացասական վերաբերմունքը:

 

Դեղընտրության հարցում զգույշ պետք է լինել նաև կրծքով կերակրելիս: Մոր արյան մեջ շրջանառվող դեղերի` կրծքի կաթի մեջ տեղափոխվելը հիմնականում կախված է դրանց ֆիզիկաքիմիական հատկություններից ու դեղակինետիկայից: Թույլ հիմքերը, օրինակ, էրիթրոմիցինը, տեղային անզգայացնողներն ու այլք, սովորաբար վատ են թափանցում մայրական կաթի մեջ, իսկ օրգանական թթուները (պենիցիլին, սուլֆանիլամիդներ և այլն)` հեշտությամբ, ինչի արդյունքում սնուցող մոր կողմից դրանց կիրառումը կարող է երեխայի օրգանիզմում կողմնակի ազդեցությունների ծագման պատճառ դառնալ:

 

«Դեղեր և բժշկություն» 2012 (շարունակելի)

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. tomsk.mk.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ