Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս. oncology.am

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս. oncology.am

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ:

Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր վտանգի պատճառով: Նա ստիպված էր վիրահատվել, ճառագայթում և քիմիաթերապիա անցնել:

2010 թ.-ի օգոստոսի 16-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Դուգլասը կոկորդի քաղցկեղ ուներ: 2011 թ.-ի հունվարի 11-ին տված հարցազրույցում նա ասաց, որ ուռուցքն անհետացել է, սակայն հիվանդությունը և ագրեսիվ բուժումը հանգեցրել էին 14,5 կգ քաշի կորստի:

Եվ միայն 2013 թ.-ին Դուգլասը խոստովանեց, որ լեզվի քաղցկեղ ուներ, սակայն բժիշկների խորհրդով թաքցրել էր ախտորոշումը, քանի որ լեզվի քաղցկեղը վատագույն կանխատեսումներն ունի և կարող էր ազդել նրա հանրաճանաչության վրա:

Մինչ ախտորոշումը Դուգլասը մի քանի ամիս բերանի ինֆեկցիաներ է ունեցել, ատամնացավեր, սակայն բժիշկները չեն կարողացել բացահայտել պատճառը և սահմանափակվել են միայն հակաբիոտիկներ նշանակելով:

Դուգլասը, տեսնելով, որ վիճակը գնալով վատանում է, մեկնել է Մոնրեալ՝ ընկերոջ բժշկի մոտ, ով էլ ի վերջո բացահայտել է հիվանդությունը:

«Ես միշտ կհիշեմ բժշկի դեմքի արտահայտությունը, երբ ասաց՝ պետք է բիոպսիա կատարենք: Լեզվիս հետնամասում ընկույզի չափ գոյացություն էր առաջացել, որը ոչ մի այլ բժիշկ չտեսավ»,- պատմել է դերասանը:

Դուգլասը նաև բացահայտել է ուռուցքի պատճառը․ օրալ սեքսը, որի հետևանքով նա վարակվել է մարդու պապիլոմավիուսով՝ ՄՊՎ-16 շճատիպով:

Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե քաղցկեղի պատճառը իր՝ խմելու և ծխելու վատ սովորություններն են եղել, դերասանը ասել է. «Ոչ, քանի որ առանց մանրամասնելու ասեմ, որ տվյալ քաղցկեղը պայմանավորված է մարդու պապիլոմավիրուսով, որը, ըստ էության փոխանցվում է կունիլինգուսի արդյունքում»,- ասել է Դուգլասը:

Հայտնի է, որ ՄՊՎ-ի որոշ շճատիպեր, մասնավորապես ՄՊՎ-16-ը, կարող են առաջացնել սեռական օրգանների, ինչպես նաև գլխի և պարանոցի (դեմքի մաշկի, ծնոտի, շուրթերի, թքագեղձերի, բերանի լորձաթաղանթի, լեզվի, կոկորդի, կերակրափողի, քթըմպանի և խոռոչների) քաղցկեղ։

Բայց կա և լավ նորություն․ ՄՊվ-ով վարակումը կարելի է կանխել պատվաստման միջոցով։ Մասնավորապես, քառավալենտ գարդասիլ պատվաստանյութը, որը պայքարում է 6, 11, 16 и 18 շճատիպերի դեմ, այժմ ակտիվորեն կիրառվում է ողջ առաջադեմ աշխարում և ներառված է Հայաստանի ազգային օրացույցի մեջ։

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դասախոսություն «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով. morevmankan.am
Դասախոսություն «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ


Սույն թվականի մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ
ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ

Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը...

Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ