Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի թրոմբէկտոմիա՝ ուռուցքային հիվանդի հետագա բուժումը կազմակերպելու համար. oncology.am

ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի թրոմբէկտոմիա՝ ուռուցքային հիվանդի հետագա բուժումը կազմակերպելու համար. oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է եզակի վիրահատություն։ Ձվարանի ուռուցքով պացիենտը ուներ նաև լողացող գլխիկով թրոմբ խորանիստ՝ զստային երակում, որի պատճառով ցանկացած բուժական միջամտություն՝ վիրահատական կամ քիմիաթերապևտիկ, անհնար էր դարձել։ Մի քանի բժշկական կենտրոններում կնոջը հրաժարվել էին վիրահատել։

ՈՒԱԿ Օնկոգինեկոլոգիական բաժանմունքում հրավիրվեց կոնսիլիում անոթային վիրաբույժ Ռուսլան Պալոյանի մասնակցությամբ, և որոշվեց թրոմբը հեռացնել վիրահատական եղանակով։

Ինչպես պարզաբանեց Ռուսլան Պալոյանը, կինն ուներ մեծ ենթամաշկային երակի թրոմբոֆլեբիտ, և այդտեղից թրոմբը սաֆենո-ֆեմորալ բացվածքով թափանցել էր ընդհանուր ազդրային երակ և բարձրացել դեպի զստային երակ, մոտավորապես 7-8սմ։ Թրոմբն ուներ լողացող գլխիկ, ինչը նշանակում է, որ այն կարող էր պոկվել և շարժվել դեպի սիրտ-թոքային զարկերակ, և առաջացնել թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա՝ մահվան ելքով։

«Մենք աճուկային ծալքում կատարված կտրվածքով առանձնացրեցինք մեծ ենթամաշկային երակը, կտրվածք արեցինք անցումով դեպի ընդհանուր ազդրային երակ, և անուղղակի թրոմբէկտոմիայի միջոցով հեռացրեցինք թրոմբը զստային երակի միջից», - պատմեց Ռուսլան Պալոյանը։ Ըստ նրա, այսպիսի վիրահատություններ հազվադեպ են կատարվում։

«Սովորաբար թրոմբոֆլեբիտի ժամանակ կատարվում է այսպես կոչված կրոսսէկտոմիա՝ մեծ ենթամաշկային երակի կապում, թրոմբի՝ խորանիստ անոթների մեջ թափանցելը կանխելու նպատակով։ Բայց խնդիրն այն էր, որ մենք արդեն ունեինք թրոմբ խորանիստ՝ զստային երակում, որը կարող էր հենց վիրահատության ժամանակ տեղաշարժվել, բայց կարողացանք այն հեռացնել», - պարզաբանեց նա։

Նույն վիրահատության ժամանակ կատարվեց ձվարանի ուռուցքի բիոպսիա՝ ախտորոշումը ճշտելու և հետագա բուժումը որոշելու համար։ Կինը կստանա քիմիաթերապևտիկ բուժում, ինչից հետո կվիրահատվի։

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք գրանցվել
ՀՀ ԱՆ. Մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք գրանցվել

Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք արյունատվության մեր կոչին արագ արձագանքելու համար: Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ