Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Իմուն համակարգը կարող է պայքարել COVID-19-ի դեմ. armeniamedicalcenter.am

Իմուն համակարգը կարող է պայքարել COVID-19-ի դեմ. armeniamedicalcenter.am

Աշխարհում կորոնավիրուսի վարակի զոհերի թվի աճի ֆոնին` հետազոտողներն ուսումնասիրեցին Ավստրալիայի ամենաառաջին պացիենտների իմունային ռեակցիան:  Վերջինս ցույց տվեց, որ օրգանիզմն ունի վիրուսին հակադրվելու և վարակից հետո վերականգնվելու հատկություն:

Nature Medicine պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ COVID-19-ի նկատմամբ պացիենտներն ունեն իմունային ռեակցիա: Այսպիսին են արյան քննության վրա հիմնված տվյալները: Վերջիններս վերցվել են 4 տարբեր ժամանակահատվածներում 40 տարեկանն անց, հիմնականում առողջ կանանցից, ովքեր տարել են կորոնավիրուսային վարակ և ունեցել են չափավորից մինչև միջին արտահայտվածության ախտանիշներ: Այս բոլոր կանայք հոսպիտալացվել են:

Գիտնականներին հետաքրքրում էին իմուն ռեակցիայի տարբեր դրսևորումները, որոնք վերլուծվում էին՝ հիմնվելով գրիպով հիվանդների իմունիտետի մասին գիտության կուտակած գիտելիքների վրա:

Հոսպիտալացումից երեք օր անց պացիենտների մոտ դիտվում էր որոշ իմունային բջիջների պոպուլյացիայի քանակի շատացում, որը, սովորաբար, տեղի էր ունենում սեզոնային գրիպի համաճարակից հետո` օրգանիզմի վերականգնման ժամանակ: Հենց այդ պատճառով էլ գիտնականները կանխատեսում էին, որ պացիենտների առողջությունը կվերականգնվի երեք օրվա ընթացքում, ինչն էլ տեղի էր ունենում: Հետազոտությունն իրականացվել է շատ կարճ ժամանակում` բոլոր մասնագետների, ինչպես նաև Մելբուրնի տարբեր հիվանդանոցներից տվյալների արագ հավաքագրման շնորհիվ:

Գիտնականներին հաջողվեց առանձնացնել այն իմունային ռեակցիան, որը COVID-19-ից հետո բերում էր օրգանիզմի հաջող վերականգնման: Հենց դա էլ կարող է լինել արդյունավետ վակցինայի մշակման հիմքում:  Չնայած այն փաստին, որ հիվանդությունը հարուցվում է գիտության համար նոր վիրուսով՝ հիմնականում առողջ մարդկանց մոտ հզոր իմունային ռեակցիան կապված է արագ վերականգնման հետ: Հենց նմանատիպ վերականգնում է դիտվում նաև գրիպով մարդկանց մոտ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ