Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն։

Սերմնաբջիջների ցածր քանակ կամ օլիգոսպերմիա։ Դա այն վիճակն է, երբ սերմնահեղուկի մեկ մլ-ում առկա է 15 մլն-ից պակաս բջիջներ։ Օլիգոսպերմիայի պատճառներն են՝ հորմոնալ խանգարումները, հիպերթիրեոզը, հիպոգոնադիզմը, վարակները, ճառագայթումը, թունավոր նյութերը, ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը, գիրությունը և այլն։

Վարիկոցելե. սերմնալարի երակների լայնացումն է, որը կարող է առաջացնել սերմի քանակի և որակի փոփոխություն, ինչը տղամարդկանց առաջնային անպտղության մոտավորապես 40%-ի և երկրորդային անպտղության մոտավորապես 80%-ի պատճառ է։

Հաճախակի սերմնաժայթքում։  Հաճախակի սերմնաժայթքումը և ձեռնաշարժությունը կարող են հանգեցնել ջրիկ սերմնահեղուկի արտադրությանը: Մեկ սերմնաժայթքումից հետո սերմնահեղուկը դառնում է ավելի ջրիկ և, սովորաբար, պահանջվում է մի քանի  ժամ՝ առողջ և նորմալ բաղադրության սերմնահեղուկ արտադրվելու համար:

Հետադարձ սերմնաժայթքում։ Այս դեպքում սերմնաժայթքման ժամանակ սերմնահեղուկը հետընթաց ճանապարհով շարժվում է դեպի միզապարկ։ Այս պարագայում առնանդամից դուրս եկող քիչ քանակությամբ սերմնահեղուկը ջրիկ տեսք է ունենում:

Ցինկի անբավարարություն։ Ցինկը մեծ դեր է խաղում առողջ սերմնաբջիջների արտադրության մեջ: Հետևաբար, ցինկի դիֆիցիտը նույնպես սերմնահեղուկը դարձնում է ջրիկ։

Ամփոփում

Ջրիկ սերմնահեղուկը կարող է ազդել պտղաբերության վրա, որը հաճախ ժամանակավոր բնույթ է կրում և կարող է ինքնուրույն անցնել: Իսկ սերմնահեղուկի մշտական ջրիկ բնույթը կարող է վկայել ցածր սերմնաբջիջների քանակի, ապրելակերպի գործոնների, սննդանյութերի անբավարարության կամ վարիկոցելեյի առկայության մասին։ Հետևաբար, ջրիկ սերմնահեղուկի դեպքում անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում պատճառականության, բացասական ազդեցության վերացման և պտղաբերության վերականգնման համար։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. «ԼՕՌ օրգանների հիվանդությունների ախտորոշման ժամանակակից մեթոդները» թեմայով դասընթաց
ՀՀ ԱՆ. «ԼՕՌ օրգանների հիվանդությունների ախտորոշման ժամանակակից մեթոդները» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ  ԼՕՌ հիվանդությունների ամբիոն, «Աստղիկ» ԲԿ, «Էրեբունի» ԲԿ, «Նաիրի» ԲԿ) տեղի ունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. «Պուլմոնոլոգիա» թեմայով դասընթաց
ՀՀ ԱՆ. «Պուլմոնոլոգիա» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Մ․Հերացու անվան ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոն, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց) տեղի կունենա Մ․Հերացու անվան ԵՊԲՀ կողմից կազմակերպվող...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ