Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս կառավարել սթրեսը

Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ:

Ի՞նչ է սթրեսը

Սթրեսը օրգանիզմի պատասխան արձագանքն է դժվար իրավիճակներին։ Այն հոգեբանական և ֆիզիկական լարվածության վիճակ է՝ ի պատասխան արտաքին ազդեցության:

Սթրեսային գործոնի երկարատև ազդեցությունը լուրջ սթրես է առաջացնում ամբողջ մարմնում՝ զգալիորեն վատթարացնելով մարդու ընդհանուր տրամադրությունն ու ինքնազգացողությունը։

Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը

  • Ճիշտ գնահատել իրավիճակը և զերծ մնալ հուզական գնահատականներից,
  • Ընդունել, որ այն, ինչ հնարավոր չէ անել այսօր, հնարավոր կլինի վաղը,
  • Ուշադրությունը կենտրոնացնել շրջապատում սթրեսի հետ չառնչվող որևէ առարկայի կամ ընթացող որևէ պրոցեսի վրա,
  • Կանոնավոր մարզվել և կոփել մարմինը, ինչը նպաստում է սթրեսակայունության բարձրացմանը,
  • Մշտապես զբաղվել սիրելի գործով, հաճելի զբաղմունքով, այլոց օգնելով,
  • Իրականությունն ընդունել ցանկալի և անցանկալի բոլոր կողմերով,
  • Տագնապային զգացողությունների ժամանակ կատարել շնչառական վարժություններ,
  • Ապահովել ֆիզիկական ակտիվություն:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ