Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2012

Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում

Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻ հետ...

 

Մեր ժողովրդի և իշխանությունների համար մայրությանն ու մանկությանը վերաբերող հարցերը միշտ առաջնահերթ են եղել և հանրության ուշադրությունից չեն վրիպել: Խնդրում եմ համառոտ ներկայացնեք ոլորտն ընդհանրապես և կատարված աշխատանքներում ունեցած ձեռքբերումները` մասնավորապես:

 

- Ճիշտ եք, մայրության և մանկության հարցերը միշտ առաջնահերթ են իշխանության համար: Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել ոլորտում կատարված լուրջ բարեփոխումները: Կան խոսուն փաստեր, հաստատված թվեր և վիճակագրություն: Ասածս հաստատելու համար բավական է հիշատակել պետական ֆինանսական ներդրումը. եթե 2007թ. պետական բյուջեով առողջապահությանը հատկացված 47,6 մլդ դրամի դիմաց 2012թ. բյուջեն աճել է մոտավորապես 38 տոկոսով և կազմել է 65,12 մլդ դրամ, ապա մանկության և մայրության առողջության պահպանմանը տրամադրված բյուջեն աճել է ավելի քան 200 տոկոսով: 

 

Մշակվել և կյանքի են կոչվել «Վերարտադրողական առողջության»,«Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման» ռազմավարական ծրագրերը: Մեծ արձագանք գտավ նաև ծննդօգնության, ինչպես նաև մինչև 7 տարեկան երեխաների առողջության պետական հավաստագրի ներդրումը: Սկզբնական շրջանում այս նախագծերն ուղղակի անիրականանալի էին թվում, մինչդեռ այսօր արդեն խոսում ենք դրանց շոշափելի արդյունքների մասին: 

 

Արդեն 5 տարի է Դուք ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն եք: Օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններով եք հանդես եկել ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու և եղած թերությունները վերացնելու համար:

 

- Երբ նշանակվեցի այս հանձնաժողովի նախագահ, այն կոչվում էր «ՀՀ ԱԺ առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով»: Լինելով բժիշկ և առողջապահության կազմակերպիչ, գտա, որ ճիշտ կլինի զբաղվեմ առողջապահության, մայրության և մանկության հարցերով, որտեղ ես ունեմ բավական գիտելիքներ և փորձ: Մնացած ոչ պակաս կարևոր բնագավառները` աշխատանք, սոցիալական պաշտպանություն և բնապահպանություն, ինձ համար քիչ ծանոթ էին, որն էլ կազդեր աշխատանքիս արդյունավետության վրա: Վերջին տարիներին հանձնաժողովը վերակազմավորվեց և անվանվեց «Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով»: Արդյունքում առաջին անգամ ստեղծվեց մի հանձնաժողով, որը կարողացավ կենտրոնանալ հիմնականում առողջապահական, ինչպես նաև երեխաների և մայրերի իրավունքների խնդիրների վրա: 

 

Այսպիսով, այս տարիների ընթացքում ընդունվել է 47 օրենսդրական փոփոխություն և օրենք: Ուզում եմ առանձնացնել անցյալ տարի արյան դոնորության մասին ընդունված ՀՀ օրինագիծը: Օրակարգում ընդգրկված է ևս 7 օրինագիծ: Այս հարցում ես կարևորում եմ ՀՀ առողջապահության նախարարության դերակատարությունը և համագործակցությունը: 

 

Որքանո՞վ է հանձնաժողովը հետևողական ընդունված օրենքների կատարման հարցում: 

 

- Հանձնաժողովը միանշանակ հետևողականորեն անդրադառնում է ընդունված օրենքների կատարմանը: Օրինակ, վերջերս երեխաների իրավունքների պաշտպանության հարցին նվիրված լսումների ժամանակ մասնակցում էին առողջապահության, կրթության և գիտության, տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ: Լսումների արդյունքում հայտնաբերված թերությունները և բացթողումներն արձանագրվեցին և կազմված ամփոփ փաստաթուղթը ներկայացվեց Կառավարություն: Արձանագրությունն իր մեջ ներառում էր մեր կողմից ներկայացված բարեփոխումների ծրագրերը:

 

Հետևողականության մեկ այլ օրինակ ևս: Ծխախոտի դեմ պայքարի արդյունքում 2007թ. ի վեր ԱԺ 22 պատգամավոր և աշխատակից թողել է ծխելը: 

 

Ինչպե՞ս է իրականացվում հասարակության և հանձնաժողովի, ինչպես նաև առողջապահության նախարարության և հանձնաժողովի համագործակցությունը:

 

- Կապն ամուր հիմքերի վրա է: Մենք հաճախակի հանդիպումների ենք հրավիրում հասարակական կազմակերպությունների, մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչների: Որքան էլ զարմանալի թվա, երեխաների իրավունքներին վերաբերող հանդիպումներին և քննարկումներին մասնակցում են նաև երեխաներ: Սա թույլ է տալիս առավել արդյունավետ և նպատակային բարեփոխումներ իրականացնել, հասկանալով նրանց կարիքները: Եթե հասարակության հետ կապը շարունակական չլինի, ընդունված օրենքները ոչ միայն կյանքի չեն կոչվի, այլև խելամիտ, արդիական ու ժողովրդավարական չեն լինի: 

 

Ինչ վերաբերում է առողջապահության նախարարության հետ կապին, ապա այն ձևավորվել է 90-ականներին, երբ անհրաժեշտություն կար մշակելու առողջապահական օրինագծեր: Ավելի ուշ այդ կապերը թուլացան հանձնաժողովի խիստ ծանրաբեռնվածության և ճյուղավորվածության պատճառով: Այնուամենայնիվ, այսօր թե° հանձնաժողովը, թե° նախարարությունն անում են ամեն ինչ ոլորտը զարգացնելու, բարելավելու համար: Ցանկալի արդյունքի հասնելու գրավականը միասնական, մեկ գաղափարի համար աշխատելն է: 

 

Ի՞նչ է արվում մայրական և մանկական մահացության դեպքերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

 

- Այս հարցում ևս նվաճումներ ունենք: Անցած 20 տարիների ընթացքում բավական մեծ փոփոխություն է գրանցվել: Ինչ վերաբերում է երեխաների շնչառական հիվանդություններին, նրանց սնուցման, փորլուծության պատճառով առաջացած մահվան դեպքերին, ապա կարող ենք ասել, որ կատարված աշխատանքների արդյունքում խիստ նվազել են մահվան դեպքերը, իսկ բնածին արատների հետ կապված խնդիրների լուծման համար պահանջվում է երկարատև ու հետևողական աշխատանք: 

 

Ի՞նչ կասեք բնագավառի կադրային քաղաքականության մասին: 

 

- Սա ամենացավոտ հարցերից մեկն է: Խորհրդային ժամանակներից ժառանգել ենք մի հոգեբանություն, ըստ որի բժիշկները վիրաբույժի, ատամնաբույժի, սրտաբանի ու այսօրինակ մասնագիտությունների գծով հմտանում են, սակայն կառավարման գործում ղեկավարելու հմտություններ ձեռք չեն բերում: Այս մտածելակերպի շտկումը կբերի առողջապահության կառավարիչների և կազմակերպիչների ինստիտուտի ստեղծմանը: Այս տեսակետից կարելի է առանձնացնել առողջապահության նախարարության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նպատակային, արդյունավետ համագործակցությունը: 

 

Չլուծված խնդիր է մնում կադրերի անհամաչափ բաշխումը: Երևանում մասնագետների գերհագեցվածություն է, իսկ մարզերում հակառակ պատկերն է: Ծրագրվում է մարզային բուժհաստատությունները ևս համալրել երիտասարդ կադրերով: 

 

Զարգացման ինչպիսի՞ մակարդակի վրա են գտնվում մեր հանրապետության և տարածաշրջանի մյուս երկրների առողջապահական համակարգերը:

 

- Այն մարդկանցից չեմ, որոնք ամեն կերպ փորձում են սեփականը գերագնահատել, իսկ հարևանինը` թերագնահատել: Չնայած մեծ դժվարությունների, կարող եմ վստահորեն ասել, որ ունենք լուրջ հաջողություններ: Մասնագետների պատրաստվածության բավական լավ ցուցանիշ կա, բուժհիմնարկները համալրվել են բժշկական նորագույն սարքավորումներով: Շատ կարևոր է նաև գնային քաղաքականությունը, որը մեզ մոտ առաջարկվող բուժծառայությունների համար համեմատաբար առավել մատչելի է: Հարկ է նշել մի քանի կարևոր ճյուղերի թռիչքային զարգացումը: Սրանք են այն պատճառները, որ մեր բժշկական ծառայություններից օգտվում են Վրաստանից, Սիրիայից, Ռուսաստանից, Լիբանանից բուժման նպատակով եկած հիվանդները: 

 

Ընդհանրապես առողջապահության զարգացումը ուղղակիորեն կապված է տնտեսության զարգացման հետ, սակայն մեր երկրում առողջապահությունը համեմատաբար առաջընթաց է ապրել: Այս հարցում անգնահատելի դեր ունի Սփյուռքը: Մասնագետների շփումները, փորձի փոխանակումը, սարքավորումների նվիրատվությունները, ֆինանսական ներդրումները տալիս են ցանկալի արդյունք:

 

Ֆինանսական առումով ոչ հարուստ երկրներում, ինչպիսին մերն է, կարդարացնի՞, արդյոք, բժշկական ապահովագրական համակարգը: 

 

- Նախ ասեմ, որ գոյություն ունի ապահովագրության համակարգի երկու հիմնական մոդել: Առաջինը բիսմարկյան համակարգն է: Սա աշխատողներից և գործատուից նպատակային գումարների հավաքագրում է ենթադրում: Այն առաջին անգամ ընդունվել է Գերմանիայում, 1883թ.: Մյուսը բևերիջյան մոդելն է: Այս դեպքում ամբողջ գումարը տրամադրվում է պետական բյուջեից: Տարածված տարբերակ է նաև խառը մոդելը, այս դեպքում գործում են վերը նշված երկու տարբերակները միաժամանակ: 

 

Մեր երկիրն ընտրեց խառը մոդելը: Այս տարի առաջին անգամ Կառավարությունը պետական աշխատողներին հատկացրեց 132.000 դրամ արժողությամբ սոցիալական փաթեթ` չորս ուղղություններում ծախսելու համար. դրանք են ճանապարհորդությունը, հիփոթեքային վարկավորումը, զավակների կրթության վարձը և առողջապահությունը: Եթե առաջին երեք ուղղությունների գումարները հնարավոր է օգտագործել կամավոր սկզբունքով, ընտրելով սեփական նախասիրությունները, ապա առողջության պահպանման համար սահմանվեց անձեռնմխելի պարտադիր ապահովագրական փաթեթ 52.000 դրամ արժողությամբ: Ապահովագրությունը թույլ կտա միջին և ցածր եկամտի տեր անձանց օգտվել բժշկական թանկ ծառայություններից մինչև 3.800.000 դրամի սահմաններում: Իսկ նրանք, ովքեր կնախընտրեն օգտագործել ամբողջ գումարը 132.000 դրամի չափով առողջության ապահովագրության համար, կարող են ընտրել անհատական կամ ընտանեկան ավելի ընդլայնված փաթեթներ:

 

Կազմակերպչական առումով այս տարի դժվարություններ կլինեն` կապված փորձի պակասի հետ: Ապահովագրությամբ կզբաղվի յոթ ընկերություն: 

 

Ապագայում ապահովագրական ծառայությունները կընդլայնվեն և, ինչպես որ նշել էի վերևում, կգործի առողջապահության ֆինանսավորման խառը տարբերակը` անհատական բժշկական ծառայությունները կհատուցվեն ապահովագրության միջոցներով, իսկ հանրային առողջության ծառայությունները, քրոնիկական հիվանդությունների կանխարգելումը և բուժումը կիրականացվեն պետական բյուջեի միջոցներով:

 

Խոսենք նաև միջազգային կապերի և համագործակցության մասին:

 

- Հանձնաժողովն ակտիվ համագործակցում է տարբեր երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների հետ: Ես հայ-ֆրանսիական և հայ-շվեյցարական պառլամենտների բարեկամական խմբերի նախագահն եմ: Հաճախակի փոխայցելությունները, փորձի փոխանակումը, գիտաժողովները բերում են ակնհայտ բարեփոխումների: Ուրախությամբ կբարձրաձայնեմ, որ միջազգային հարաբերություններն ամուր հիմքերի վրա են և գտնվում են զարգացման փուլում:

 

Ի՞նչ նախասիրություններ ունեք և աշխատանքից դուրս, ազատ ժամերին ո՞րն է Ձեր սիրելի զբաղմունքը:

 

- Աշխատանքից հետո շարունակում եմ աշխատել: Չեմ կարող և իրավունք չունեմ չզբաղվել բուն բժշկությամբ: Իսկ սահմանափակ ազատ ժամանակս սիրում եմ ընտանիքիս, թոռնիկներիս հետ անցկացնել: Սիրում եմ նաև ձկնորսությամբ զբաղվել, եղել եմ հանրապետության բոլոր վայրերում, որտեղ թույլատրվում է ձկնորսությունը: Բնությունն իմ տարերքն է: 

Հեղինակ. Տաթև Առաքելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բարեփոխումների գործընթացը շարունակվում է
Բարեփոխումների գործընթացը շարունակվում է

Յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, որոնց պատշաճ կազմակերպումը ենթադրում է առողջապահական որակյալ և մատչելի ծառայությունների ու բուժօգնության ապահովում...

Հրատապ թեմա Հայաստանում
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության

Հարցազրույց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրական բաժնի պետ Բաբկեն Շահումյանի հետ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սթրեսի կառավարման հիմնական ուղիները
Սթրեսի կառավարման հիմնական ուղիները

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է...

Հոգեկան առողջություն
Դեպրեսիա
Դեպրեսիա

Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է...

Հոգեկան առողջություն
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Վեներաբանություն
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Վեներաբանություն
Մարդու մկանային համակարգը
Մարդու մկանային համակարգը

Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են` միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի...

Անատոմիա և ֆիզիոլոգիա
Աճող օրգանիզմի շարժունակության կարգավորումը

Հիպոդինամիան համարվում է դարի, այսպես կոչված` պրոգրեսի հիվանդություն: Դա մարդու շարժողական ակտիվության հարաբերական սահմանափակումն է, որը պայմանավորված է ժամանակակից քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացով...

Առողջ երեխա
Ցավոտ դաշտան
Ցավոտ դաշտան

Դաշտանը, որպես Ֆիզիոլոգիական պրոցես, կարող Է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Աղջիկներնի ու կանանց մեծամասնությունը դրանից 1-2 օր առաջ նկատում է թեթևակի տկարություն, կրծքագեղձերի կոշտացում...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Պտղի իրավունքը
Պտղի իրավունքը

Պտղի բազմաթիվ արատներ հնարավոր է շտկել ներարգանդային շրջանում: Սա բուժման նոր մեթոդ է, որը կոչվում է «պտղի բժշկություն»: Այն արդեն հաջողությամբ կիրառվում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների բազմաթիվ բուժհաստատություններում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Երեխայի խնամքը
Երեխայի խնամքը

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված` երեխայի խնամքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանում է Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը...

Առողջ երեխա
Անպտղությունը դատավճիռ չէ...
Անպտղությունը դատավճիռ չէ...

Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները

Ինչպես հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում...

Ձեռքերի խնամք
Առողջ ապրելակերպ սննդակարգի հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք, ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք
Առողջ ապրելակերպ սննդակարգի  հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք,  ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք

Ինչու ուտել։ Մսամթերքը կենդանական սպիտակուցների, հանքային նյութերի` ցինկ, մագնեզիում, և որոշ վիտամինների` B, B12, D, գլխավոր աղբյուրն է, ապահովում է օրգանիզմում յուրաքանչյուր բջջի...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ