Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Բժիշկները որոշել են օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը. nairimed.com

Բժիշկները որոշել են օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը. nairimed.com

Պեկինի բժշկական կենտրոնում  հետազոտություն է իրականացվել և որոշվել մարդու օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը: Բժիշկները պարզել են, որ COVID-19-ով հիվանդացածների գրեթե կեսի մոտ վիրուսը պահպանվում է օրգանիզմում 1-7 օր՝ նույնիսկ ախտանիշների վերացումից հետո:  Այդ պատճառով գիտնականներն անհրաժեշտ են համարում երկարացնել կորոնավիրուսից ապաքինվածների կարանտինը մեկ-երկու շաբաթով: 

Բժիշկները վերլուծել են 16 պացիենտի տվյալները, որոնց միջին տարիքը կազմել է 35,5 տարեկան: Նրանք բոլորն էլ առողջացել են և ունեցել են բացասական վիրուսային կարգավիճակ: Յուրաքանչյուրի մոտ հիվանդությունն ընթացել է ծանրության տարբեր աստիճանով: Գաղտնի շրջանը միջինում կազմել է հինգ օր, բոլորի մոտ առկա էր բարձր ջերմություն, հազ, ցավ` կոկորդում և հևոց, հաղորդվում է ATSJournals պարբերականում:

Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումն առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերին՝ չինական Ուհան քաղաքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պանդեմիա հայտարարեց:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ