Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Արցախյան պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել. morevmankan.am

Արցախյան պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել. morevmankan.am

«Ուրախ եմ, որ նորից ապրելու հույս և լույս ծնվեց մեր տանը»․ զոհված զինվորի մայր

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Արցախյան պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել։ Երեխան լույս աշխարհ է եկել նոյեմբերի 25-ին։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Ն․Խ․-ն իր ամուսնու հետ կենտրոն են դիմել 2023 թվականի ամռանը։  Պետական պատվերի շրջանակում անցկացվել են համապատասխան հետազոտություններ։

Նշանակվել է բուժում․ կնոջ մոտ առկա են եղել բազմաթիվ սոմատիկ խնդիրներ։  Բուժման կուրսի ավարտին, հուրախություն մեզ, գրանցվել է հղիություն։ Երեխան լույս աշխարհ է եկել 38  շաբաթական հղիության ժամկետում, բնական ճանապարհով։ Նորածինը ծնվել է 3050 գրամ քաշով, 50 սմ հասակով։  

Մայրը՝ 41-ամյա Ն․Խ․, մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դժվարանում է բառերով նկարագրել զգացմունքները։

«Համ ուրախ եմ, համ հուզված։ Ուրախ եմ, որ նորից ապրելու հույս և լույս ծնվեց մեր տանը։ Բայց տխուր եմ,  հուզված եմ, որ տղայիս կորցրեցի, և այդ մտքի հետ ես չեմ կարող համակերպվել։ Նորածնի անունը Արտաշես ենք դրել։ Նա կրելու է զոհված եղբոր անունը»։  

 

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ