Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Նյարդային համակարգի հավասարակշռությունը մեծ տարիքում առողջության գրավական է. armeniamedicalcenter.am

Նյարդային համակարգի հավասարակշռությունը մեծ տարիքում առողջության գրավական է. armeniamedicalcenter.am

Ականջի դրդումը ոչ ուժեղ էլեկտրական հոսանքով կարող է վերադարձնել նյարդային համակարգի հավասարակշռությունը 55 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ: Ինչպես նշում է BBC-ն, այդ կերպ կարելի է դրդել նաև թափառող նյարդը: Այն նյարդավորում է սիրտը, թոքերը, ստամոքս-աղիքային համակարգը, որոնց հաղորդում է ազդակներ գլխուղեղից:

Վերոնշյալն ապացուցել են Լիդսի համալսարանում կատարված փորձարկումները: Արդյունքում բարձրանում է քնի որակը, լավանում տրամադրությունը: Ականջի միջոցով նյարդի վրա ազդեցությունը տհաճություն չի առաջացնում:

Փորձարկումների իմաստը նյարդային համակարգի հավասարակշռության վերականգնումն է: Ծերության հետ համընթաց սիմպաթիկ նյարդային համակարգը, որը պատասխանատու է սթրեսային ռեակցիաների համար՝ «խփիր կամ փախիր», սկսում է գերակշռել: Իսկ պարասիմպաթիկնյարդային համակարգը, որը կարևոր է հանգստի համար, դառնում է ավելի պակաս ակտիվ, որը բարձրացնում է սրտի հիվանդությունների, հիպերտոնիայի, դեպրեսիաների և տագնապային վիճակների ռիսկը:

Նյարդի դրդումը փորձարկել են 29 առողջ կամավորների մոտ: Այն անցկացվել է 2 շաբաթ տևողությամբ, օրական 15 րոպե: Արդյունքում բարձրացել է պարասիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվությունը: Այժմ պետք է պարզել, արդյո՞ք դրդումը կօգնի սրտային անբավարարությամբ, դեպրեսիաներով, գրգռված աղիների համախտանիշով հիվանդներին:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ