Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am

Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի Թագավորական քոլեջի փորձագետները կազմել են հղիների վարման նոր ուղեցույցները:
Համարվում է, որ հղիները գտնվում են գրիպից բարդությունների առաջացման մեծ ռիսկի տակ, քանի որ նրանց իմունիտետն այդ ժամանակահատվածում թույլ է և դժվարությամբ է պայքարում վարակների դեմ: Սակայն ներկայում հաստատված չէ, որ հղիներն ավելի ընկալունակ են կորոնավիրուսի նկատմամբ: Համարվում է, որ հղիներն այդ վարակը տանում են այնպես, ինչպես բնակչության մնացած մասը:

Բացի այդ, բացակայում է տեղեկատվությունն այն մասին, որ վիրուսը կարող է հղիության ընթացքում փոխանցվել պտղին, ինչպես նաև ապացուցված չէ վիրուսի փոխանցումը մայրական կաթով: Կրծքով կերակրման առավելությունները գերազանցում են կորոնավիրուսով վարակման բոլոր հնարավոր ռիսկերը:

Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք` հղիության երեսուներորդ շաբաթականում մի կնոջ մոտ, որին շտապ իրականացված կեսարյան հատման ժամանակ պահանջվեց թոքերի մեխանիկական օդափոխում: Այժմ նա գտնվում է լավացման փուլում:  Հղիների մոտ կորոնավիրուսից մահ չի արձանագրվել:

Հղիների վարման նոր ուղեցույցները ստեղծվել են Մանկաբարձության և գինեկոլոգիայի, բուժքույրերի, մանկաբուժության և մանկական առողջության Թագավորական քոլեջների կողմից:

Այնտեղ ներկայացված են հետևյալ խորհուրդները.


  1. Ճանապարհորդող հղիներին խորհուրդ է տրվում ևս մեկ անգամ համոզվել, որ ապահովագրությունը հոգում է ծննդաբերության և նորածնի խնամքի բոլոր ծախսերը:
  2. Կորոնավիրուսի վարակի կասկածով հղիներին խորհուրդ է տրվում ինքնուրույն չայցելել պոլիկլինիկա, այլ սկզբում հեռախոսով խորհրդակցել բժշկի հետ: 
  3. Նրանք, ովքեր ժամանել են կորոնավիրուսի վարակման բարձր ռիսկի շրջաններից կամ շփվել են կորոնավիրուսով հիվանդի հետ, խորհուրդ է տրվում այդ մասին տեղեկացնել բժշկին:  
  4. Եթե բժշկի կողմից հաստատվել է կորոնավիրուսով վարակումը, հղիին խորհուրդ է տրվում 14 օր չայցելել հասարակական վայրեր, չօգտվել հասարակական տրանսպորտից, մնալ տանը և հյուրեր չընդունել: Խորհուրդ է տրվում նաև օդափոխել տարածքը, հնարավորին քիչ շփվել ընտանիքի մյուս անդամների հետ, օգտվել առանձին սրբիչից և սեղանի պարագաներից:


Մանկաբարձության և գինեկոլոգիայի Թագավորական քոլեջի նախագահ Էդվարդ Մորիսը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ հղիությունը կնոջն ավելի ընկալունակ չի դարձնում կորոնավիրուսի նկատմամբ, ինչպես նաև չկան պտղին վիրուսի փոխանցման մասին վկայող ապացույցներ: Նա նաև հաղորդեց, որ ուղեցույցները կթարմացվեն նոր տեղեկատվության ի հայտ գալուն պես:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ