Հիշարժան տարեթվեր
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին:
Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր:
Հետագայում շատ երկրներում, անգամ Աստծու որդու ծննդավայր Բեթղեհեմում, Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը փոխադրվեց դեկտեմբերի 25, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:
«Միայն կաթոլիկ աշխարհը չէ, որ Ս. Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին. այդ օրն են տոնում ե'ւ կաթոլիկները, ե'ւ բողոքականները, ե'ւ ուղղափառները: Բողոքականներն ու կաթոլիկները նշում են նոր օրացույցով, իսկ ուղղափառները՝ հին»,- Հիսուս Քրիստոսի ծննդյան ամսաթվի վիճելիության մասին խոսելով՝ մեզ հետ զրույցում նշեց արվեստաբան Արա Աթայանը: Նրա խոսքով՝ քրիստոնեության վաղ շրջանում Արեւմուտքում Ս. Ծնունդը չի տոնվել այնպես, ինչպես այսօր: Այն տոնվել է նախևառաջ որպես մկրտություն. ծննդյան խորհուրդը բազմաշերտ է՝ կա Հիսուս մանկան ծնունդ, կա մկրտություն, որը նույնպես ծնունդ է՝ Քրիստոսի ծնունդը Հիսուսի մեջ: «Եթե դեկտեմբերյան ծնունդը Հիսուս մանկան ծնունդն է, ապա մկրտությունը հոգեւոր ծնունդ է: Դա ֆիզիկական ծնունդ չէ երկիր վրա, այլ հոգեւոր ծնունդ , ծնունդ մարդու մեջ աստվածայինի: Վաղ շրջանում քրիստոնյաների համար կարեւորը դա էր, նրանք շատ ավելի կարեւորում էին հոգեւոր ծնունդը: Ի դեպ, դա կապված է ոչ միայն վաղ շրջանի հետ, այլև Արեւելք-Արեւմուտք տարբերության. մկրտության կարեւորության վերապրումը շատ ուժեղ է Արեւելքում, մինչդեռ մարդկայինն ավելի ուժեղ են վերապրել հյուսիսային եւ արեւմտյան երիտասարդ ժողովուրդները, որոնք ապրել են անտառներում, բացատներում, գետերի մոտ, չեն ունեցել հին քաղաքակրթություն»,- պարզաբանեց արվեստաբանը՝ հավելելով, որ ավելի «ծեր» ազգերի համար, որոնք անցել են հեթանոսական շրջանի իմաստնության դարբնոցով, շատ ավելի կարեւորվում է աստվածային ասպեկտը:
«Կա ե'ւ Հիսուսի ծնունդ, ե'ւ մկրտություն. եկեղեցիներն ընդունում են դա որպես ճանապարհ, որը սկսվում է դեկտեմբերի 25-ին եւ ավարտվում հունվարի 6-ին, այսինքն` ճանապարհը սկսվում է մանկան ծնունդով, հետո տասներկու սուրբ գիշերների ընթացքում վերապրում տարբեր հոգեւոր իրադարձություններ, որոնցից բխում է նաեւ մկրտությունը, այսինքն ՝դա ճանապարհ է մարդուց դեպի Աստված»,- նշեց Արա Աթայանը՝ անդրադառնալով հայ առաքելական եկեղեցուն նույնպես` նկատելով, որ վերջինս հավատարիմ մնաց վաղ շրջանի քրիստոնեական տոնակատարություններին՝ հունվարի 6 եւ վերջ, սակայն դրա մեջ ներառեց նաեւ Ս. Ծնունդը:
Արվեստաբանը խուսափեց որակումներ տալուց՝ նշելով, որ սխալ կլինի ասել` որն է ճիշտ, որը` սխալ: Դրանք տարբեր վերապրումներ են, որոնք տարբեր ժողովուրդների մոտ բնական կերպով տարբեր են ստացվել. մեկի մոտ մանկան Ծնունդը միանում է հոգեւոր Ծնունդին, իսկ մյուսի դեպքում՝ ճանապարհ մանկան Ծնունդից մինչեւ մկրտություն: Արա Աթայանը կարեւոր համարեց տրամադրությունը, որն իշխում է այդ օրերի ընթացքում, այլ ոչ այն, թե ով երբ է նշում:
Արվեստաբանն անդրադարձավ նաեւ Նոր տարվա խորհրդին՝ համոզմունք հայտնելով, որ այն մատերիալիզմի ծնունդ է: Նրա դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում տոնը շատ ավելի թեթեւ է նշվում, քան ետխորհրդային երկրներում, որտեղ կարծես Ամանորի պաշտամունք լինի: Խորհրդային տարիներին, երբ աթեիզմի պայմաններում փորձ արվեց ոչնչացնելու եկեղեցին ու հավատքը մարդկանց մեջ, Սուրբ Ծննդյան տոների փոխարեն ներմուծեցին տոն, որը պետք է կոտրեր ծննդոց տրամադրությունը՝ գողանալով այնտեղից խորհրդանիշն ու շատ ուրիշ բաներ:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահեն քահանա Հայրապետյանի հետ: Նա պատմեց, որ մինչեւ IV դար ամբողջ աշխարհը հունվարի 6-ին է տոնել Ս. Ծնունդը: Քանի որ Հուլիանոս Ուրացող կայսրը քրիստոնյաների դեմ հալածանքներ ծավալեց դեկտեմբերի 24-ի գիշերը եւ 25-ի առավոտյան՝ փորձելով վերադարձնել հեթանոսությունը, հետագայում Ս. Ծնունդը միտումնավոր տեղափոխվեց դեկտեմբերի 25, իսկ Աստվածհայտնությունը՝ հունվարի 6: «Հայ առաքելական եկեղեցին մնաց հավատարիմ նախնական վիճակին: Ինչպես ասվում է Ավետարանում, Քրիստոսի Ծնունդն ու հայտնությունը եղել է մեկ օրում՝ հունվարի 6-ին, ու այդ օրն էլ կնշվի մինչեւ Քրիստոսի երկրորդ փառավոր գալուստը»,- նշեց Տեր Շահենը:

Կարդացեք նաև

Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է որպես առողջապահության համաշխարհային...


Այսօր մեր մեծ տան տոնն է, այսօր ո՛չ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում...


Ծիծաղի օրն ընդունված է կատակով միմյանց սիրով ծաղրել։ Թե այս տոնը որտեղի՞ց է ծագումով (April Fool’s Day կամ All Fool’s Day), Ֆրանսիայից, Անգլիայից, Մեքսիկայից կամ Շվեդիայից, գաղտնիք է, որը, ցավոք, ծածկված է մթությամբ...


«Այդ օրը նշելով՝ մենք պետք է հակադրվենք մարդկանց վատ որակներին, դրա հետ մեկտեղ` գովերգենք ստրկության անցյալի և ներկայի հակառակորդներին, պահպանենք ստրկության մասին հիշողությունը»...


Շատ քչերին կարող է հաջողվել խուսափել հիվանդ ատամների, լնդերի, ոչ ճիշտ ատամնանստվածքի խնդիրներից: Երկրի բնակչության հիմնական մասին կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բախտ է վիճակվել նստել ատամնաբույժի բազկաթոռին...


Սուրբ Սարգիսը Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի նշվող ազգային տոն է, որը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին...


Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրը (World Cancer Day) ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC)` սկսած...


Այս օրերին սովորաբար հեքիաթներ են պատմում Ձմեռ Պապիկի և Ձյունանուշի մասին: Այն մասին, թե ինչպես Ձյունանուշը սիրո աստվածուհի Լելիի քմահաճույքով սիրեց մի մարդու և Գարնան գալստյան պատճառով Հյուսիս չհեռացավ...


Ամեն տարի հունվարի վերջին կիրակին նշվում է բորոտությամբ տառապող հիվանդների օգնության համաշխարհային օրը: Նրա նպատակը ոչ միայն բժշկական, այլև լայն համաշխարհային հասարակայնության, վարչական կառավարման օրգանների, հասարակական...


Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն ամբողջ աշխարհում նշվում է Դելիի հռչակագրի ընդունման տարելիցի օրը, որի հիմնական նպատակն է կոչ անել դադարեցնելու միջուկային զենքի մրցավազքը, կրճատելու...


Հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Այս տոնը սահմանվել է նրա համար, որ ցանցի օգտատերերը չմոռանան պահպանել ինտերնետում վարքագծի...


1991 թ.` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց...


Ինչպես հայտնի է, տոնական օրերի շարքում մի այսպիսի տոն կա՝ Ինտերնետի օր, բայց պետք չէ նաև անտեսել ևս մեկ՝ բավականին անսովոր մի տոն. այն է՝ Առանց ինտերնետի միջազգային օրը...


Գրկախառնությունների միջազգային օրը կարելի է ընկերաբար գրկել անգամ անծանոթ մարդուն: Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն