Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 6-7.2012

ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկ վեհաժողով Երևանում

ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան  «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների, Մոսկվայի պետական համալսարանի, Ռուսաստանի ուրոլոգների ընկերության, ԱՊՀ երկրների միջպետական մարդասիրական համագործակցության հիմնադրամի, ՌԴ էնդոկրինոլոգների, նևրոլոգների, սրտաբանների ընկերությունների, Ուռուցքաբանների համառուսական գիտական ընկերության, Ռուսաստանի պլաստիկ, վերակառուցողական և գեղագիտական վիրաբուժության, Մանկաբարձ-գինեկոլոգների ընկերությունների և ԱՊՀ երկրների հասարակական բժշկական կազմակերպությունների աջակցությամբ «Տղամարդու առողջություն» VIII միջազգային վեհաժողովի շրջանակներում ապրիլի 26-28-ը Երևանում անցկացվեց ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկլ գիտաժողովը, որին իրենց մասնակցությունն էին բերել ԱՊՀ և արտասահմանյան մի շարք երկրների մի քանի հարյուր բժիշկ-գիտնականներ, ովքեր մտահոգված են տղամարդ ազգաբնակչության առողջության հիմնախնդիրներով:

 

Միջազգային գիտաժողովին նախորդած ԶԼՄ-ների համար կազմակերպված մամլո Ասուլիսի ժամանակ, միջոցառման համանախագահներից մեկը` ՌԴ ԲԳԱ իսկական անդամ, ՌԴ «Տղամարդու առողջություն» ընկերության նախագահ, մեր հայրենակից, պրոֆեսոր Արամայիս Քամալովը նշեց, որ հայաստանյան հավաքին իրենց մասնակցությամբ զարդարել են ՌԴ ԲԳԱ իսկական անդամ, Ռուսաստանի ուրոլոգների միության նախագահ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Նիկոլայ Լապատինը, ՌԴ ԳԱԱ փոխնախագահ Անատոլի Գրիգորևը, ՌԴ առողջապահության և սոցզարգացման նախարարության գլխավոր ուրոլոգ Դմիտրի Պուշկարը, ՌԴ մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ՌԴ ԲԳԱ-ի իսկական անդամ Գենադի Սուխիխը, Վրաստանի ուրոլոգների միության գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Գեորգի Բոչորիջվիլին և այլ ճանաչված մասնագետներ:

 

Ազգի առողջության ամրապնդումը յուրաքանչյուր երկրի սոցիալական քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկն է: Վերջին տարիներին, շնորհիվ առանձին պետությունների առողջապահական համակարգի բարեփոխումների նկատմամբ տածած հոգածության, առողջպահական հիմնարկների հսկայածավալ տեխնիկական վերազինման, զգալի առաջընթաց է գրանցվել մահացության նվազման, կյանքի տևողության երկարացման և ծնունդների աճի առումներով:

 

Քամալյանի կարծիքով, այդուհանդերձ, մի շարք անլուծելի հարցեր են ծառայել, որոնք վերաբերում են բարձրորակավորման մասնագետների պատրաստման, տղամարդ ազգաբնակչության առողջության պահպանման, հետազոտման բուժման արդիական եղանակների ներդրման, մասնագիտացված բուժման կենտրոնների հիմնադրման խնդիրներին, որոնք պետք է ուղղորդվեն տղամարդ ազգաբնակչությանը բարձր տեխնոլոգիական բուժօգնություն ապահովելու վեհ գործին:

 

«Շատ երկրներում, ուր տղամարդկանց կյանքի միջին տևողությունը զգալիորեն զիջում է կանանց, առաջինների առողջության պահպանումը, մի շարք քրոնիկական հիվանդությունների կանխումը և կյանքի որակի ապահովումն առաջնային խնդիր է,-նշեց Քամալովը:

 

-Ահա ինչու Կոնգրեսի գիտական ծրագրի շրջանակներում երևանյան ընդլայնված գիտաժողովում հնարավորություն է ընձեռված քննարկել ժամանակակից անդրոլոգիայի և վերականգնողական բժշկության բազմապիսի հարցեր, տղամարդու կյանքի վրա ներազդող շրջակա միջավայրի ազդեցության արդիական հարցադրումներ` կիրառելով հիմնարար բժշկագիտության տեսանկյունից հետաքրքիր և արդյունավետ ախտորոշման և բուժման հնարավորություններ, հատկապես, որ մասնակիցների թվում ընդգրկված են ԱՊՀ և արտասահմանյան առաջադիմական երկրների բժշկական համալսարանների, հզոր կլինիկաների ու բժշկական կենտրոնների հարյուրավոր բժիշկ-գիտնականներ, ում հետ համագործակցելու, մերձենալու և արդյունավետ աշխատելու եզակի հնարավորություն է ընձեռած»:

 

Վեհաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում ժամանած պատվիրակների կողմից ընթերցվեցին տղամարդու առողջություն, տղամարդկային հիվանդությունների ախտորոշման, սեքսուալ խանգարումների և այլ բազմաթիվ հուզող հիմնահարցերի վերաբերյալ, եղան բազմազան հարցադրումներ և մտքերի փոխանակություն, ուր գիտնական-բժիշկների մտահոգությունն ու ցանկությունը մեկն էր. առավելագույնս համակողմանի ներկայացնել տղամարդու առողջությանը վերաբերող թեր և բաց կողմերը, դրանով հնարավորություն ընձեռել առաջիկայում կիրառել արդիական ռազմավարություն, մինչ օրս չկիրառած բուժման եղանակներ:

 

Կոնգրեսը լավ առիթ էր, որպեսզի ժամանած հարյուրավոր պատվիրակները մոտիկից ծանոթանային Հայաստանի ճարտարապետական, մշակութային արժեքներին, իրենց աչքով տեսնեին, թե ինչ մակարդակի վրա է մեր հանրապետության առողջապահությունը:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ժողովրդագրություն և առողջություն
Ժողովրդագրություն և առողջություն

ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...

Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

«Գործնական սթրեսաբանություն»
«Գործնական սթրեսաբանություն»

Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...

Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից
Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից

Վերջին տարիներին տառապում եմ քրոնիկական հարբուխով: Բժշկի խորհրդով երկար ժամանակ տարբեր դեղպատրաստուկներ եմ օգտագործել, սակայն արդյունքից այնքան էլ գոհ չեմ: Ժովովրդական ի՞նչ միջոցներ կան այն բուժելու համար:

Ն.Դանիելյան, ք.Երևան...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Կանխարգելում և բուժում տանը Թերապիա
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...

Սիրտը բուժում ենք կիտրոնով
Սիրտը բուժում ենք կիտրոնով

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Սրտանոթաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

Մարդկանց 80 տոկոսը լավատես է
Մարդկանց 80 տոկոսը լավատես է

Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ,  տհաճությունների են հանդիպում...

Թվեր և փաստեր Հոգեկան առողջություն
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու. իմունանբավարարություն

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...

Իմունաբանություն
Ֆարինգիտ
Ֆարինգիտ

Ֆարինգիտն  ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Թերապիա
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք

40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...

Հոգեկան առողջություն Սրտանոթաբանություն Ես
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով

Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...

Վախ, ինչպես հաղթահարել այն
Վախ, ինչպես հաղթահարել այն

Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...

Հոգեկան առողջություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...

Հոգեկան առողջություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ