Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հոգեկան առողջության առումով չափազանց բացասական իրավիճակ է առաջացել. հոգեբույժը խորհուրդ է տալիս լուրեր քիչ կարդալ. medialab.am

Հոգեկան առողջության առումով չափազանց բացասական իրավիճակ է առաջացել. հոգեբույժը խորհուրդ է տալիս լուրեր քիչ կարդալ. medialab.am

«Մեդիալաբի» հարցազրույցը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդկանց մեջ վախերը կարծես շատացել են, թե՞ սխալ տպավորություն է։

– Ընդհանրապես այդպես է։ Ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում համավարակը մի քանի սթրեսածին գործոն ունի, որն անհետևանք չի անցնում՝ սկսած բուն անհանգստությունից, որ ինքը կամ հարազատները կհիվանդանան, վերջացրած կարանտինային միջոցառումներով, որոնք սահմանափակումներ են ենթադրում։

Այդ սահմանափակումները, որ երկարում են, արդեն սկսում են մարդկանց խանգարել։ Ե՛վ այդ վիճակն է անխուսափելի, և՛ դրանից առաջացող սթրեսները։

Վարակի բնո՞ւյթն է այդպիսին, թե՞․․․

– Վարակը չէ, պանդեմիան և դրա շուրջ համաշխարհային ու լոկալ մասշտաբով առաջացած ընդհանուր աղմուկն են նման իրավիճակ ստեղծում։ Բացի այդ, ամեն օր մեծաթիվ բացասական, հակասական ինֆորմացիա է լցվում տեղեկատվական դաշտ, և ի հետևանս մարդկանց մեջ առաջանում են ծանր էմոցիաներ, սթրեսային վիճակ։

Համաճարակը մարդկանց համար վարքագծի նոր կանոններ է սահմանել՝ դիմակ են կրում, քանի որ միմյանցից վարակվելու վտանգ կա, մեկուսանում են և այլն։

Հոգեկան առողջության առումով չափազանց բացասական իրավիճակ է առաջացել։ Արտերկրում մեր բոլոր գործընկերների հետ շփումները նույնպես վկայում են, որ համավարակը ծանր ազդեցություն է թողնում մարդկանց հոգեկան առողջության վրա։

Պարո՛ն Սողոյան, ձեզ դիմո՞ւմ են և հիմնականում ի՞նչ խնդիրներով։

– Մեր կենտրոն շատ են դիմում, առավել ևս մենք հիմա անվճար առցանց խորհրդատվություն ենք իրականացնում բոլոր բուժաշխատողների և կորոնավիրուսով հաստատված քաղաքացիների համար։

Ու դիմում են իմ ներկայացրած սթրեսային խնդիրներով։ Բացի այդ, երկարատև սթրեսային իրավիճակը նախկինում եղած թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրներն է սրում։

Մեկ այլ խնդիր էլ կա՝ երկարատև սթրեսները բերում են մարմնական խանգարումների, այսինքն՝ ով ինչ հիվանդություն ունի՝ սկսում է սրվել, և, բացի դա, կարող են նոր խնդիրներ առաջանալ։ Պայմանական ասած՝ ով ինչ թույլ տեղ ունի, սկսում է ջրի երես դուրս գալ։

Մարդիկ ավելի շատ վարակվելո՞ւց են վախենում, թե՞ մահից։

– Չէի ուզի պատասխանս շատ մասնագիտորեն ստացվեր, բայց հիմնականում այսպես է՝ և՛ մարդկանց մեջ եղած վախերն են սրվում, և՛ ինքը՝ վարակը ինքնին, մարդկանց համար վախեցնող է։

– Համավարակի հետևանքով մարդկանց մեջ սթրեսների, վախերի առաջացման մասին խոսեցիք, բայց մենք մեր շուրջը տեսնում ենք անվախների, որոնք հայտարարում են, թե ոչնչից չեն վախենում։ Սա ինչի՞ հետևանք է։

– Նրանք անվախներ չեն։ Իրականում բոլոր պոպուլյացիաներում և, մասնավորապես, մարդկանց շրջանում որոշակի տոկոս ունի հակադրվելու մեծ ձգտում, անկախ ամեն ինչից։

Ոչ թե ինքն անվախ է, այլ ուղղակի հակադրվում է, ինչ ուզում ես արա, ուզում ես՝ աշխարհի ամենալավ բանն ասա, միևնույն է, հակադրվում է։ Կան, չէ՞, այդպիսի երեխաներ, երբ ծնողները փորձում են ինչ-որ բան ասել, հակառակն են անում, և ստիպված ծնողները հակառակն են ասում, որ երեխան ցանկալին անի։

Դա մանկական նեգատիվիզմ է։ Եվ հիմա մարդկանց որոշակի տոկոս այդպես էլ մնում է այդ տարիքում, և անկախ նրանից, թե դու իրեն ինչ ես ասելու, ինքը հակադրվելու մեծ ցանկություն է ունենալու։

Կա կորոնավիրուս, կան մարդկանց պատկերացումներ կորոնավիրուսի մասին, որոնք շատ դեպքերում տարբերվում են իրական կորոնավիրուսից, և կան բազմաթիվ խմբեր ու մարդիկ, որոնք փորձում են այս երկուսի տարբերության վրա տարբեր դիվիդենդներ հավաքել։

Դա միայն Հայաստանի խնդիրը չէ, այդպես է նաև ամբողջ աշխարհում։ Շատ մարդիկ միլիարդներ են ստացել, շատ մարդիկ ու խմբեր իրենց քաղաքական հարցերը լուծեցին կամ լուծում են այս հողի վրա։

Ստեղծված իրավիճակում դուք ի՞նչ եք խորհուրդ տալիս մարդկանց։

– Առաջինը, որ խորհուրդ ենք տալիս մարդկանց, այն է, որ օրը երկու անգամից ավելի ո՛չ թող լուրեր լսեն և ո՛չ էլ սոցցանցերում տեղեկություններ փնտրեն այս վարակի մասին։

Դա թող լինի իմ խնդրանքը, հորդորը, պահանջը։ Եթե ուզում եք առողջ լինել, լուրեր մի՛ նայեք, սոցցանցերում նեգատիվ ինֆորմացիա մի՛ փնտրեք։ Մյուս խորհուրդը այն է, որ հետևեն միայն պաշտոնական տեղեկատվությանը, ցուցումներին և ինչ խնդիր ունենան, դիմեն մասնագետի։

Համաճարակային իրավիճակը մարդու հոգեկան առողջությունը շարքից հանելու հատկություն ունի, եթե մարդիկ էլ իրենց ձեռքով սեփական առողջությանը վնասեն, հետևանքները ծանր կլինեն։

Այստեղ որևէ մեկը մեղավոր չի՝ ո՛չ Փաշինյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Պուտինը, ո՛չ Թրամփը ։ Այսինքն՝ այս համաճարակը շատ վատ, բայց օբյեկտիվ ընթացող գործընթաց է՝ անկախ մեր կամքից։ Կամ մենք պետք է ընդդիմանանք դրան, ոչ ադեկվատ վարք ցուցաբերենք, կամ պետք է ընդունենք որպես ռեալություն ու մտածենք՝ ո՛նց անենք, որ մեզ չվնասենք, ոչ թե ոնց անենք, որ Բիլ Գեյթսը մարդկանց չչիպավորի։

Լավ, պարո՛ն Սողոյան, ե՞րբ է ավարտվելու այս ամենը։

– Վա՜յ (ծիծաղում է – հեղ․), ի՜նչ լավ կլիներ, իմանայի՝ երբ կավարտվի։ Անկեղծ ասած, մի ամիս առաջ գիտեի, թե երկու շաբաթից կավարտվի։ Բայց հիմա մենք ինֆորմացիա ենք ստանում, որ տարբեր երկրներում նոր բռնկումներ են առաջանում, որ իմունիտետ կարող է չառաջացնել, կրկնակի վարակման դեպքերի մասին արդեն տեղեկություններ կան, և դա ահավոր է։

Բայց մյուս կողմից էլ՝ կամաց-կամաց ամբողջ մարդկությունը գիտելիք է կուտակում վիրուսի մասին, ավելի են մշակվում ուսումնասիրությունները, հետազոտություններ կատարվում, և ավելի հեշտ է լինում նրա դեմ պայքարելը։

Բայց ամենակարևորն այն է, որ եթե մենք խնդիրը չենք կարողանում լուծել, պետք է մեր վերաբերմունքը փոխենք դրա նկատմամբ ու փորձենք այդ խնդրի հետ առանց պրոբլեմի ապրել։

Հասմիկ Համբարձումյան

Սկզբնաղբյուր. medialab.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դասախոսություն «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով. morevmankan.am
Դասախոսություն «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ


Սույն թվականի մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ
ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ

Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...

Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ