Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԱՀ ԱՆ. Համալրվել է բնակչությանը ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաների ցանկը

ԱՀ ԱՆ. Համալրվել  է բնակչությանը  ստոմատոլոգիական  ծառայություններ  մատուցող  կլինիկաների ցանկը

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ապրիլի 19-ին  հրավիրել է հանդիպում Արցախի Հանրապետությունում գործող՝ լիցենզավորված ատամնաբուժական կլինիկաների տնօրենների մասնակցությամբ:


Արցախի  Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համալրվել է բնակչությանը  պետության կողմից անվճար ստոմատոլոգիական  ծառայություններ  մատուցող  կլինիկաների ցանկը:


2021 թվականի ապրիլից հնարավորություն է տրվել բոլոր կլինիկաներին՝ դառնալ ծրագրի շահառու:


Ներկայումս 13 մասնավոր կլինիկա համագործակցում է ԱՀ առողջապահության նախարարության հետ  և կնքվել են պայմանագրեր՝  պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող՝ բնակչության առանձին (հատուկ) խմբերի Voroshum 628,  Voroshum 270 բուժսպասարկումը պետական պատվերի շրջանակներում կազմակերպելու  համար:


Նախարար Հայրիյանը իր խոսքում նշել է, որ ստոմատոլոգիական ծառայությունների պետպատվերի շրջանակներում առաջարկված գրեթե բոլոր գները հավասարեցված են գործող մասնավոր կլինիկաների գնացուցակներին։ Նախարարը  ընդգծել է, որ  այս ծրագիրը կլինի  նպատակային և  ի հայտ եկած թերությունները  արագ տեմպով կշտկվեն:


Հանդիպմանը քննարկվել են նախարարության կողմից հատկացվող գումարների բաշխման գործընթացը, ինչպես նաև բնակչությանը մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունների մատչելիությունը և որակը բարելավելու հնարավորությունները:


Միքայել Հայրիյանը   վստահեցրել է  որ կլինիկաների կողմից կատարվող աշխատանքների ուղղությամբ վերահսկողություն է իրականացվելու։ Հանդիպմանը մասնակից ատամնաբույժները հանդես են եկել առաջարկություններով:

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ