Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով:

«Հայաստանում բժշկական տուրիզմի անընդմեջ զարգացումն ապահովելու, մեկ այլ մակարդակի բերելու համար էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղությամբ արդեն հասել ենք գործնական քայլեր իրականացնելու փուլին»,- կարևորելով բժշկական տուրիզմի միջազգային քարտեզում Հայաստանի ուրույն տեղն ունենալու անհրաժեշտությունը` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ընդգծել է` բժշկական տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ է 3 կարևոր հանգամանք` որակ, վստահություն և հարմարավետություն. երեք ուղղությամբ էլ տեսանելի են կատարվող աշխատանքների արդյունքները:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, առողջապահական և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։

Այս համագործակցության միայն մեկնարկն է համաժողովը. բժշկական տուրիզմի միջազգային քարտեզի վրա մոտ ապագայում Հայաստանի արժանավայել տեղի ապահովման համար գործընկերները պատրաստ են ավելի ակտիվ ու գործնական համագործակցության:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ