Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Համաձայն JAMA Pediatrics-ում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված հղիների խմբում երեխաների 9%-ը ծնվել է COVID-19 վարակով:

Ինչպես հաղորդում է Contagion Live պորտալը, Չինաստանի Ուհան քաղաքի մասնագետները հետևել են կորոնավիրուսով վարակված մայրերից ծնված 33 երեխայի վիճակին: Ըստ հետազոտության հեղինակների աշխարհում կորոնավիրուսի վարակման դեպքերի թվի աճի հետ միասին, ավելանում է ինչպես  COVID-19-ով հղիների, այնպես էլ երեխաների թիվը: Ավելի վաղ իրականացված հետազոտությունները վարակված մայրերի նորածինների մոտ կորոնավիրուսի դեպքեր չեն հայտնաբերել, սակայն, ինչպես պարզվեց, գիտնականներն աշխատել են շատ փոքր ընտրանքային խմբի հետ, և եզրակացությունները եղել են վաղաժամ:

Նոր հետազոտության համար գիտնականները աշխատել են 2020 թվականի հունվարից փետրվար ժամանակահատվածում վարակված մայրերից ծնված երեխաների հետ: Նրանք բժշկական քարտերից հավաքել են ժողովրդագրական, համաճարակաբանական և կլինիկական տվյալները, կորոնավիրուսը հայտնաբերել են ՊՇՌ-թեստի օգնությամբ: Պարզվեց, որ 33 երեխայից բաղկացած խմբում  3-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ընդ որում մահացու ելքեր չեն արձանագրվել: Բոլոր վարակված երեխաները ծնվել են կեսարյան հատման օգնությամբ: Հետազոտողներն ընդգծում են, որ չափազանց կարևոր է հղիների մանրակրկիտ հսկողությունը և վարակի վերահսկման համար խիստ միջոցառումների իրականցումը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կլինիկական դեպք. ռևմատոիդ պոլիարթրիտի հաջողված վիրահատական արդյունք. nairimed.com
Կլինիկական դեպք. ռևմատոիդ պոլիարթրիտի հաջողված վիրահատական արդյունք. nairimed.com

«Նաիրի» ԲԿ էր դիմել երիտասարդ պացիենտ, ում մոտ առկա էր երկկողմանի կոնք-ազդրային հոդերի ակտիվ պոլիարթրիտ՝ բարդացած անկիլոզով, խիստ արտահայտված ցավային համախտանիշով...

«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին. oncology.am
«Դա կարող էր վերջ տալ իմ կյանքին»․ 20-ամյա ֆուտբոլիստը պատմել է քաղցկեղի դեմ պայքարի մասին. oncology.am

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտնել է պաշտպան Մաքս Թեյլորի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի համակարգում է 14 տարեկանից, բայց դեռ ոչ մի անգամ չի խաղացել...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի. oncology.am
ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի. oncology.am

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բուժքույրերի և մայրապետերի...

«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել: 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի մեծ չափերին' հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ...

«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին. oncology.am
«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին. oncology.am

Անահիտ Հովհաննիսյանը 56 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Ախտորոշումը իմանալուց հետո եղել է մի պահ, երբ Անահիտը մտածել է․ «Արժե՞ կամրջին մոտենալ»։ Բայց անմիջապես սթափվել է․ «Դա քրիստոնեական չէ»...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ