Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 2.2012

Մուտք` հարուստ կենսափորձով. պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարար

Մուտք` հարուստ կենսափորձով. պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարար

Հանրահայտ ճշմարտություն է` մարդն իր գործում առավել հաջողակ է, երբ այս կամ այն հանգրվանին հասնում է աստիճան առ աստիճան, երբ առաջ մղող ուժը նվիրումն ու վստահված գործը պատվախնդրորեն կատարելն է :

 

Մոտիկից ճանաչողները հրաշալի գիտեն, որ ԴերենիկԴումանյանն իրոք գործի մարդ է` ընդգծված սկզբունքայնությամբ: Նա իր կյանքի ճամփան հարթել է` ապավինելով սեփական գիտելիքներին ու ջանքերին: Նրա հավասարակշռված, հաստատակամ պահվածքը հենց այդ ամենի արտահայտությունն է:

 

«Դերենիկ Դումանյանին ճանաչել եմ ՀՀ առողջապահության նախարար դառնալուց հետո: Նրան բնորոշ են ընդգծված պետական մտածելակերպն ու անաչառ սկզբունքայնությունը: Կարճ ժամանակ անց առաջարկել եմ նշանակել առաջին տեղակալ` հաշվի առնելով նաև նրա մարդկային բարոյական կերպարը, մասնագիտական հմտությունները, ղեկավարելու ունակությունը», -ասում է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

 

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ աշխատած տարիներին (1992-1997թթ.) Դերենիկ Դումանյանը համակարգել է բժշկական օգնության, կադրային քաղաքականության, միջազգային կապերի, տեղեկատվական-վերլուծական և արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ ծառայությունների կազմակերպման ոլորտները: Չմոռանանք, որ այդ տարիներին երկիրը նոր էր կայանում, և չափազանց կարևոր էր ծառայությունների կազմակերպման արդյունավետ մեթոդների ներդրումը, ու նաև պարտադրված պատերազմի մեջ էինք: 

 

Դերենիկ Դումանյան քաղաքացու հայրենասիրական խառնվածքն առավել ընդգծվեց հենց 1992-1994-ին` ՀՀ սահմանների համար մղվող մարտերի և արցախյան գոյամարտի տարիներին: Նա անուրանալի ավանդ ունեցավ պաշտպանական գործողությունների ժամանակ վիրավորների բուժման կազմակերպման գործում: Առիթների դեպքում այն տարիների գործընկերներով ակամա հուշերի գիրկն են ընկնում. պատերազմը նոր էր սկսվել` դաշտային և ժամանակավոր հոսպիտալներ ստեղծեցին: Ապա սահմանամերձ բոլոր շրջաններում պահեստային հոսպիտալներ կազմակերպվեցին: Տարիներ են անցել, շատ բան մոռացվել է, բայց այն օրերի զգացողությունները չեն մոռացվում: Ինչպիսի անհանգիստ լարվածություն էր, երբ մասնագետներն առավոտյան ուղղաթիռով մեկնում էին, երեկոյան` վիրավորների հետ վերադառնում կամ օրերով, ամիսներով մնում էին այնտեղ: Ամեն օր ճշտվում էր վիրավորների ցանկը, ու փորձում էին օպերատիվ ձևով բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն ապահովել: Մտաբերում են, թե հերթական անգամ Արցախ կամ սահմանամերձ շրջան գնալիս ով, երբ և ինչպես կրակահերթի տակ հայտնվեց և էլի շատ մանրամասներ... 

 

1997-2011թթ.-ին Դումանյանը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենն էր, գիտական խորհրդի նախագահը: Այդ տարիներին ինստիտուտը ոչ միայն ակտիվորեն մասնակցում էր առողջապահության քաղաքականության մշակմանը, ոլորտում օրենսդրական դաշտի կանոնակարգմանը, այլև մասնագետ բժիշկների վերապատրաստման նոր մակարդակ էր ապահովում: 

 

Աողջապահության ու կրթության համակարգում նրա կենսափորձը բավարար հիմք դարձավ, որ Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանի ռեկտոր աշխատած 15 ամիսների ընթացքում որակյալ մասնագետներ պատրաստելու գործում լուրջ բարեփոխումներ սկսվեին: Բուհն այսօր հաստատուն քայլերով գնում է կառավարման ու կրթության կազմակերման եվրոպական արժեքների որդեգրման ճանապարհով: Երկար տարիների ընդմիջումից հետո վերականգնվեց բուհի դեկանների, ամբիոնների վարիչների ու մյուս աշխատակիցների ընտրության պրակտիկան` նորացված, օրվա պահանջներից բխող կանոնակարգերով: Ուժեղացավ հետբուհական կրթության բաղադրիչը, հանրապետությունում առաջին անգամ հաջողությամբ ներդրվեց ընթացիկ քննության համակարգչային ձևը, որն ապահովում է թափանցիկությունն ու անաչառությունը, վերացնում մարդկային սուբյեկտիվ գործոնը: Դժվար է բոլորը թվարկելը:

 

Դերենիկ Դումանյանի հաղթաքարտը, սակայն, ոչ միայն աշխատանքային, այլև հասարակական-քաղաքական ձեռքբերումներն են: 

 

Գաղափարական համոզմունքներով անդամագրվելով Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նույն պատասխանատվությամբ գործում է նաև այս ասպարեզում: ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի անդամ է: 2009թ.-ին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար:

 

Դերենիկ Դումանյանին ընտրել են նաև ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ, այդ նույն խորհրդի առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է:

 

Կասկած չկա, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նրա գործունեությունը նույնքան արգասաբեր կլինի, որքան նախկին պատասխանատու պաշտոններում: Քանզի Դերենիկ Դումանյանը մարդու այն տեսակն է, որ ինչ պաշտոնում լինի` մեծագույն պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով է կատարում իր աշխատանքը: Ու որքան մեծ է գործունեության շրջանակը, այնքան մեծ կլինի արդյունքը:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նորանշանակ նախարարին ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին, նշեց.«Համոզված եմ, որ ձեզանից շատերը լավ ճանաչում են Դերենիկ Դումանյանին, որովհետև նա առողջապահության ոլորտում հայտնի մարդ է և իր անցած ուղով ու գիտելիքներով վայելում է համակարգի մասնագետների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է: Միևնույն ժամանակ, պարոն Դումանյանը քաղաքական գործիչ է, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ և լավ պատկերացումներ ունենք նրա կազմակերպչական ու մասնագիտական ունակությունների վերաբերյալ: Պարոն Դումանյանը կկարողանա ղեկավարել առողջապահության համակարգը: Մաղթում եմ նրան բեղմնավոր աշխատանք: 

 

Առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր փուլ է սկսվել, որն առաջին հերթին վերաբերում է ֆինանսական մեխանիզմների կատարելագործմանը, շուկայական մեթոդների ներդրմանը, մրցակցային հավասար պայմանների ստեղծմանը: Համոզված եմ, որ պարոն Դումանյանի փորձը և գիտելիքները կօգնեն այս փոփոխություններն արդյունավետ կերպով իրականացնելու համար»: 

 

Նախարար Դերենիկ Դումանյանը շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին և վարչապետին` ցուցաբերած վստահության համար, նշեց, որ ամեն ինչ կանի առողջապահության ոլորտում ծրագրերի շարունակականությունն ապահովելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Նա հավելեց, որ նախարարության գլխավոր նպատակը պիտի դառնա յուրաքանչյուր մարդու մատչելի և որակյալ առողջապահական ծառայություններով ապահովելը: 

 

«Առողջապահություն» հանդեսի խմբագրակազմը շնորհավորում է Դերենիկ Հրանտի Դումանյանին` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու կապակցությամբ: Առողջապահության գործի հմուտ կազմակերպչի երկար տարիների աշխատանքային փորձը, գիտելիքներն ու սկզբունքայնությունը կնպաստեն առողջապահության բնագավառում բարեփոխումների իրականացմանը` ի բարօրություն մեր հանրապետության բնակչության առողջության պահպանման:

 

Պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարար 

Դերենիկ Հրանտի Դումանյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1953թ., 1 հունվարի, ք. Երևան:

 

Կրթություն

 

  • 1960-1970թթ. - ք. Երևան, թիվ 94 միջնակարգ դպրոց,
  • 1972-1978թթ. - ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ,
  • 1978-1979թթ. - ք. Երևան, «Մալաթիա-Սեբաստիա» կլինիկա և ք.Հոկտեմբերյան, շրջանային կենտրոնական հիվանդանոց` ինտերնատուրա:

 

Աշխատանքային գործունեություն

 

  • 1970-1971թթ. - ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ` ցրիչ,
  • 1971-1972թթ. - ք. Երևան, տրիկոտաժի թիվ 2 ֆաբրիկա` բանվոր,
  • 1979-1984թթ. - Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղ` տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ,
  • 1984-1985թթ. - ք. Երևան, թիվ 19 պոլիկլինիկա` գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ,
  • 1985-1986թթ. - Երքաղգործկոմ, առողջապահության բաժին` բժիշկ-տեսուչ,
  • 1986-1992թթ. - ՀԽՍՀ Նախարարների խորհուրդ, առողջապահության և սոցիալական ապահովության բաժին` ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա` բաժնի վարիչի պաշտոնակատար,
  • 1992-1997թթ. - ՀՀ առողջապահության նախարարություն` նախարարի առաջին տեղակալ,
  • 1997-2011թթ. - ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ` տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ,
  • 2011թ. մարտի 4-ից` Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, 2011թ. ապրիլի 30-ին ընտրվել է ԵՊԲՀ-ի ռեկտոր, 2012թ. հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար: 

 

Այլ տվյալներ

 

  • 1982թ. - ք. Մոսկվա, Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ, հայցորդ,
  • 1987 թ. - ք. Մոսկվա, Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ` պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
  • Ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է:
  • 1992-1994թթ. - ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՀՀ սահմանների համար մղվող մարտերին:
  • 2005թ.-ից բժշկական գիտությունների դոկտոր է, 2006թ.-ից` պրոֆեսոր:

 

Կանխարգելիչ բժշկության և առողջապահության կազմակերպում 045 մասնագիտական խորհրդի նախագահն է:

 

  • 1994թ.-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ անվանական պարգևով,
  • 1998թ.-ին` ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988թ. երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար»,
  • 2002թ.-ին` ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով,
  • 2003թ.-ին` ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
  • 2004թ.-ին` ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով,
  • 2005թ.-ին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրով,
  • 2006թ.-ին` ՀՀ նախագահի հրամանագրով` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2 -րդ աստիճանի մեդալով,
  • 2006թ.-ին պարգևատրվել է ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի Չիժևսկու անվան ոսկե մեդալով, 2009թ.-ին` ծովակալ Իսակովի անվան մեդալով,
  • 2010թ.-ին` ԼՂՀ նախագահի հրամանագրով` «Երախտագիտություն» մեդալով,
  • 2011թ.-ին` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
  • 2012թ.-ին` ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով,
  • 2012թ.-ին` ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:

 

Ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում:

 

Կուսակցական պատկանելությունը

 

1998թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է` 2001-2006 թթ.-ին եղել է ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը:

 

2005թ.-ից ՀՀԿ խորհրդի, 2007-ից` ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:

 

Հասարակական, քաղաքական գործունեություն

 

2009թ.-ին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար: 2012թ.-ին լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու կապակցությամբ:

 

2009թ.-ի հունիսին ընտրվել է ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ, առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ: 2012թ.-ին լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու կապակցությամբ:

 

«Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահն է:

 

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահն է:

 

Անձնական տվյալներ

 

Ամուսնացած է, ունի երեք որդի, չորս թոռնիկ:

Հեղինակ. ՀՀ ԱՆ մամուլի ծառայություն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին

Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...

ՀՀ օրենքներ
Իմ հաջողությունները գործընկերներիս հաջողություններն են. հարցազրույց բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաբաշյանի
Իմ հաջողությունները գործընկերներիս հաջողություններն են. հարցազրույց բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաբաշյանի

Հարցազրույց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաբաշյանի հետ...

Բժիշկներ
Երեկո` նվիրված առողջության պահպանման նվիրյալներին
Երեկո` նվիրված առողջության պահպանման նվիրյալներին

Հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշվեց բուժաշխատողի օրը, որը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունն ու Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը...

Իրադարձություններ Հայաստանում
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունը` արդի գերխնդիրներից է
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունը` արդի գերխնդիրներից է

Շնչառական վիրուսային սուր հիվանդությունների (ՇՎՍՀ) ժամանակ հակաբիոտիկների անհիմն նշանակումը հակաբիոտիկակայունության ձևավորման վտանգավոր գործոններից մեկն է...

Դեղամիջոցներ Վարակաբանություն
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար կազմի համաժողովը Երևանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար կազմի համաժողովը Երևանում

Սույն թվականի ապրիլի 19-20-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի« Տիգրան Մեծ» դահլիճում Հայկական բժշկական ասոցիացիան կազմակերպել էր Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի (ԲԱԵՖ) և Առողջապահության...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Համակարգչային կախվածություն
Համակարգչային կախվածություն

Արդյո՞ք համակարգչային կախվածությունը պետք է մտցնել հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ: Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի մասնագետները քննարկում են...

Հոգեկան առողջություն
Առողջությունն ամեն ինչ է, առանց առողջության ամեն ինչ ոչինչ է. հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ
Առողջությունն ամեն ինչ է, առանց առողջության ամեն ինչ ոչինչ է. հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ

Հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ:

Ասում են սպորտն առողջության գրավականն է, սպորտին այդչափ մոտ կանգնած Արթուր Աբրահամն իրեն առողջ մարդ համարո՞ւմ է...

Մարմնամարզություն և սպորտ
Շուրջդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց միզարձակման խանգարումների բուժումը Վեզիկարով

Շուրջդաշտանադադարային շրջանը (պերիմենոպաուզա) կնոջ ֆիզիոլոգիական զարգացման ճգնաժամային փուլերից մեկն է: Այն ընդգրկում է նախադաշտանադադարային, դաշտանադադարի և հետդաշտանադադարային փուլերը` սկսած վերջին ինքնաբեր դաշտանից հետո մեկ և ավելի տարի...

Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Միզային համակարգ
Մարմնի հենաշարժական ապարատ
Մարմնի հենաշարժական ապարատ

Մարմնի հենաշարժական ապարատի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար...

Անատոմիա և ֆիզիոլոգիա
Արթրոզ` հիվանդություն, որը կարելի է կանխել
Արթրոզ` հիվանդություն, որը կարելի է կանխել

Արթրոզը` հոդախտը, հոդերի քրոնիկական հիվանդություն է, որով տառապում է վաթսունն անց մարդկանց գրեթե 80 տոկոսը: Այն առաջանում Է հոդի հաճախակի գերբեռնվածության, վնասման, ներզատական համակարգի, նյութափոխանակության խանգարման, ավելցուկային քաշի...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Բերանի խոռոչի ալերգիկ դրսևորումներ

Ալերգիա տերմինն ունի հունական ծագում և նշանակում է օտար ներգործություն: Ըստ էության խոսքը վերաբերում է օրգանիզմի իմունային համակարգի ուրույն ռեակցիային...

Ստոմատոլոգիա Ալերգոլոգիա
Արաբական խալիֆայության հայազգի բախտիշու բժիշկների գերդաստան
Արաբական խալիֆայության հայազգի բախտիշու բժիշկների գերդաստան

Արաբական նվաճումների հետևանքով VII-VIII դարերում Արաբական խալիֆայության իշխանության տակ անցան Պարսկաստանը, Սիրիան, Հայաստանը, Եգիպտոսը, Մարոկկոն, Իսպանիան: Մոլեռանդորեն իսլամ դավանելով հանդերձ` այդ...

Պատմության էջերից
Վագինիզմ մարմինը ցանկանում է, հոգին` վախենում...
Վագինիզմ  մարմինը ցանկանում է, հոգին` վախենում...

Յուրաքանչյուր կին վախենում է «դա» անել առաջին անգամ: Իսկ եթե առաջին անգամ չէ՞: Եթե արդեն հազարերորդ անգամ ցավի հանդեպ վախը, անհարմարության զգացումը, լարվածությունը չեն անցնում, ստիպում են կնոջը ներքուստ...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Եթե մանկիկը հիվանդացել է
Եթե մանկիկը հիվանդացել է

Երբ երեխան հիվանդանում է, հաճախ չգիտենք ինչպես վարվել, ինչ միջոցներով օգնել նրան այդ վիճակից դուրս գալու համար: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանի հետ...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ