Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 14-15.2012

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն կլինիկաների շարքում, որոնք անաչառ կերպով շարունակում են ծառայել ազդաբնակչության այն խավին, ով տեսողության վերականգնման, ակնային մի շարք հիվանդությունների բուժման կարիք ունի:

 

Դեռևս խորհրդային տարիներին, իր տեսակի մեջ եզակի, բուժական այս հաստատությունը հավասարապես դասվում էր Օդեսայի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի աշխարհահռչակ նմանատիպ կլինիկաների շարքում ոչ միայն բարձր որակավորում ունեցող կադրերի, այլև բուժման արդիական և ոչ ընդունված եղանակների կիրառմամբ:

 

Կեսդարյա պատմության ընթացքում տասնյակ հայ ակնաբույժներ, իրենց անձնուրաց աշխատանքի շնորհիվ, կենսագրության անմոռանալի էջեր են գրել, ինչը համբավավոր այս կլինիկայի յուրօրինակ տարեգրությունն  է ձևավորել:

 

Եվ, ամենևին էլ պատահական չէր, որ կեսդարյա հոբելյանի առիթով մայրաքաղաքի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հանդիսասրահում հավաքվել էին ակնաբուժական կլինիկայի հին ու նոր աշխատակիցներ ոչ միայն ըստ արժանվույնս մտաբերելու արժանահիշատակ այն ակնաբույժներին, ովքեր, չնայած բազմաթիվ խոչընդոտներին ու դժվարություններին, ձեռնամուխ եղան հանրապետության համար հույժ կարևոր ակնաբուժական կլինիկայի հիմնադրմանը` դառնալով առաջին ուսուցիչներ ու դաստիարակներ բոլոր նրանց համար, ովքեր այսօր կազմում են հայ ակնաբույժների կորիզը:

 

Հանդիսության սկզբում «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Ալլա Հովհաննիսյանը սիրով ու տրտմախտով մտաբերելով բոլոր երախտավորներին, առանձնահատուկ ընդգծեց բժիշկների կատարելագործման ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի և Երևանի պետական բժշկական ինստիտուտի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի բազայի հիման վրա տեղակայված ակնաբուժական ամբիոնի վերամիավորման արդյունքում համանուն ամբիոնը 1961 թվականի նոյեմբերից մինչև 1980 թվականները գլխավորած ակնաբույժ և հիմնադիր, պրոֆեսոր Եկատերինա Բլավատսկայայի անունը:

 

Նա ընդգծեց, որ աչքի հիվանդությունների նոր կլինիկայի բացումը մեծ ուրախություն էր ամբողջ կոլեկտիվի համար: Հենց հիմնադրի գիտական ու կազմակերպչական նախանձելի ունակությունների շնորհիվ էլ ձեռք բերվեցին համապատասխան սարքավորումներ, կազմավորվեց ախտագիստոլոգիական լաբորատորիան, իսկ 1968-ին բժիշկների վերապատրաստման ինստիտուտի աչքի կլինիկայի բազայի հիման վրա Հայաստանում առաջին անգամ կազմավորվեցին մանկական բաժանմունքը, երեխաների տեսողության պահպանման, օրթոպեդիկ, կարճատեսության բուժման կաբինետները, որոնք արդյունքում դարձան հանրապետությունում մանկական ակնաբուժության կենտրոն:

 

Պրոֆեսոր Ալլա Հովհաննիսյանը թվարկեց բժշկական այս ծառայությանը նպաստ բերած երախտավորների անունները, միաժամանակ նրանց, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում, որ ակնաբուժությունը Հայաստանում նորանոր բարձունքների հասնի:

 

Գոհար Գաբրիելյան, Ջենի Բայրամյան, Ջուլիետա Կարապետյան, Համլետ Խաչատրյան, Վերոնիկա Մարգարյան, Մարգո Մարտիրոսյան, Իվետա Չայլախյան և էլի տասնյակ ակնաբույժներ, ովքեր, ամեն մեկն իր  բնագավառում առավելագույն ներդրում է արել, որպեսզի հայկական ակնաբուժական դպրոցը թե´ խորհրդային ժամանակներում, թե´ մեր օրերում մշտապես լինի առաջնային դիրքերում:

 

Նա հպարտորեն նշեց, որ սկսած 1991 թվականից ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ակնաբուժության ամբիոնը (ներկայումս ԵՊԲՀ-ի հետդիպլոմային կրթության ակնաբուժության ամբիոն) գլխավորում է պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը (ՀՀ բժշկագիտության ակադեմիայի իսկական անդամ):

 

Հենց բանախոսը` Ա.Հովհաննիսյանը, ամբիոնում է 1990 թվականից: 1996-ին պաշտպանել է դոկտորական ավարտաճառը, տասը տարի անց ստացել պրոֆեսոր կոչում: Ընդ որում, 1986-ին հիմնադրել է գլաուկոմայի բաժանմունքը և մինչ օրս նրա անփոխարինելի ղեկավարն է:

 

Լուսանկարներով և տեսանյութերով հագեցված Ա.Համբարձումյանի ելույթից հետո հիշողություններով ու պահպանված տպավորութուններով ներկաների հետ կիսվեցին այն ակնաբույժները, ովքեր կես դար շարունակ աշխատել են կողք-կողքի` բարձր պահելով կլինիկայի անունը:

 

Ըստ արժանվույն գնահատական տրվեց ամբիոնի նախկին աշխատակիցներ Գայանե Գորոյանի, Վարդան Մամիկոնյանի, Վերոնիկա Մակարյանի, Լիլյա Հակոբյանի, Աննա Ալավերդյանի, Էդուարդ Տեր-Անդրեասովի և շատերի աշխատանքին, իսկ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրինությունը պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց թե´ վետերան, թե´ նոր սերնդի մի շարք ակնաբույժների, բուժքույրերի, ակնաբուժական գործի կազմակերպիչների:

 

Կլինիկայի 50-ամյա հոբելյանի եզրափակիչ ակորդը հոկտեմբերի 2-ին «Էրեբունի-պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպված գիտաժողովն էր, որը բացեց և ակնաբուժական կլինիկայի տարեգրությունը մասնակիցներին ներկայացրեց պրոֆեսոր Ա.Համբարձումյանը:

 

Գիտաժողովը նշանավորվեց նաև այն բանով, որ գիտական զեկուցումներով հանդես եկան ոչ միայն անուն հանած հայ ակնաբույժներ, այլև կլինիկական օրդինատորներ, ովքեր նորովի անդրադարձան ակնաբուժության բնագավառում ախտորոշման նորագույն եղանակներին, սկելիտների կլինիկական առանձնահատկություններին և բուժմանը, ֆակումուլսիֆիկացիայի այլընտրանքային եղանակի մշակմանն ու կիրառմանը հասուն և գերհասուն կատարակտաների ժամանակ, ծրագրավորված օրթոպեդիկ եղանակների կիրառմանը` համակցված շլությամբ հիվանդների բուժման գործընթացում:

 

Գիտաժողովին հրավիրված երիտասարդ ակնաբույժների համար վարպետության յուրահատուկ դասեր էին պրոֆեսոր Ա.Հովակիմյանի, բ.գ. թեկնածուներ Ա.Զիլֆյանի և Մ.Բալյանի զեկուցումները:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ