Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 6-7.2012

Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք

Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք

40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը:

 

Ահազանգ 1. Զ/ճ-ի բարձրացում

 

Եթե ոչ մի բողոք չունեք, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում: Մարդկանց միայն մոտ կեսն է ինչ-որ անհարմարավետության ու տհաճ զգացողություններ ունենում: Նրանք, ովքեր սովոր են ինտենսիվ աշխատել, կարիերա անել, հաճախ ուշադրություն չեն դարձնում գլխացավերին, դյուրագրգռությանը,  աշխատունակության նվազմանը, դրանք վերագրելով հոգնածությանը: Արդյունքում, կորցնելով թանկարժեք ժամանակը, հիվանդությունն էլ ավելի մեծ արագությամբ է զարգանում:

 

Հայտնի է, որ հիպերտոնիայով առավել հաճախ տառապում են այսպես կոչված A տեսակի մարդիկ` պատասխանատու, փառասեր, ամեն մի փոքր խնդիրն ընդունելով որպես անձնական ողբերգություն: Նրանք հաճախ են ղեկավար պաշտոններ գրավում և միշտ ձգտում են ամեն ինչ շատ ավելի լավ կատարել, համեմատած B տեսակի մարդկանց հետ, ովքեր հանգիստ, հոսանքին համընթաց են ապրում: Փոխեք ձեր վերաբերմունը կյանքի նկատմամբ և հիպերտոնիան կնահանջի:

 

  • Եթե աշխատում եք, փորձեք երբեք մեկ օրվա ընթացքում  երկու կարևորագույն առաջադրանք իրար չխառնել: Օրինակ, չարժե կարևոր հանդիպում նշանակել այն դեպքում, երբ երկու ժամից այցելելու եք բժշկի կամ ժողով եք հրավիրել:
  • Անգլիական մի ասացվածք կա.«Երբեք մի արա միանգամից այն ամենը, ինչ կարող ես»:
  • Եթե ուշանում եք գիտաժողովից կամ կարևոր ներկայացումից, իսկ ավտոբուսն առաջվա պես ուշանում է, կամ փողոցում խցանում է, ինքներդ ձեզ հարցրեք.«Ի՞նչ կփոխվի, եթե ես մի 10 րոպե ուշացումով հասնեմ»: Ձեզ կազատե՞ն աշխատանքից, թե՞ հրապարակայնորեն կպախարակեն: Ոչ, ավելի ճիշտ, դա պարզապես ոչ-ոք չի նկատի կամ, ծայրահեղ դեպքում, մարդիկ հանգիստ կընդունեն ուշացման ձեր արդարացումները: Հանգիստ, նույնիսկ, հեգնական վերաբերմունքը խնդրին ևս մեկ քայլ է սթրեսից ազատվելու: Իսկ դա նշանակում է, որ ճնշման բարձրացում էլ չի լինի:
  • Մի փորձեք դառնալ «ամենա-ամենալավը»: Կատարելության հասնելու ձգտումը, իհարկե,  խրախուսելի է, սակայն այն չափից ավելի մեծ ուժեր է պահանջում, ինչպես հուզական, այնպես էլ ֆիզիկական: Միաժամանակ դառնալ  հոյակապ տանտիկին, մայր, կին, հարսնացու և աշխատող, շատ քչերին է հաջողվում: Հրաժարվեք այդ  մտահղացումից և կյանքն ավելի կթեթևանա: Ի դեպ, այդպես կսկսեք ավելի քիչ նյարդայնանալ:

 

Ահազանգ  2. Հոգնածություն աշխատանքային շաբաթվա սկզբից

 

Աշխատանքային շաբաթվա սկիզբն է. մի շարք անհետաձգելի գործեր կան, սակայն այլևս ոչ մի բանի համար ուժ չկա: Նախկինում այդպես չէր. դուք կարող էիք հանգստյան օրերին կատարել տան գործերը կամ պատրաստվել կարևոր հանդիպման, իսկ երկուշաբթի հրաշալի կերպով առույգ լինեիք: Ցավոք, տարիքի հետ մեր էներգետիկ պաշարները սպառվում են: Ելքը միակն է. չարժե օրգանիզմին ստիպել«տառապել»: Հանգստյան օրերն առողջության համար օգտավետ օգտագործեք: Եթե հնարավորություն չկա քաղաքից դուրս մեկ-երկու օր անցկացնել, կամ ֆիթնես-ակումբ հաճախելը թանկ հաճույք է, ապա փորձեք տան պայմաններում «ծովային հանգիստ» կազմակերպել:

 

  • Լոգանք ընդունեք, ջրի մեջ ավելացնելով Մեռյալ ծովի աղ` ջրիմուռով: Դրա մեջ պարունակվում են կենսական անհրաժեշտ շատ միկրոտարրեր, որոնք արագ և հեշտությամբ են թափանցում մաշկի մեջ, նաև ակտիվացնում են օրգանիզմի իմունային, նյարդային, էնդոկրին համակարգերը:
  • Ակտիվ բաղադրատարրերը տարբեր կերպ կարող են ազդել, պայմանավորված ջրի ջերմաստիճանով: 38-39oC ջերմաստիճանի ջրում ճարպերի վերացման համար պատասխանատու ամինաթթուները կսկսեն պայքարել ցելյուլիտի դեմ: Իսկ սառը լոգանքները (34oC) ցածր զ/ճ-ի դեպքում կուժեղացնեն արյան շրջանառությունն ու կլավացնեն վեգետա-անոթային համակարգի վիճակը, որոնք էլ հաճախ էներգիայի անբավարարության պատճառ են:
  • Որպեսզի լիարժեք հանգստանաք և թուլանաք, լոգանքի համար հարմարավետ և հաճելի պայմաններ ստեղծեք: Անուշաբույր մոմեր վառեք, մեղմ, թուլացնող երաժշտություն միացրեք: Ջրային բուժգործողություններից հետո փափուկ խալաթ հագեք և ևս 20-30 րոպե հանգստացեք:«Ծովային» սեանսը լրացրեք խոտաբույսերից պատրաստված թեյով և կզգաք, թե ինչքան լավ եք հանգստացել շաբաթ-կիրակի օրերին ու արդեն երկուշաբթի կազմ ու պատրաստ կանցնեք գործի:

 

Ահազանգ 3.  Հորմոնային խափանումներ

 

Դրանց պատճառն ընդամենը կարող է լինել որոշ միկրատարրերի անբավարարությունը: Դա շատ արագ ազդում է սեռական ֆունկցիայի, մենստրուացիոն ցիկլի վրա: Կարող է ազդել նաև շատ այլ համակարգերի և օրգանների, օրինակ, ենթաստամոքսային գեղձի վրա: Ահա թե ինչու, երբեմն ծերացումը նշանակալիորեն ավելի շուտ է սկսվում, քան նախատեսված է «օրացուցային» տարիքով:

 

Կանանց մոտ, 35 տարեկանից հետո աստիճանաբար սկսում է նվազել ձվարանների ֆունկցիան և վերարտադրողական ունակությունները: Անհնար է կանգնեցնել կամ դանդաղեցնել ներքին կենսաբանական ժամերը: Սակայն հորմոնային ծերացման տեմպերն իջեցնել հնարավոր է: Մշտական սթրեսներն ու ծխախոտի ծուխը նշանակալիորեն արագացնում են ծերացման գործընթացը: Ծխախոտի ծուխը վատ է ազդում արյան շրջանառության, հատկապես մանր անոթների վրա, իսկ ձվարանը տառացիորեն ներծծված է դրանով:  Այնպես որ, առաջին հերթին, հրաժարվեք վնասակար սովորություններից:

 

  • Ծխախոտի ծխի և շրջակա միջավայրի այլ վտանգավոր ազդեցություններից կպաշտպանի հակաօքսիդանտների ակտիվ համալիրը: Դրանք պարունակվում են գինկգո բիլոբա բույսի տերևների մեջ: Այն պաշտպանում է նյարդային բջիջների մեջ գտնվող ճարպին ազատ ռադիկլաների քայքայումից:
  • Աշխատեք օրգանիզմն ապահովել ցինկով և սելենով. դրանք վերարտադրողական համակարգի աշխատանքի համար շատ կարևոր տարրեր են: Շատ ցինկ է պարունակվում ոստրեների մեջ, սակայն այդ ուտեստն այնքան էլ հաճախ չենք օգտագործում: Կարելի է սննդի օրակարգում ներառնել ցորենի ծլեր, հապալաս, դդմի սերմեր, վարսակաձավարի փաթիլներ: Օրգանիզմը սելենով ապահովելու համար, հարկ է հաճախակի օգտագործել կոկոս և ընկուզեղեն: Այս օգտակար միկրոտարրը պարունակվում է նաև խոզի ճարպի և սխտորի մեջ:
  • Գոյություն ունեն դեղպատրաստուկներ և կենսաբանական ակտիվ հավելումներ, որոնք պարունակում են սելեն և ցինկ` ակտիվ ձևով: Պարբերաբար, որոշակի կուրսով, հարկ է դրանք ընդունել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. aif.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ժողովրդագրություն և առողջություն
Ժողովրդագրություն և առողջություն

ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...

Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկ վեհաժողով Երևանում

ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան  «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...

«Գործնական սթրեսաբանություն»
«Գործնական սթրեսաբանություն»

Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...

Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից
Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից

Վերջին տարիներին տառապում եմ քրոնիկական հարբուխով: Բժշկի խորհրդով երկար ժամանակ տարբեր դեղպատրաստուկներ եմ օգտագործել, սակայն արդյունքից այնքան էլ գոհ չեմ: Ժովովրդական ի՞նչ միջոցներ կան այն բուժելու համար:

Ն.Դանիելյան, ք.Երևան...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Կանխարգելում և բուժում տանը Թերապիա
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...

Սիրտը բուժում ենք կիտրոնով
Սիրտը բուժում ենք կիտրոնով

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Սրտանոթաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

Մարդկանց 80 տոկոսը լավատես է
Մարդկանց 80 տոկոսը լավատես է

Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ,  տհաճությունների են հանդիպում...

Թվեր և փաստեր Հոգեկան առողջություն
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու. իմունանբավարարություն

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...

Իմունաբանություն
Ֆարինգիտ
Ֆարինգիտ

Ֆարինգիտն  ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Թերապիա
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով

Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...

Վախ, ինչպես հաղթահարել այն
Վախ, ինչպես հաղթահարել այն

Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...

Հոգեկան առողջություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...

Հոգեկան առողջություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ